«Պանևեժիս»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Պանևեժիս''', կամ '''Պանյավեժիս''' ({{lang-lt|Panevėžys}}, {{lang-pl|Poniewież}}, մինչ 1917 թվականը՝ '''Պոնևեժ'''), քաղաք Լ...»: |
ավելացվեց Կատեգորիա:Լիտվայի քաղաքներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 84. | Տող 84. | ||
* [http://www.mintis.lt/darbai/Paneveziui-500/Vaida%20Vaitiekunaite/istorija.htm Panevėžio istorija] |
* [http://www.mintis.lt/darbai/Paneveziui-500/Vaida%20Vaitiekunaite/istorija.htm Panevėžio istorija] |
||
* [http://ru.litauen-netz.de/165/panevezhis-ru.html Պանևեժիսը Litauen Netz կայքում] |
* [http://ru.litauen-netz.de/165/panevezhis-ru.html Պանևեժիսը Litauen Netz կայքում] |
||
[[Կատեգորիա:Լիտվայի քաղաքներ]] |
11:57, 8 Մայիսի 2015-ի տարբերակ
Պանևեժիս, կամ Պանյավեժիս (լիտ.՝ Panevėžys, լեհ.՝ Poniewież, մինչ 1917 թվականը՝ Պոնևեժ), քաղաք Լիտվայի հյուսիսում: Լիտվայի հինգերորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի: Հանդիսանում է Պանևեժիսի նահանգի ու Պանևեժիսի շրջանի վարչական կենտրոնը:
Քաղաքը տեղակայված է Նևեժիս (Նեմանի վտակ) գետի երկու ափերին, Վիլնյուսից 135 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կաունասից 109 կմ և Կլայպեդայից 240 կմ հեռավորության վրա: Ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 50 կմ²:
Պանևեժիսի տարածքում են հատվում Լիտվայի կարևոր ավտոմայրուղիներն ու «Վիա Բալթիկա» միջազգային մայրուղին, որ կապում է Վիլնյուսը Ռիգային: Երկաթուղագծերը միացնում են Դաուգավպիլսն ու Շյաուլյայը: Գործում են տեղական նշանակություն ունեցող 2 օդանավակայաններ:
Բնակչություն
Ռուսական կայսրության առաջին համընդհանուր մարդահամարի ժամանակ Պոնևեժում հաշվառվել է 6 503 տղամարդ ու 6 465 կին, իսկ քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմել է 12 968 մարդ: Քաղաքի բնակչության կեսը եղել են հրեաներ: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին քաղաքն ուներ 14 000 բնակիչ: 1939 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 27 հազար, 1959 թվականի՝ 41 հազար, 1974 թվականին՝ 88 հազար, 1985 թվականին՝ 116 հազար մարդ: 1990-ական թվականների սկզբին քաղաքի բնակչության թվաքանակն սկսել է նվազել: 1996 թվականին այն ունեցել է 126,1 հազար, 2002 թվականին՝ 118,2 հազար, 2008 թվականին՝ 106,5 հազար: Ներկայում քաղաքն ունի 97 343 բնակիչ (2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով): Պանևեժիսը համարվում է Լիտվայի ամենից մոնոէթնիկ բնակավայրերից մեկը: Նրա բնակչություն 96 %-ը լիտվացիներ են, 2,6 %-ը՝ ռուսներ, 0,4 %-ը՝ ուկրաինացիներ, 0,2 %-ը՝ բելառուսներ, 0,2 %-ը՝ լեհեր, 0,02 %-ը՝ հրեաներ, 0,28 %-ը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ գնչու կարաիմներ:
Պանևեժիսի բնակչության թվաքանակի փոփոխությունը | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | 1804 | 1823 | 1833 | 1857 | 1887 | 1897 | 1919 | 1923 | 1931 | ||||
