«Փռշտոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 64. Տող 64.


Բուլբար կաթվածի դեպքում հնարավոր է փռշտոցի ռեֆլեքսի խախտում<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/enc_medicine/34517/%D0%A7%D0%B8%D1%85%D0%B0%D0%BD%D1%8C%D0%B5 Медицинская энциклопедия]</ref>։
Բուլբար կաթվածի դեպքում հնարավոր է փռշտոցի ռեֆլեքսի խախտում<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/enc_medicine/34517/%D0%A7%D0%B8%D1%85%D0%B0%D0%BD%D1%8C%D0%B5 Медицинская энциклопедия]</ref>։

== Նշանակությունը ==
Փռշտոցը հանդիսանում է պաշտպանական ռեֆլեքս, որն ապահովում է վերին շնչուղիներից օտար նյութերի հեռացումը։ Բացի այդ այն հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների (սուր շնչառական և ալերգիկ) կարևոր ախտանիշ։ Փռշտոց ի հայտ է գալիս նաև գրգռիչ թունավոր նյութերի (լուիզիտ, արմինիում և այլն)։ Փռշտոցի միջոցով տեղի է ունենում տարբեր վարակների ([[գրիպ]], [[կարմրուկ]], [[ջրծաղիկ]]) հարուցիչների տարածում օդակաթիլային եղանակով<ref>Чиханье // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.</ref>։

== Սոցիալական ասպեկտ==
* Բազմաթիվ երկրներում գոյություն ունեն փռշտացողին պատասխանելու տարբեր ավանդական ձևեր․ առավել հաճախ առողջություն են մաղթում։
* Հնագույն ժամանակներից ստանահավատություն կա, որ խոսակցության ժամանակ փռշտալը հաստատում է խոսքը։ Դրա առաջին հիշատակումներից մեկը կարելի է հանդիպել Հոմերոսի «Ոդիսականում»<ref>[http://freebooks.do.am/load/homeros_odisakan/4-1-0-2004 Հոմերոս, «Ոդիսական», 17-րդ երգ, 545-րդ տող]</ref>։
* [[Սեյ Շոնագոն]]ի «Գլխավերևի նոթեր» գրքում կարելի է հանդիպել բացարձակ հակառակ սնահավատության՝ համարվում էր, որ եթե զրույցի ժամանակ ներկաներից որևէ մեկը փռշտում է, նշանակում է խոսողը ստում է։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{reflist|30em|group=note}}<div class="references" style="height: 250px; overflow: auto; padding: 3px" >{{reflist|3}}</div>
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}



08:09, 9 հունվարի 2016-ի տարբերակ

Փռշտոց
Փռշտոցը քթի խոռոչից գրգռիչներ պարունակող փոշու և լորձի հեռացման ֆունկցիան է
Կենսաբանական համակարգ
Շնչառական համակարգ
Ընդհանուր տեղեկատվություն
ԳործողությունԻնքնաբուխ
ԽթաններՔթի լորձաթաղանթի գրգռիչներ, լույս, վարակ
ՄիջոցՕդի հեռացում քթի կամ բերանի միջոցով
ԱրդյունքԳրգռիչի հեռացում

Փռշտոց (լատ․՝ sternutatio), մարդու և բարձրակարգ կենդանիների պաշտպանական ոչ պայմանական ռեֆլեքս, որն ապահովում է վերին շնչուղիներից փոշու, լորձի և այլ գրգռիչների հեռացումը հարկադրված արտաշնչման միջոցով, առավելապես ըմպանով՝ կարճ ներշնչումից հետո[1]։ Ի տարբերություն հազի՝ փռշտոցի ժամանակ լեզուն սեղմվում է փափուկ քիմքին, այդ իսկ պատճառով հարկադրված արտաշնչումը տեղի է ունենում քթի միջոցով[2]։

Որպես գործընթաց՝ տեղի է ունենում հետևյալ կերպ․

  • նախորդող քորի զգացողություն քթում[3],
  • խորը ներշնչում և թոքերում օդի հավաքում[4],
  • փափուկ քիմքի բարձրացում, ըմպանի առաջնային կանթիկների կրճատում, լեզվի հետնամասի հպում կարծր քիմքին, ինչը մեկուսացնում է ըմպանն ու բերանի խոռոչը[5], աչքերի փակում[6],
  • միջկողային մկանների, ստոծանու և որովայնի ուղիղ մկանների, կոկորդի մկանների կրճատում (ձայնաճեղքի փակմամբ), ինչն առաջ է բերում ներկրծքային և ներորովայնային ճնշումների բարձրացում[7],
  • Ըմպանի բացմամբ ուղեկցվող ուժեղ արտաշնչում։

Փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի ճնշումը կարող է գերազանցել 100 մմ սնդիկի սյունը, ձայնաճեղքի մակարդակին օդի արտամղումը դուրս հասնում է 50-120 մ/վ-ի, իսկ օդային հոսքի ծավալային արագությունը՝ մինչև 12 ձիաուժի[8]։ Քթի և բերանի խոռոչով անցնող օդի հոսանքը կլանում է լորձի և թքի կաթիլները, որոնք ցողված վիճակում տարածվում են մինչև 2-3 մետր[9]։

