«Բամբերգ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 224. | Տող 224. | ||
=== Բանակ՝ սկսած 1803 թվականից === |
=== Բանակ՝ սկսած 1803 թվականից === |
||
Բամբերգի հիմնական զորագնդերն էին 5-րդ հետևակայինը և Բավարական բանակի 1-ին զորագունդը՝ «Sekt-Ulanen» մականունով (1872 թվականից սկսած): Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Բամբերգի հեծելազորը մասնակցել է Լագարդի ճակատամարտին: Երկու զորագնդերն էլ մինչև 1918 թվականը մնացել են Բամբերգում: 1919 թվականից այն վերածվեց Ռայխի բանակի 17-րդ կայազորի: Նացիոնալ-սոցիալիստական ռեժիմի ներքո բանակի վերազինումը իր հետ բերեց նոր շինությունների ու զորանոցի կառուցման: 1945 թվականից Բամբերգում այլևս գերմանական զորաբանակ չկար: Դրա փոխարեն ԱՄՆ իր տիրապետության տակ վերցրեց զորանոցը` միչև 2014 թվականին Բամբերգից իր հեռանալը<ref>[http://www.br.de/nachrichten/oberfranken/inhalt/bamberg-kaserne-fluechtlinge-asyl-appell-100.html Զորանոցը` սկզբում չնախատեսված փախստականների համար ] br.de, 2014 թվական, սեպրեմբերի 4.</ref>: Առաջացած փոխարկման տարածքների բաժանման հարցը դրվեց հանրային քննարկման<ref>[http://www.infranken.de/regional/bamberg/Konversion-Jetzt-sollen-die-Buerger-mitreden;art212,450298/ infranken.de-ի 2013 թվականի հունիսի 2-ի թողարկումը՝ „Die Ami genga: Jetzt sollen die Bürger mitreden“]</ref> 2014 թվականի հունվարին Բամբերգի ու Անշարժ գույքի դաշնային ինստիտուտի միջ կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ 2015 թվականի մարտին արդեն հնարավոր կլինի այդ տարածքների հինգ հատվածի միացումը Բամբերգին<ref>[http://www.nordbayern.de/region/bamberg/bamberger-konversion-stadt-ubernimmt-100-us-wohnungen-1.3401458?searched=true/ Nordbayern.de-ի 2014 թվականի հունվարի 17-ի զեկույցը]</ref>: |
Բամբերգի հիմնական զորագնդերն էին 5-րդ հետևակայինը և Բավարական բանակի 1-ին զորագունդը՝ «Sekt-Ulanen» մականունով (1872 թվականից սկսած): [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմից]] առաջ Բամբերգի հեծելազորը մասնակցել է Լագարդի ճակատամարտին: Երկու զորագնդերն էլ մինչև 1918 թվականը մնացել են Բամբերգում: 1919 թվականից այն վերածվեց Ռայխի բանակի 17-րդ կայազորի: [[Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն|Նացիոնալ-սոցիալիստական ռեժիմի]] ներքո բանակի վերազինումը իր հետ բերեց նոր շինությունների ու զորանոցի կառուցման: 1945 թվականից Բամբերգում այլևս գերմանական զորաբանակ չկար: Դրա փոխարեն ԱՄՆ իր տիրապետության տակ վերցրեց զորանոցը` միչև 2014 թվականին Բամբերգից իր հեռանալը<ref>[http://www.br.de/nachrichten/oberfranken/inhalt/bamberg-kaserne-fluechtlinge-asyl-appell-100.html Զորանոցը` սկզբում չնախատեսված փախստականների համար ] br.de, 2014 թվական, սեպրեմբերի 4.