Բնակչություն | 800 | 2 000 | 3 700 | 5 908 | 8 071 | 12 968 | 9 000 | 19 197 | 20 562 | ||||
Տարի | 1939 | 1945 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2007 | 2010 | ||||
Բնակչություն | 26 653 | 12 000 | 41 100 | 74 497 | 102 303 | 126 483 | 119 749 | 114 582 | 111 953 |
Անվանում
Քաղաքն իր անունն ստացել է Նևեժիս (Նյավեժիս, (լիտ.՝ Nevėžis) գետի անունից առաջին անգամ հիշատակվել է Ալեքսանդր Յագելոն իշխանի տրվախ փաստաթղթում, որ թվագրված է 1503 թվականի սեպտեմբերի 7-ին[1]: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռուսերեն տեքստերում սկսել է գործածվել Պանևեժիս տարբերակը: Սակայն 1990-ական թվականներին Լիտվայում ռուսերենով գործածվում է Պանյավեժիս տարբերակը, քանզի լիտվերենի e տառը ռուսերենում տառադարձվում է я[2]:
Պատմություն
Քաղաքն առաջին անգամ հիշատակվում է լեհ թագավորի ու Լիտվայի մեծ իշխան Ալեքսանդրի փաստաթղթում, որ վերաբերում է 1503 թվականի սեպտեմբերի 7-ին: Համաձայն այդ փաստաթղթի՝ տարածքը տրվել է վանահայր Ռամիգալային՝ պայմանով, որ նա այդտեղ եկեղեցի պիտի կառուցի: Նևեժիսի աջա փին հիմնվել է բնակավայր, որն ունեցել է եկեղեցի, շուկա, պանդոկ, գարեջրագործարան, բաղնիք: Այն հետագայում ստացել է Հին Պանևեժիս անվանումը:
XVI դարի սկզբում Նևեժիսի ձախ ափին՝ պետական տարածքում, ձևավորվել է այլ բնակավայր, որ ստացել է Նոր Պանևեժիս անվանումը: Այդ երկու բնակավայրերը շուտով միացել են իրար: 1565—1566 թվականների վարչական բարեփոխումներից հետո Պոնևեժը դարձել է պովետի կենտրոն: 1568 թվականին Կրակենավայից Պոնևեժ է տեղափոխվում պավետային դատարանը: Դա նպաստեց քաղաքի զարգացմանը: Քաղաքի երկու մասերը միավորվեցին 1780 թվականին:
1727 թվականին Պանևեժիսում կառուցվեց Սուրբ Երրորդության եկեղեցին (սկզբնապես այն եղել է փայտե), վանք ու կոլեգիան՝ քաղաքի առաջին միջնակարգ դպրոցը: 1831 թվականի լեհական ապստամբությունից հետո վանքն ու եկեղեցին փակվել են: 1847 թվականին եկեղեցին փոխանցվել է ուղղափառներին, սակայն 1918 թվականին կրկին վերադարձվել է կաթոլիկներին:
Քույր քաղաքներ
- Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինա
- Մոլոդեչնո, Բելառուս
- Мытищи, Ռուսաստան
- Գաբրովո[3], Բուլղարիա
- Կալինինգրադ, Ռուսաստան
Ծանոթագրություններ
- ↑ Vanagas, Aleksandras. Lietuvos miestų vardai / Parengė ir pratarmę parašė V. Maciejauskienė. — Vilnius: Mokslo ir enciklopedijų leidykla, 1996. — С. 171. — 322 с. — 3000 экз. — ISBN 5-420-01354-1
- ↑ Инструкции по транскрипции фамилий, имен и географических названий с русского языка на литовский и с литовского языка на русский = Pavardžių, vardų ir vietovardžių transkripcijos iš rusų kalbos į lietuvių kalbą ir iš lietuvių kalbos į rusų kalbą instrukcija. — Вильнюс: Мокслас, 1990. — С. 103.
- ↑ «Община Габрово. Города-побратимы» (բուլղարերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 03.06.2009-ին.