Եռվորյակ նյարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եռորյակ նյարդից)

Եռվորյակ նյարդ (լատ. nervus trigeminus) թվով հինգերորդ զույգ գանգուղեղային նյարդն է։ Այն 12-րդ գանգուղեղային նյարդերից ամենախոշորն է։ Այն խառը տիպի նյարդ է, բաղկացած է շարժիչ և զգացող նյարդաթելերից։ Եռվորյակ նյարդը իր անվանումը ստացել է, ելնելով նրանից, որ նյարդաթելի զգացող մասը, դուրս գալով նյադային հանգույցից, բաժանվում է երեք հիմնական ճյուղերի։ Այդ ճյուղերն են՝

  • վերին կամ ակնային (լատ․ nervus ophthalmicus) ճյուղը,
  • միջին կամ վերծնոտային (լատ․ nervus maxillaris) ճյուղը
  • ստորին կամ ստործնոտային (լատ․ nervus mandibularis) ճյուղը։

Այս երեք նյարդաճյուղերը ապահովում են գլխի և դեմքի մեծ մասերի զգայունությունը, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի զգայունությունը, ատամների, ինչպես նաև ուղեղի կարծր թաղանթի որոշակի հատվածը։ Նյարդի շարժական նյարդաթելերը ապահովվում են ծամողական և այլ մկաններ։ Եռվորյակ նյարդի պաթոլոգիայի դեպքում խանգարվում են թե շարժողական, թե զգացողական նյարդային համակարգերը։ Ամենատարածված հիվանդություններից է Եռվորյակ նյարդի նևրալգիան, որի ժամանակ հիվանդը զգում է սուր ճառագայթող ցավեր Եռվորյակ նյարդի թելերի ուղղությամբ։

Եռվորյակ նյարդը պատկերված է դեղին գույնով

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի միջին շերտում գտնվող շարժիչ՝ ծամիչ, կորիզի աքսոնները կազմում են շարժիչ արմատ, որը գանգի խոռոչից դուրս է գալիս ստործնոտային ճյուղի հետ միասին։ Շարժիչ կորիզը կեղև-կորիզային ուղիներով առաջ, կենտրոնական գալարի ստորին մեկ երրորդ, որտեղ պրոյեկցվում է է գլուխը, ստանում է երկկողմանի կեղևային գրգռիչներ։ Նյարդավորում է ծամիչ մկանները։

Եռվորյակ նյարդի ճյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռվորյակ նյարդի ճյուղերն են՝

  1. Ակնային նյարդը (լատ․n. ophthalmicus)
  2. Վերծնոտային նյարդը (լատ․n. maxillaris)
  3. Ստործնոտային նյարդը (լատ․ n. alveolaris inferior)

Ակնային նյարդը(n. ophthalmicus) գանգի խոռոչից դուրս է գալիս վերին ակնակապճային վերին ճեղքով մտնում է ակնկապիճ առաջային մասի, վերին կոպի, աչքի միջային անկյան և քթի մեջքի մաշկը, ակնագունդը, եղջերենին, շաղկապենին, քթի խոռոչի վերին մասի, ճակայային և մաղոսկրային ծոցերի լորձաթաղանթը։ Գանգի խոռոչում ակնային նյարդից անջատվող ճյուղերը նյարդավորում են՝ կարծրենու թերթիկը՝ ուղեղիկի վրանը։ Ակնակապճում գտնվող թարթչային և թևաքմային հանգույցներից ակնային նյարդը ստանում է պարասիմպատիկ, իսկ զարկերակային ճյուղերով՝ սիմպաթիկ նյարդաթելեր, որոնք ապահովում են համապատասխան շրջանի վեգետատիվ (արցունքազատիչ, անոթաշարժ, սնուցողական) նյարդավորումը։

Վերծնոտային նյարդը (լատ․n. maxillaris)
Վերծնոտային նյարդի ճյուղերն են՝
# այտային
# թևաքմային
# ստորականակնակապճային
# վերին ատամնաբնային
Վերծնոտային նյարդը զգացող նյարդ է։ Մինչև գանգի խոռոչից դուրս գալը, այն տալիս է ճյուղեր՝ նյարդավորելու կարծրենի։