</ref>: Առաջացած փոխարկման տարածքների բաժանման հարցը դրվեց հանրային քննարկման<ref>[http://www.infranken.de/regional/bamberg/Konversion-Jetzt-sollen-die-Buerger-mitreden;art212,450298/ infranken.de-ի 2013 թվականի հունիսի 2-ի թողարկումը՝ „Die Ami genga: Jetzt sollen die Bürger mitreden“]</ref> 2014 թվականի հունվարին Բամբերգի ու Անշարժ գույքի դաշնային ինստիտուտի միջ կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ 2015 թվականի մարտին արդեն հնարավոր կլինի այդ տարածքների հինգ հատվածի միացումը Բամբերգին<ref>[http://www.nordbayern.de/region/bamberg/bamberger-konversion-stadt-ubernimmt-100-us-wohnungen-1.3401458?searched=true/ Nordbayern.de-ի 2014 թվականի հունվարի 17-ի զեկույցը]</ref>: |
||
2014 թվականի հոկտեմբերից ԱՄՆ-ի նախկին տիրապետության «ՆԱՏՕ-ավան» գոտին 149 տնտեսությամբ քաղաքակիրթ շահագործման հանձնվեց: Դրա զարգացումը քաղաքի միջոցով արդեն իսկ իրականանում է<ref>[https://www.stadt.bamberg.de/index.phtml?object=tx|1829.52&ModID=7&FID=1829.8317.1&&sNavID=1829.736&mNavID=1829.736&La=1 «ՆԱՏՕ-ավան»-ը արդեն քաղաքակիրթ շահագործման է հանձնվել]</ref> |
2014 թվականի հոկտեմբերից ԱՄՆ-ի նախկին տիրապետության «ՆԱՏՕ-ավան» գոտին 149 տնտեսությամբ քաղաքակիրթ շահագործման հանձնվեց: Դրա զարգացումը քաղաքի միջոցով արդեն իսկ իրականանում է<ref>[https://www.stadt.bamberg.de/index.phtml?object=tx|1829.52&ModID=7&FID=1829.8317.1&&sNavID=1829.736&mNavID=1829.736&La=1 «ՆԱՏՕ-ավան»-ը արդեն քաղաքակիրթ շահագործման է հանձնվել]</ref> |
||
=== Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջան === |
|||
1908-1910 թվականներին կառուցված Բամբերգի [[սինագոգա|սինագոգան]] ավերվեց 1938 «Բյուրեղապակյա գիշերվա» ընթացքում: 1941 թվականին սկսեցին արտաքսել Բամբերգում բնակվող [[Հրեաների հալածանքներ|հրեաներին]]: Հրեական գերեզմանոցը բռնագրավվեց իսկ « Taharahaus» (վայր, որտեղ լվանում էին հրեաների դիակները)<ref>[https://de.wikipedia.org/wiki/Taharahaus Taharahaus էջը գերմաներեն Վիքիպեդիայում]</ref> միացվեց «Bosch» ֆիրմային, որը այն սկսեց օգտագործել որպես պահեստ<ref name="hdbg">Բավարիայի պատմության տուն. ''[http://www.hdbg.de/juedische-friedhoefe/friedhoefe/friedhof_bamberg.php Հրեական գերեզմանները Բամբերգում]''</ref>: |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
