«Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Հետաքրքիր փաստեր: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն ,ո → ն, ո oգտվելով ԱՎԲ
Տող 97. Տող 97.
* [[Ջիմ Քերրի]]ն շպարելու համար ծախսվել է մոտ երեք ժամ։
* [[Ջիմ Քերրի]]ն շպարելու համար ծախսվել է մոտ երեք ժամ։
* Առաջին երեք օրվա ընթացքում ֆիլմը հավաքել է 55 միլիոն [[դոլլար]]:
* Առաջին երեք օրվա ընթացքում ֆիլմը հավաքել է 55 միլիոն [[դոլլար]]:
* Նկարահանումների ժամանակ Ջիմ Քերրին կրել է դեղին լինզաներ, որոնղ նա ատում էր։ Այդ լինզաները այնքան անհարմար էին ,որ որոշ տեսարաններ նկարահանվում էին առանց դրանց։ Հետո լինզաները նկարում էին համակարգչով։
* Նկարահանումների ժամանակ Ջիմ Քերրին կրել է դեղին լինզաներ, որոնղ նա ատում էր։ Այդ լինզաները այնքան անհարմար էին, որ որոշ տեսարաններ նկարահանվում էին առանց դրանց։ Հետո լինզաները նկարում էին համակարգչով։
* Ջիմ Քերրիի հոնորարը կազմել է 20 միլիոն դոլլար։
* Ջիմ Քերրիի հոնորարը կազմել է 20 միլիոն դոլլար։
* [[2000]] թվականի [[դեկտեմբերի 4]]-ին Konami ընկերությունը հրապարակել է համանուն խաղ Sony Playstation-ի համար։
* [[2000]] թվականի [[դեկտեմբերի 4]]-ին Konami ընկերությունը հրապարակել է համանուն խաղ Sony Playstation-ի համար։

21:10, 11 Մարտի 2016-ի տարբերակ

Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները
անգլ.՝ Dr. Seuss' How the Grinch Stole Christmas
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Գերմանիա Գերմանիա
ԺանրԸնտանեկան ֆիլմ, ֆենտեզի, կինոկատակերգություն
ՀիմքԻնչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծննդյան տոները
Թվական2000
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՌոն Հովարդ
ՊրոդյուսերՌոն Հովարդ, Բրայան Գրեյզեր
Սցենարի հեղինակՋեֆֆրի Փրայս, Պիտեր Ս.Սիման
ԴերակատարներՋիմ Քերրի, Էնթոնի Հոփքինս, Թեյլոր Մոմսեն, Ջեֆֆրի Տեմբոր, Քրիստին Բարանսկի, Բիլլ Իրվին, Մոլլի Շենոն, Քլինթ Հովարդ
ՕպերատորԴոնալդ Փոթերման
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժԴենիել Հենլի
ԿինոընկերությունUniversal Studios, Imagine Entertainment, LUNI Productions GmbH and Company KG
Տևողություն104 րոպե
Բյուջե123 միլիոն ԱՄՆ դոլար
Շահույթ345 միլիոն ԱՄՆ դոլար
 Dr. Seuss' How the Grinch Stole Christmas Վիքիպահեստում

«Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» (անգլ.՝ How the Grinch Stole Christmas; ԱՄՆ, 2000), ընտանեկան կոմեդիա, որի գլխավոր դերում Ջիմ Քերրին է։ Ֆիլմը նկարահանվել է Ռոն Հովարդի կողմից գրքի հիման վրա, որը գրել է Բժիշկ Սյուզը 1957 թվականին։ Ֆիլմը ստացել է հակասական կարծիքներ, սակայն չորս շաբաթվա ընթացքում գլխավորել է ըստ շահույթի՝ ընդհանուր առմամբ հավաքելով 260 միլիոն դոլլար:

Սյուժե

Կտոգրադ հեքիաթային քաղաքի բնակիչները շատ են սիրում նշել Ամանորը։ Բայց կա մեկը, ով ատում է այդ տոնը. դա կանաչ արարած Գրինչն է։ Նա ապրում է բարձր լեռան վրա, իր միակ ընկերոջ՝ Մաքս անունով շան հետ, և նեղացած է քաղաքի բնակիչներից։ Մանուկ հասակից հասակակիցները ծաղրում էին Գրինչին իր անսովոր արտաքինի համար։ Ավելի ուշ Գրինչի և քաղաքացիների մեջ ընդհանուր հակակրանք է առաջանում։

Ամեն տարի Կտոգրադ քաղաքի բնակիչների ամանորյա ուրախությունն ու երջանկությունը կանաչ ճգնավորի մոտ բարկություն և զայրույթ են առաջացնում։ Եվ մի անգամ Գրինչը որոշում է իրականացնել իր նենգ ծրագիրը. գողանալ քաղաքացիներից իրենց սիրելի Սուրբ Ծնունդը․․․

Դերերում

Դեր Դերասան
պատմող Էնթոնի Հոփքինս
Գրինչ Ջիմ Քերրի
Սինդի Լու Կտո Թեյլոր Մոմսեն
քաղաքապետ Ավգուստուս Մեյկտո Ջեֆֆրի Տեմբոր
Մարտա Մեյ Կտովյե Քրիստին Բարանսկի
Սինդիի հայրը Բիլլ Իրվին
Սինդիի մայրը Մոլլի Շենոն
Կտոբրիս Քլինթ Հովարդ
Գրինչ (8 տարեկան) Ջոշ Ռայան Էվանս
Կլարնելլա Մինդի Սթերլինգ

Մրցանակներ և անվանակարգեր

2001

  • Օսկար
    • Անվանակարգ
      • Գեղարվեստական ղեկավարի լավագույն աշխատանք - Մայքլ Կորենբլիտ
      • Լավագույն հագուստի դիզայն - Ռիտա Ռայեկ
    • Մրցանակներ
      • Լավագույն գրիմ
  • Ոսկե Գլոբուս
    • Անվանակարգ
      • Լավագույն տղամարդկային դեր (կոմեդիա կամ մյուզիքլ) - Ջիմ Քերրի
  • MTV (ԱՄՆ)
  • Ոսկե ազնվամորի
    • Անվանակարգ
      • Վատագույն սցենար - Ռոն Հովարդ
      • Վատագույն ռեմեյք կամ սիքվել

Արձագանքներ

Ֆիլմը ստացավ հակասական արձագանքներ։ Քննադատներին ֆիլմը դուր չեկավ։ Հեռուստադիտողը ֆիլմը գնահատեց 5,8 բալ 10-ից։

Հետաքրքիր փաստեր

  • 1966 թվականին դուրս է եկել համանուն մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները (մուլտֆիլմ)
  • Համանուն ֆիլմեր դուրս են եկել նաև 1992, 1994 և 2011 թվականներին [1] [2] [3]:
  • Գրինչի դերը փորձել են նաև Ջեք Նիկոլսոնը և Էդի Մերֆին։
  • Էնթոնի Հոփքինսը կրկնօրնակել է և ձայնագրել է ամբողջ տեքստը մեկ օրում։
  • Ջիմ Քերրին շպարելու համար ծախսվել է մոտ երեք ժամ։
  • Առաջին երեք օրվա ընթացքում ֆիլմը հավաքել է 55 միլիոն դոլլար:
  • Նկարահանումների ժամանակ Ջիմ Քերրին կրել է դեղին լինզաներ, որոնղ նա ատում էր։ Այդ լինզաները այնքան անհարմար էին, որ որոշ տեսարաններ նկարահանվում էին առանց դրանց։ Հետո լինզաները նկարում էին համակարգչով։
  • Ջիմ Քերրիի հոնորարը կազմել է 20 միլիոն դոլլար։
  • 2000 թվականի դեկտեմբերի 4-ին Konami ընկերությունը հրապարակել է համանուն խաղ Sony Playstation-ի համար։

Արտաքին հղումներ