Թևաքմային հանգույցից միանում են պարասիմպատիկ, իսկ շուրջզարկերակային հյուսակներից՝ սիմպատիկ թելերը։

Ստործնոտային նյարդը (լատ․ n. alveolaris inferior) Ստորին ճյուղը կամ ստործնոտային նյարդը (n. mandibularis) գանգի խոռոչից դուրս է գալիս ձվաձև անցքով։ Մինչև ճյուղավորումը նյարդացողունից անջատվում է միջին գանգափոսի կարծրենին նյարդավորող թաղանթային ճյուղը։ Այն խառը նյարդ է։ Նյարդավորվում են ականջի առաջային հատվածի՝ստորին շրթունքի, կզակի մաշկը, ստորին ծնոտն ու ատամնաշարը, այտի և բերանի ստոծանու լորձաթաղանթը։ Պարասիմպաթիկ թելեր է ստանում ականջային հանգույցից։ Շարժիչ ճյուղերը նյարդավորում են` թևակերպային մկանը միջային մկանը, երկփոր մկան առաջային փորիկը ականջի թմբկաթաղանթը լարող մկանը քիմքը լարող մկանը։

Նյարդի երրորդ ճյուղը ունի նաև երկու հանգույցներ։ Այս հանգույցները պատկանոմ են վեգետատիվ նյարդային համակարգին, որոնց միջոցով էլ կատարվում է թքագեղձերի նյարդավորումը։ Այդ հանգույցներն են՝

  • ականջային հանգույցը (լատ․ ganglion oticum)
  • ենթաստործնոտայի հանգույցը (լատ․ ganglion sunbmandibulare)

Ականջային հանգույցը պարասիմպաթիկ հանգույց է, այն օվալաձև է գտնվում է օվալաձև անցքի տակ՝ ստործնոտային նյարդի հարևանությամբ։ Այն ստանում է պարասիմպաթիկ թելերը n. petrosus minor֊ից, որն էլ իր հերթին հանդիսանում է լեզվաըմպանային նյարդի ճյուղ հանդիսացող n. tympanicus-ի շարունակությունը։ Թելերը, շարունակվելով անցնում են հարականջային թքագեղձ, n. auriculotemporalis-ի հետ միասին։

Զգացող ճյուղերն են՝

  • ականջաքունքային
  • թշային
  • ստորին ատամնաբնային
  • լեզվային

Զգացող արմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգացող ճյուղերը տարածվում են ստորին ատամների, լեզվի, քունքի շրջանի և դեմքի ստորին մասի մաշկի մեջ։ Զգացող արմատի ճանապարհին գտնվում է կիսալուսնաձև մի հանգույց, որից ծագում են երեք խոշոր ճյուղեր.

  • Ակնային նյարդ, զուտ զգացող է, մտնում է ակնակապիճ՝ նրա վերին ճեղքով, բազմաթիվ ճյուղերով տարածվում է ակնագնդի, արցունքապարկի, վերին կոպի և ճակատի շրջանի մաշկի մեջ։
  • Վերին ծնոտային նյարդ, զուտ զգացող է, դուրս է գալիս սեպոսկրի կլոր անցքով դեպի թևաքմային փոսը և բազմաթիվ ճյուղերով նյարդավորում վերին ծնոտի ատամները, քթի և քիմքի լորձաթաղանթներն ու այտի շրջանի մաշկը։
  • Ստոր-ծնոտային նյարդ, թե՛ զգացող է, թե՛ շարժիչ։ Գանգից դուրս է գալիս սեպոսկրի ձվաձև անցքից, իջնում ստորքունքային փոսը։

Մյուս հանգույցը ganglion sunbmandibulare-ն է։ Այն գտնվում է միջին թևակերպային մկանի առաջային եզրի մոտ (m. pterygoideus medialis), ստործնոտային թքագեղձից վեր, n. lingualis-ի տակ։ Հանգույցը կա։ Այստեղ վերջանում է նաև chorda tympani-ի թելերը և դուրս գալով նյարդավորում են ստործնոտային և ենթալեզվային թքագեղձերը։