08:58, 18 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բամբերգ | |||||
Bamberg | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Երկրամաս | Բավարիա | ||||
Ներքին բաժանում | Q2595004?, Gartenstadt (Bamberg)? և Gaustadt? | ||||
Քաղաքապետ | Անդրեաս Շտարկե | ||||
Մակերես | 54,58 կմ² | ||||
ԲԾՄ | 245-386 մ | ||||
Բնակչություն | 70084 մարդ (2010) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0951 | ||||
Փոստային ինդեքս | 96001-96052 | ||||
Փոստային դասիչ | 96001 և 96052 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TF | ||||
Պաշտոնական կոդ | 09 4 61 000 | ||||
Պաշտոնական կայք | stadt.bamberg.de | ||||
| |||||
Բամբերգ` (գերմ.՝ Bamberg, [ˈbambɛɐ̯k], միջին բարձր գերմ.՝ Babenberg, Բամբերգի խոսվածքով՝ Bambärch) քաղաք Գերմանիայի Բավարիա մարզում, մարզային խորհրդի նստավայր: Բամբերգը համալսարանների, բարձրագույն դպրոցների և կառավարական քաղաք է, կարևոր տնտեսական կենտրոն, ինչպես նաև եպիսկոպոսանիստ քաղաք: Երկրամասի քարտեզագրման ժամանակ քաղաքը նշվել է որպես Արևմտյան Ֆրանկոնիայի տարածաշրջանային կենտրոն և ներառվում է Նյուրնբերգի մետրոպոլիայի մեջ: Քաղաքն ունի գրեթե 71.000, իսկ ագլոմերացիան՝ շուրջ 117.000 բնակիչ[1]:
Քաղաքի հին հատվածը Գերմանիայում անփոփոխ պահպանված ամենահին քաղաքամասն է և 1993 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Դրանից բացի` Բամբերգը հայտնի է իր գարեջրային բազմազան ավանդույթներով:
Աշխարհագրություն
Աշխարհագրական դիրք
Հարթավայրի միջով, որտեղ հենց ընկած է հին ֆրանկոնյան կայսերական և եպիսկոպոսական քաղաք Բամբերգը, հոսում է Ռեգնից գետը: Այն դուրս է գալիս քաղաքից վերջինիս հյուսիս-արևմտյան ուղղությամբ և արևմտյան սահմանի մոտ՝ կենտրոնից 5 կմ հեռավորության վրա՝ Բիշբերգի մոտ, միանում Մայն գետին: Դեպի հարավ՝ մինչև Ֆյուրթ, տարածվում է Ռեգնիցի հարթավայրը, արևելքում ընկած է Ֆրանկոնյան Շվեյցարիան, հարավ-արևելքում և արևմուտքում՝ Մայնի հարթավայրը, հյուսիս-արևմուտքում՝ Հասբերգը, և արևմուտքում՝ Շթայգերվալդը: Քաղաքը սահմանակցում է հետևյալ հարակից համայնքներին (սկսած հյուսիսից՝ ժամսլաքի ուղղությամբ) Գուդելշայմ, Մեմելսդորֆ, Լիթցենդորֆ, Շթրուլենդորֆ, Փեթթշթադ, Շթեգաուրախ, Բիշբերգ, Օբերհայդ և Հալլշթադ:
Տարածք
Քաղաքը զբաղեցնում է 54,58 կմ² տարածք: Հյուսիս-հարավ ձգվածությունը 9,6 կմ է, արևելք-արևմուտքը՝ 9,7 կմ: Հին քաղաքամասը գտնվում է Ռեգնիցի երկու ճյուղերի միջև ընկած կղզու վրա՝ Ռեգնիցի ձախ ճյուղից՝ Դոմբերգից դեպի արևմուտք: Ավելի ուշ քաղաքի զբաղեցրած տարածքն ընդլայնվել է առաջին հերթին դեպի արևելք:
Վարչական Բաժանում
