«Անտոնինա Նեժդանովա»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:1873 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Ապրիլի 16 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 43. | Տող 43. | ||
[[Կատեգորիա:Ռուս երգչուհիներ]] |
[[Կատեգորիա:Ռուս երգչուհիներ]] |
||
[[Կատեգորիա:1873 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1873 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Ապրիլի 16 ծնունդներ]] |
18:55, 25 հունվարի 2015-ի տարբերակ
Անտոնինա Նեժդանովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Նեժդանովա Անտոնինա Վասիլևնա |
Ծնվել է | 1873, ապրիլի 6 (ապրիլի 16) Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1950, հունիսի 26 Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | քնարակոլորատուրային սոպրանո |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո և սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Antonina Nezhdanova Վիքիպահեստում |
Նեժդանովա Անտոնինա Վասիլևնա(4(16)․6․1873, գ․ Կրիվայա Բալկա (այժմ՝ Օդեսայի մարզի Սարատայի շրջանում)— 1950, հունիսի 26, Մոսկվա), ռուս երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1936)։ Արվեստագիտության դոկտոր (1944)։ Աշխատանքի հերոս (1925)։
Կենսագրություն
1902-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Ու․ Մազետտիի դասարան) և ընդունվել Մեծ թատրոնի օպերային խումբը, որտեղ աշխատել է շուրջ 30 տարի, կերտելով տպավորիչ երաժշտական-բեմական կերպարներ՝ ավելի քան 40 օպերաներում։ Հանդես է եկել Ֆեոդոր Իվանովիչ Շալյապինի, Լեոնիդ Վիտալևիչ Սոբինովի հետ։ Դերերգերից են՝ Անաոնիդա, Լյուդմիլա (Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Տաայանա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մարֆա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Զիլդա (Վերդիի «Ռիգոլետտո»), էլզա (Վագների «Լոենգրին») և այլն։ 1912-ին հանդես է եկել Փարիզի «Գրանդ օպերայում (խաղընկերներն էին էնրիկո Կարուզոն և Տ․ Ռուֆֆոն)։ Որպես համերգային երգչուհի ելույթներ է ունեցել իրեն նվագակցող Ս․ Ռախմանինովի, Ա․ Արենսկու, Ա․ Գլազունովի, Ա․ Սկրյաբինի հետ։ 1936-ից դասավանդել է Մեծ թատրոնի, այնուհետև՝ Կ․ Ս․ Ստանիսլավսկու օպերային ստուդիաներում, 1943-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Պարգևներ
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)
- Լենինի 2 շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- ↑ Нежданова Антонина Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սոպրանոներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի դասախոսներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երգչուհիներ
- 1873 ծնունդներ
- Ապրիլի 16 ծնունդներ