Զգացող ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թշային նյարդը (լատ․ N. buccalis) նյարդը ապահովվում է թշի լորձաթաղանթը։ Լեզվային նյարդը (լատ․ n. lingualis) գտնվում է բերանի խոռոչի հատակին՝ ծածկված բերանի խոռոչի լորձաթաղանթով։ Այն անցնում է թևակերպային մկանների միջով և նրան է միանում fissura petrotympanic-ից դուրս եկող դիմային նյարդի բարակ ճյուղը՝ chorda tympani-ի միջով։ Chorda tympani-ն իր մեջ պարունակում է nucleus salivatorius superior n. intermedii պարասիմպաթիկ կորիզների թելերը, որոնք էլ նյարդավորում են ստործնոտային և ենթալեզվային թքագեղձերը։ Chorda tympani-ն պարունակում է նաև համազգաց թելեր, որը տալիս է թելեր լեզվի մեջքի առաջային երկու երրորդին։ N. lingualis-ը ապահովվում է նաև լեզվի ընդհանուր զգացողությունը՝ շոշափելիքի, ցավի, ջերմաստիճանի։

Ստործնոտայի նյարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստործնոտային նյարդը ( լատ․ n. alveolaris inferior) նույնանուն անոթի հետ միասին մտնում է ստործնոտային անցք և նյարդավորում է ստորին ծնոտի ատամները։ Կզակային անցքից դուրս գալով այն տալիս է մեծ ճյուղ՝ կզակային նյարդը (լատ․ n. mentalis), որը բերանակցում է համապատասխանաբար հակառակ կողմի նույնանուն նյարդի հետ և նյարդավորում է կզակային շրջանի մաշկը, ստորին շրթունքը և համապատասխանաբար ստորին կտրիչները և ժանիքները։ Ստործնոտային նյարդը խառը նյարդ է, այն իր մեջ պարունակում է մի փոքրիկ շարժիչ ճյուղ, որը անջատվում է՝ մինչև ստործնոտային անցք մտնելը։ Այդ ճյուղը N. mylohyoideus-ն է։

Ականջաքունքային նյարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջաքունքային նյարդը (լատ․ n. auriculotemporalis) թափանցում է հարականջային թքագեղձի վերին մասով, տալով սեկրետոր ճյուղեր, զգացող ճյուղեր քունքստործնոտային հոդին, ականջախեցու առաջային հատվածին, արտաքին լսողական անցուղուն։

Եռվորյակ նյարդի հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտահարումների ժամանակ համապատասխանաբար տուժում են նյարդի կողմից իրականացվող ֆունկցիաները։ Կլինիկական դրսևորումները կախված են նյարդի ախհատարման գոտուց։ Կարող է առաջանալ զգացողություն տարբեր խանգարումնորով՝ հիպերեսթեզիա, դիզեսթեզիա, նևրալգիաներ։ Զգացող արմատի և Գասսերյան հանգույցի վնասման ժամանակ վնասվում են նյարդի երեք ճյուղերը և համապատասխանաբար առաջանում է բոլոր տեսակների զգացողությունների բացակայություն և ցավեր։ Եռվորյակ նյարդի ճյուղերից որևէ մեկի ընթացքով հերպետիկ ցանի առկայության դեպքում հերպետիկ վիրուսային աղտահարում հայտնաբերվում է նաև Գասսերյան հանգույցում, քանի որ Հերպես 1-ին վիրուսը անորսալի է իմունային համակարգի կողմից, երբ այն գտնվում է Եռվորյակ նյարդի ճյուղերից որևէ մեկում։ Տեսաթմբի և ներքին պատիճի հետին մեկ երրորդի վնասման դեպքում հակառակ կողմի վերջույթներում, մարմնի և դեմքի կեսերում բացակայում են զգացողության բոլոր տեսակները՝առաջանում է լրիվ հեմիանեսթեզիա։