Պատճառները

Փռշտոցը առավելապես ի հայտ է գալիս քթի խոռոչի կամ ըմպանի լորձաթաղանթի՝ փոշուց (բմբուլ, մորթի, տան փոշի և այլն) գրգռման ժամանակ, ալերգեններից և այլ գրգռող նյութերից, ինչպես նաև արհեստական մեխանիկական գրգռումների դեպքում։ Ալերգենների շարքում փռշտոց առավել հաճախ առաջացնում են ծախկափոշին, բորբոսը, կենդանիների թեփուկները և փոշու մասնիկները։ Առավել հաճախ գրգռում առաջացնող նյութերի շարքին են պատկանում ծխախոտի ծուխը և օծանելիքը։ Փռշտոց կարող է առաջանալ նաև վարակիչ և վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ։

Փռշտոց կարող են առաջացնել նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, օրինակ՝ տաք տարածքից ցուրտ տարածք մարդու մուտքը և հակառակը՝ ցուրտ փողոցից տաք շինություն մուտքը։ Որոշ անձանց մոտ փռշտոց առաջանում է պայծառ լույսի նայելիս, քթին դիպչելիս կամ դրա վնասումից։

Ծննդաբերությունից առաջ բազմաթիվ կանայք բողոքում են հաճախակի փռշտոցից և քթի լորձաթաղանթի ուռչելուց՝ այսպես կոչված «հղիների հարբուխ», որը պայմանավորված է ծննդկանի օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխություններով։

Ռեֆլեկսային աղեղ

Փռշտոցը կոորդինացվում է երկարավուն ուղեղի մակարդակով՝ ռետիկուլյար գոյացման նյարդային բջիջներով։ Աֆերենտ ազդակները միջին քթային խեցուց և միջնապատից էֆմոիդալ նյարդի նյարդաթելերի օգնությամբ շարժվում են դեպի եռորյակ նյարդի նյարդահանգույց, իսկ այնուհետև՝ դեպի շնչառական կենտրոնի նեյրոններ։

Ըմպանի և շնչառական մկանների համատեղ կրճատումն ապահովվում է ստոծանային և միջկողային նյարդերի վրա աֆերենտ ազդակների հոսքի միջոցով, ինչպես նաև լեզվաըմպանային, թափառող և ենթալեզվային նյարդերի միջոցով։ Հաճախ տեղի է ունենում դեմքի մկանների կրճատում՝ դիմային նյարդի և եռորյակ նյարդի շարժողական մանրաթելերի հաշվին[10]։

Բուլբար կաթվածի դեպքում հնարավոր է փռշտոցի ռեֆլեքսի խախտում[11]։

Նշանակությունը

Փռշտոցը հանդիսանում է պաշտպանական ռեֆլեքս, որն ապահովում է վերին շնչուղիներից օտար նյութերի հեռացումը։ Բացի այդ այն հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների (սուր շնչառական և ալերգիկ) կարևոր ախտանիշ։ Փռշտոց ի հայտ է գալիս նաև գրգռիչ թունավոր նյութերի (լուիզիտ, արմինիում և այլն)։ Փռշտոցի միջոցով տեղի է ունենում տարբեր վարակների (գրիպ, կարմրուկ, ջրծաղիկ) հարուցիչների տարածում օդակաթիլային եղանակով[12]։

Սոցիալական ասպեկտ

  • Բազմաթիվ երկրներում գոյություն ունեն փռշտացողին պատասխանելու տարբեր ավանդական ձևեր․ առավել հաճախ առողջություն են մաղթում։
  • Հնագույն ժամանակներից ստանահավատություն կա, որ խոսակցության ժամանակ փռշտալը հաստատում է խոսքը։ Դրա առաջին հիշատակումներից մեկը կարելի է հանդիպել Հոմերոսի «Ոդիսականում»[13]։
  • Սեյ Շոնագոնի «Գլխավերևի նոթեր» գրքում կարելի է հանդիպել բացարձակ հակառակ սնահավատության՝ համարվում էր, որ եթե զրույցի ժամանակ ներկաներից որևէ մեկը փռշտում է, նշանակում է խոսողը ստում է։

Ծանոթագրություններ

  1. Чиханье // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.
  2. И. Г. Березняков. Механизмы возникновения кашля // Новости медицины и фармации, декабрь 2005, № 20-22 (180-182). С. 3-7.
  3. Большая медицинская энциклопедия. Том 34
  4. Большая медицинская энциклопедия. Том 34
  5. Большая медицинская энциклопедия. Том 34
  6. Знание-сила 4/2009 ISSN 0130 1640 «Человек: неожиданные факты» стр. 91
  7. Медицинская энциклопедия
  8. Медицинская энциклопедия
  9. Чиханье // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.
  10. Чиханье // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.
  11. Медицинская энциклопедия
  12. Чиханье // Большая медицинская энциклопедия / Гл. ред. Б. В. Петровский. - 3-е изд. - М.: Советская энциклопедия, 1986. - Т. XXVII (Хлоракон-Экономика здравоохранения). - С. 337-338. - 576 с.
  13. Հոմերոս, «Ոդիսական», 17-րդ երգ, 545-րդ տող