«Գերմանական Կամերուն»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Աֆրիկայի պատմական երկրներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Կամերունի պատմություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 118. | Տող 118. | ||
[[Կատեգորիա:Գերմանական կայսրություն]] |
[[Կատեգորիա:Գերմանական կայսրություն]] |
||
[[Կատեգորիա:Աֆրիկայի պատմական երկրներ]] |
[[Կատեգորիա:Աֆրիկայի պատմական երկրներ]] |
||
[[Կատեգորիա:Կամերունի պատմություն]] |
14:56, 20 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | 1884-1910` Դուալա 1910-1919` Բուեա | |||
Լեզու | Գերմաներեն (պաշտոնական) | |||
Արժույթ | Գերմանական մարկա | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Դուալիստական միապետություն | |||
Պետության գլուխ | Գերմանիայի կայսր |
Գերմանական կայսրության գաղութ Կամերուն կամ Գերմանական Կամերուն (գերմ.՝ Deutsche Kamerun Kolonie), նախկին արևմտաաֆրիկյան գերմանական գաղութ, որը գոյություն է ունեցել 1884—1916 թվականներին՝ դուալիստական միապետության կարգավիճակով:
Գերմանական այս գաղութի տարածքը հիմնականում ներառում է Կամերունի Հանրապետության ներկայիս տարածքը: Հավելյալ նաև հյուսիսային Գաբոնը և Կոնգոյի Հանրապետությունը, ներկայիս ԿԱՀ-ի արևմտյան հողերը, հարավարևմտյան Չադը, ինչպես նաև Նիգերիայի չնչին արևելյան հողեր:
Պատմություն
Գերմանական առաջին ընկերություններ
Առաջին գերմանական առևտրային հենակետը Դուալայում ստեղծվել է 1868 թվականին՝ Կամերունի դելտայում՝ Հաբսբուրգյան առևտրական Վերմանի կողմից:
Գաբոնի ընկերության գործակալը՝ Յոհաննես Տխորմյոխլենը, որոշել է ընդարձակել իր ընկերության տարածքները Կամերունի դելտայում:
1874 թվականին Վիլհելմ Ջանցենը Լիբերիայից գործակալ Վերմանի հետ որոշել է ստեղծել իր սեփական ընկերությունը՝ Ձանտզեն և Տխորմյոխլեն:
Գաղութի զարգացում
Արևմտյան Աֆրիկայի երկու գաղութները՝ Գաբոնը և Կամերունը ծովագնացության հաշվին սկսեցին դառնալ աշխարհի քաղաքական կյանքի բաղկացուցիչ էլեմենտներ: Նախ և առաջ Գերմանական Կամերունի մայրաքաղաք Դոուլայի և Գերմանական կայսրության խոշոր նավահանգիստներից Համբուրգի միջև սկսեցին կատարվել կարևոր ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ:
Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը ձգտել է օգտագործել «կանոնադրական ընկերության» գործունեությունը՝ հինված թրեյդերների վրա: Վերջինիս օրոք Կամերունում զարկ տրվեց տնտեսության և արդյունաբերության զարգացմանը:
Կամերունից սկսվեց Եվրոպա ներկրվել բազմաթիվ իրեր և օգտակար հանածոներ: Այսպիսով՝ Կամերունը շահավեր և նվիրված առևտրային գործողությունների մեջ էր իր մետրոպոլիա Գերմանական կայսրության հետ:
Եվրոպայի իմպերիալիստական երկրների մոտ Կամերունը ձեռք է բերել «պայքարող Աֆրիկա» պրոտեկտորատը: Ավելի քան կես տասնամյակ Գերմանիայի այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիքէին Համբուրգը և Բրեմենը, իրենց խոշոր արդյունաբերական գործողությունները կատարում էին հիմնված Կամերունից ժամանած հումքի վրա:
Վերակառուցումից փլուզում
Շնորհիվ դոտացիաների՝ Գերմանիայի կայսերական գանձարանը խոշոր ներդրումներ է կատարել Կամերունում երկաթուղային գծեր անցկացնելու նկատառումներով: Առաջին երկաթգիծը Դուալա նավահանգիստը կապում էր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հետ:
Գաղութը ունի ընդարձակ փոստային եւ հեռագրային համակարգեր: Հոսող գետերի մեծ մասը նավարկել են: Գերմանական Կամերունի դուալիստական պետությունը փլուզվել է 1911 թվականին և Կամերունը դուրս է եկել Գերմանական կայսրության կազմից:
Դա հինականում պայմանավորված էր Ագադիրյան ճգնաժամով: Կնքված Ֆեսի պայմանագրով Կամերունը բաժանվեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև:
Արդյունքում՝ Կամերունը ունեցավ տարածքային կորուստներ:
Մասնատում
Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում 1916 թվականին Կամերունի տարածք են ներխուժում բրիտանական և ֆրանսիական համազորայինները:
Կարճ ժամանակամիջոցում գերմանական կառավարությունը ստիպված է լինում լքել Կամերունը: Պատերազմից հետո կրած պարտությունից հետո Գերմանիան վերստին զինաթափվում է: Վերսալի պայմանագիրը վճռում է Գերմանիայի կապիտուլյացիան: Ինչ վերաբերվում է Կամերունին՝ Վերսալի պայմանագրով այն բաժիներ հասնում Ազգերի լիգայի երկու անդամներին՝ ի դեմս Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի:
Հետագայում՝ Բրիտանական Կամերունը փորձում է ձեռք բերել դոմինիոնի կարգավիճակ Բրիտանական կայսրության կազմում: 1961 թվականին Աֆրիկայում բռնկված զանգվածային անկախացումներից զերծ չի մնում նաև Կամերունը:
Երբեմնի նշանավոր գաղութը 1961 թվականին ստորագրում է իր անկախությունը՝ որպես Կամերունի անկախ հանրապետություն:
Կառավարություն
- Վիլհելմ I Հոհենցոլեռն (1871—1888 թթ.)
- Ֆրիդրիխ III (1888 թ.)
- Վիլհելմ II (1888—1918 թթ.)
- Գուստավ Նահտիգել (1884 թ.)
- Յեսկո ֆոն Պուտկամեր (1887—1906 թթ.)
- Թեոդոր Զայաց (1907—1910)
- Օտտո Գլայմ (1910—1912)
- Կառլ Էբերմայեր (1912—1916 թթ.)
Տե՛ս նաև
Գրականություն
- Jonas Bakoubayi Billy: Musterkolonie des Rassenstaats: Togo in der kolonialpolitischen Propaganda und Planung Deutschlands 1919-1943,J.H.Röll-Verlag, Dettelbach 2011, ISBN 978-3-89754-377-5
- DeLancey Mark W. Historical Dictionary of the Republic of Cameroon. — 3rd. — Lanham, Maryland: The Scarecrow Press, 2000. — ISBN 0-8108-3775-7.
- DeLancey Mark W. Historical Dictionary of the Republic of Cameroon. — Lanham, Maryland: The Scarecrow Press, 2000.
- Haupt Werner. Deutschlands Schutzgebiete in Übersee 1884-1918. — Friedberg: Podzun-Pallas Verlag, 1984. — ISBN 3-7909-0204-7.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գերմանական Կամերուն կատեգորիայում։ |