Երբ ախտահարվում են Եռվորյակ նյարդի ճյուղերը, համապատասխանաբար ունենում ենք հետևյալ պատկերը։

  1. Առաջին ճյուղի՝ ակնային նյարդի, ախտահարման ժամանակ խանգարվում է ճակատային, գլխի մազածածկ հատվածի առաջային հատվածի, վերին կոպի, աչքի միջային անկյան, քթի մեջքի, քթի խոռոչի լորձաթաղանթի առաջային հատվածի, ակնակապճի, ճակատային ծոցի և ուղեղային թաղանթների զգայունությունը։
  2. Երկրորդ ճյուղի՝ վերծնոտային նյարդի (լատ․ n.maxillaris) ախտահարումների ժամանակ խանգարվում է ստորին կոպի, ակնակապճի դրսային անկյան շրջանի, դեմքի մաշկի կողմանյին շրջանի, այտային շրջանի վերին հատվածի, վերին հատվածների, վերին ծնոտի ատամների, քթի խոռոչի լորձաթաղանթի ստորին հատվածի, վերծնոտային խոռոչի՝ (հայմորյան) խոռոչի լորձաթաղանթի զգայունությունը։
  3. Երրորդ ճյուղի՝ ստործնոտային նյարդի (լատ․ n.mandibularis) ախտահարումերի ժամանակ խանգարվում են համապատասխանաբար զգացողական և շարժիչ թելերը՝ բերելով ծամիչ մկանների կաթվածի՝ պարալիզի կամ պարեզի։ Դեմքը դառնում է անհամաչափ։ Բերանը բացելիս ստորին ծնոտը թեքվում է պարալիզված մկանի կողմը, որը պայմանավորվաշ է հակառակ կողմի թևակերպային մկանների կծկմամբ։ Այսպես լինում է, երբ կա միակողմանի պարալիզ և բացակայում է ստորին ծնոտի ռեֆլեքսը նույնանում կողմում։ Ծնոտի երկկողմանի ախտահարման ժամանակ ծնոտը կախվում է ցած։

Կեղև-կորիզային ուղու միակողմանի ախտահարումները չեն արտահայտվում ծամիչ մկաննների պարալիզով։ Դա հնարավոր է միայն երկկողմանի ախտահարման ժամանակ։

Ուղեղաբնում տեղակայված կորիզներից առավել հաճախ ախտահարվում է ողնուղեղային ուղու կորիզը (nucleus tractus spinalis n.trigemini): Կլինիկական դրսևորումը կախված է, թե կորիզի որ հատված, է ախտահարվում։ Եթե միայն օրալ (բերանային) հատվածն է ախտահարվում, ապա զգացողականությունը խանգարվում է համապատասխան կողմի օրալ կողմը՝ քթի և շրթունքի հատվածը։ Եթե պաթոլոգիական պրոցեսը տեղակայվում է կորիզի միջային հատվածը, ապա ամբողջ երեսի խանգարվում, մինչդեռ հպման և խորանիստ զգացողությունները պահպանվում են՝զգացողության տարամիտվող խանգարում։ Ցավերը բնորոշ չեն։ Կորիզի պոչային (կաուդալ) հատվածը պատասխանատու է դեմքի կողմային հատվածների զգացողությեւնների համար։ Այսպիսով կորիզի ամեն հարկում, փակագծաձև են և հայտնի են իբրև Զելդերի գոտիներ։ Զելդերի գոտիների ախտահարման ժամանակ խանգարվում է միայն մակերեսային զգացողությունները՝ ջերմաստճանային և ցավային, իսկ խորանիստ զգացողությունները մնում են պահպանված։

Այսպիսի ախտահարումներ են նկատվում են՝

  • Բուլբար կաթվածի դեպքում
  • Սիրինգոբուլբայի ժանամակ
  • Դիսցիրկուլյատոր և դեգեներատիվ պրոցեսների ժամանակ

Շարժիչ արմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժիչ ճյուղերը նյարդավորում են ծամիչ և փափուկ քիմքի մկանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 521