«Իվանյան (Ասկերանի շրջան)»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 71. | Տող 71. | ||
}} |
}} |
||
'''Իվանյան,''' համայնք, ԼՂՀ [[Ասկերանի շրջան|Ասկերանի շրջանում]], տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 6 կմ, իսկ [[Ստեփանակերտ|Ստեփանակերտից]]` 10 կմ հեռավորության վրա: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, աշակերտները սովորում են միջնակարգ դպրոցում` 198 աշակերտներ: Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է: Ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահոված WI-FI ինտերնետ կապով: |
|||
== Անվանում == |
== Անվանում == |
18:30, 16 հունվարի 2018-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձատափ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Իվանյան | ||
ադրբ.՝ Xocalı | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերանի | |
ԲԾՄ | 582 մետր | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 1397[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 26 | |
| ||
Իվանյան, համայնք, ԼՂՀ Ասկերանի շրջանում, տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 6 կմ, իսկ Ստեփանակերտից` 10 կմ հեռավորության վրա: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, աշակերտները սովորում են միջնակարգ դպրոցում` 198 աշակերտներ: Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է: Ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահոված WI-FI ինտերնետ կապով:
Անվանում
Գյուղն անվանված է հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, արցախյան ազատամարտի հերոս Քրիստափոր Իվանյանի անունով։
Աշխարհագրություն
Համայնքը հարթավայրային է ունի 1077 8 հա տարածք, որից 75. 16 հա գյուղատնտեսական նշանակության:
Տնտեսություն
Իվանյան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1397 մարդ, կա 346 տնտեսություն[2]: Իվանյան համայնքի հյուսիս-արևելքով հոսում է Կարկառ գետը: Ջրամատակարարումն իրականցվում է պետության կողմից` կենտրոնացված ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից: Համայնքի տարածքում առկա է թվով 4 աղբյուրներ` Զինվորի, Հույսի, Շինամեջի և Հիշատակի: Ոռոգման ջրի համար գործել են այօր չգործող արտեզյան երկու ջրհորներ: Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիաով, առկա է նաև գազամատակարարման համակարգ:
Պատմություն
Ինչպես վկայում են 20-րդ դարավերջին և 1950-ական թվականներին Կատարված հնագիտական ուսումնասիրությունները (Ռեոսլեր, Կուչնարյովա և ուրիշներ) այդտեղ նախկինում մի նշանավոր բնակավայր է եղել, որի պատմությունն սկսվում է մ.թ.ա 2-րդից 1-ին հազարամյակից: Խոջալուի կուրգանը կառուցված է եղել ողորկ գետաքարերից, որի մեջ քարարկղ (սարկոֆագ) էր: Եղել են բրոնզե իրեր, թռչուն, մուրճ, մատանի, որի վրա թռչնի գլուխ, հագուստների ու ամանների զարդարանք, գոտու թիթեղների մնացորդներ` նուրբ խորագրություններով, ոսկե զարդարուն կտորների մնացորդներ, մարգարիտ, որի վրա նշաններ ( ըստ էության արձանագրություն, որը Ռեոսլերի կարծիքով մովաբերեն կամ նաբաթերեն է): Գտնվել են նաև օբսիդիսնից և եղջյուրաքարից պատրաստված նետերի ծայրեր, գարնելոից և այլ քարերից բազմաթիվ մարգարիտներ, ուլունքներ, կենդանու ոսկորներ, կենդանական կմախք, որի վրա իբրև զարդարանք` բրոնզե թիթեղ: Ըստ Ռեոսլերի` տեղի բնակիչները կենդանիներին պաշտում էին, ինչպես եգիպտացիները իրենց Ապիսին: Ռեոսլերի կարծիքով` այդտեղ` Կուր-Արաքս գետերի միջնամասում, հին ժամանակներում մշակութային մի մեծ տերություն է եղել:[3] Ռեոսլի պեղած հնագիտական նյութերի մի մասը ժամանակին տեղ է գտել Թիֆլիսի Կովկասյան թանգարանում: [4] Ներկայիս բնակավայրը կազմված է երկու թաղամասից, որոնք արանձին գյուղեր էին: 1897 թվականին Համառուսաստանյան առաջին ընդհանուր մարդահամարի տվյալներով հաստատվում է այդ իրողությունը: Ս. Սարգսյանի կարծիքով` Խոջալուն հնագույն Կասակ-Կասալայի ձևախեղումն է Կասալ-Խասալ-Խաչալ-Խաջալ-Խոջալ անցումներով և վերաբերում է ներկայիս Պատար գետակին, որը Կուսանաց լեռներից սկզբնավորվելով, հատվում է բնակավայրը, թափվում է Կարկառ գետ:
Տրանսպորտ
Համայքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, խճից և կոպճից, ճմշակված կապակցող նյութերից: Տրանսպորտային կապը կարգավորված է: Ուղևորափոխադրումներն իրականացվում են Ասկերան-Ստեփանակերտ-Ասկերան թիվ 101 և Նորագյուղ-Ստեփանակերտ-Նորագյուղ թիվ 118 միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղիներով:
Գյուղի մոտ է գտնվում Ստեփանակերտի օդանավակայանը:
Պատմամշակութային հուշարձաններ
Կան պատմամշակութային հուշարձաններ` դամբարանադաշտ (մ.թ.ա 2-1-ին հազ)սելջուկյան դամբարան(14-րդ դար), հաշվառված է 7 հուշարձան:
Պատկերասրահ
-
Իվանյան գյուղի մուտքը
-
Ստեփանակերտի օդանավակայան
-
Իվանյան գյուղի միջնակարգ դպրոցը
-
Խաղահրապարակ, Իվանյանում
-
Հերոս Օնիկ Կարոյի Գրիգորյանին նվիրված հուշարձան
-
Ստեփանակերտի օդանավակայան, Իվանյան
-
Ծխախոտի հումք, Իվանյան
-
Գյուղի տեսարաններից, Իվանյան
-
Ծխախոտի գործարան, Իվանյան
-
Կառուցվող շենք, Իվանյան
-
Իվանյանի մանկապարտեզ
-
Մանկապարտեզ, Իվանյան
-
Հուշարձան, Իվանյան
-
Տեսարան, Իվանյան
-
Գինու գործարան, Իվանյան
-
Գինու գործարանը ներսից, Իվանյան
-
Իվանյանի համայնապատկերը
-
Աղբյուր, Իվանյան
-
Համայնապատկեր, Իվանյան
-
Մզկիթ, Իվանյան
-
Իվանյանի համայնապատկեր
-
Գործարան, Իվանյան
Ծանոթագրություններ
- ↑ Արցախի Հանրապետության մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». http://stat-nkr.am.
{{cite web}}
: External link in
(օգնություն); line feed character in|website=
|title=
at position 22 (օգնություն) - ↑ Ազգագրական հանդես. Շուշի. 1895. էջեր 37–39.
- ↑ Museum Caukasicum, V,. Tiflis. 1902. էջեր 113–114.
Աղբյուրներ
- Հ. Ղահրամանյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