Բամբերգը բաժանվում է մի քանի շրջանների՝ Լեռնային մաս, Կենտրոնական մաս (Կղզու հատվածը), Թոյերշթադ (Սբ. Գանգոլֆ), Վունդերբուրg, Գերոյթ, Հյուսիս (Սբ. Օտտո), Արևելք (Սբ. Հայնրիխ), Գարթենշթադ (Սբ. Կունիգուդա), Բրուկերսհոֆ, Բուգ, Բուգհոֆ, Գաուշթադ, Հիրշնոկ, Կրամերսֆելդ, Վիլդենզորգ:
1750-1753 թվականներին քաղաքի կառավարությունը քաղաքը բաժանել էր չորս շրջանի, որոնք անվանակոչվել էին քաղաքի չորս սրբերի անուններով՝ Հենրիցի (հյուսիս-արևմուտքում), Գրեգորիուսի (հյուսիս-արևելքում), Կունիգուդի (հարավ-աևելքում) և Օտտոնի (հարավ-արևմուտքում): Տները համարակալվում են ըստ առանձին շրջանների: Հաջորդ բաժանումը տեղի է ունցել 1804 թվականին՝ Սբ. Մարտին, Սբ. Գանգոլֆ, Մայր տաճարի և Տիրամոր: Միաժամանակ սկսվեց տների հաջորդական համարակալումը՝ սկսած քաղաքապետարանի հին շենքից: 1876 տները սկսեցին համարակալվել ըստ փողոցների: Քաղաքի ընդլայնման հետ մեկտեղ քաղաքի՝ արդեն գոյություն ունեցող շրջաններին ավելացան նորերը, այսպես՝ 1909 թվականին՝ 5-րդ, իսկ 1916 թվականին՝ 6-րդ հատվածները: Մինչ օրս պետականորեն չճանաչված այս բաժանումը ծառայում է քաղաքի 16 համայնքների տարանջատմանը, ընդ որում՝ ամեն երկու համայնքներ ներառված են մի շրջանի մեջ: Գաուշթադ և Կրամերսֆելդ-Բրուկերթսհոֆ-Հիրշնոկ համայնքները ստեղծվել են, երբ Գաուշթադը դեռևս անկախ համայնք էր, իսկ Կրամերսֆելդը դեռևս պատկանում էր Հալլշթադին: Վարչական համայնքների ժամանակակից բաժանումը հետևյալն է՝
Շրջան | Վարչական համայնք | Հիմնադրման տարեթիվը |
---|---|---|
I շրջան | Կենտրոնական Բամբերգ | 1905 |
II շրջան | Գանգոլֆ | 1908 |
III շրջան | Կաուլբերգ | 1899 |
Շթեֆանսբերգ (III շրջանում) | 1953 | |
IV շրջան | Զանդ | 1891 |
V շրջան | Վունդեբուրգ, Հարավային Բամբերգ՝ V շրջանում | 1906 |
Հարավային Բամբերգ, Գերոյթ՝ V շրջանում | 1974 | |
VI շրջան | Հյուսիսային Բամբերգ, St.Otto | 1923 |
VII շրջան | Արևելյան Բամբերգ | 1951 |
VIII շրջան | Գարթենշթադ | 1951 |
IX շրջան | Կրամերսֆելդ-Բրուկերթսհոֆ-Հիրշնոկ | 1956 |
X շրջան | Բուգ | 1972 |
XI շրջան | Գաուշթադ | 1904 |
XII շրջան | Վիլդենզորգ | 1979 |
XIII շրջան | Հարավ-արևմուտք | 1977 |
XIV շրջան | Բրուդերվալդ | 1993 |
Բամբերգն ունի շուրջ 650 փողոց, հրապարակ և փակուղի:
Պատմություն
Պատմական ակնարկ
Բամբերգի պատմությունը վկայող հնագույն մասունքները ամենայն հավանականությամբ 19-րդ դարում հայտնաբերված բամբերգյան կուռքերն են:
902 թվականին Բաբենբուրգ է կոչվել այժմյան Դոմբերգի տարածքում գտնվող մի ամրոց: Այն պատկանում էր արևելաֆրանկոնյան բաբենբերգցիների դասին, ովքեր կորցրին ունեցվածքը ռայն-ֆրանկոնյան Կոնրադինների հետ 903 թվականին տեղի ունեցած արյունալի մարտերի արդյունքում: Այսպես կոչված Բաբենբերգյան մարտերի ժամանակ զոհվեցին բաբենբերգցի երեք եղբայրները: Ունեցվածքն անցավ արքային և մնաց արքունիքի հսկողության տակ մինչև 973 թվականը: Օտտո II կայսրը ամրոցը նվիրեց իր հորը՝ Բավարիայի հերցոգին՝ Հենրիխ Ցենկերին:
1007 թվականին Բամբերգում հիմնադրվել է եպիսկոպոսարանը Հենրիխ II-ի՝ Հենրիխ Ցենկերի որդու կողմից, և հենց նույն տարում նա հովանավորեց առաջին տաճարի հիմնադրումը, որը սակայն երկու անգամ ձախողվեց և տաճարը կառուցվեց այսօրվա՝ 13-րդ դարից մեզ հասած ճարտարապետությամբ: 1430 թվականի հունվարին Բամբերգի վրա հարձակվեցին հուսիթները: Վանականները տաճարի գանձերի հետ միասին տեղափոխվեցին Գիշբուրգ, իսկ եպիսկոպոսը վերադարձավ Կերնթեն: Ունևոր քաղաքացիները փախուստի դիմեցին Ֆորշհայմ և Նյուրնբերգ: Սակայն հուսիթները չգրավեցին Բամբերգը: Երբ նրանք նվաճել էին Շեսլիթցը, Բամբերգում մնացած արհեստավորները, բանվորներն ու գյուղացիները կողոպտեցին նախ և առաջ գինու պահեստները, ապա առանց հսկողության մնացած տներն ու վանքերը: Դրանից շատ չանցած՝ մարկգրաֆ Ֆրիդրիխ I-ը հուսիթների առաջնորդ Անդրեաս Պրոկոպի հետ Ցվերնից ամրոցում զինադադար կնքեց, ըստ որի Բամբերգը պիտի 12.000 գուլդեն ռազմատուգանք վճարեր՝ կողոպուտի վնասները փոխհատուցելու համար:
Առաջին քաղաքացիական ընդվզումը ասպետա-եպիսկոպոսական իշխանության դեմ արդյունք չտվեց: 1524-1525 թվականների գերմանական քաղաքացիական պատերազմը քաղաքի վրա թողեց իր հետքերը:
Քաղաքը մեծապես վնասվել է շվեդական զորքերի կողմից՝ Երեսնամյա պատերազմի ժամանակ, պրուսական բանակի կողմից՝ Յոթնամյա պատերազմի ժամանակ և ֆրանսիական զորքերի կողմից՝ Նապոլեոն Բոնապարտի օրոք:
Լոթար Ֆրանց ֆոն Շյոնբորնի (1693–1729) և Ֆրիդրիխ Կարլ I-ի (1729–1746) իշխանության օրոք քաղաքը բարոկկոյի ժամանակաշրջանին հատուկ մեծ վերելք ու ծաղկում ապրեց:
Լունեվիլյան համաձայնագրով քաղաքը և Մայր տաճարը առաջարկեցին Բավարիայի իշխանությանը՝ Պֆալցյան երկրամասը Ֆրանսիային զիջելու փոխարեն: Դեռևս նախքան կայսերական որոշման ընդունումը՝ Բավարիան 1802 թվականի սեպտեմբերի 2-ից ռազմական վերահսկողություն սահմանեց Բամբերգի տարածքի վրա և տարածքը վերջնականապես բավարական մարզ հայտարարեց նոյեմբերի 29-ին: Եպիսկոպոս Քրիստոֆ Ֆրանց ֆոն Բուզեկը վերադարձավ քաղաք և դրանով հաստատեց քաղաքի ինքնավարության ավարտը:
1848-1849 թվականների Մարտի հեղափոխության ժամանակ Բամբերգը ծառայում էր որպես ժողովրդավարների հենակայան, ինչի համար էլ քաղաքը Մյունխենի կառավարության մոտ ծայրահեղ արմատականի համբավ ուներ: Ամենահայտնի գործիչներից էին փաստաբաններ Նիկոլաուս Տիտուսը և Իգնաց Փրելը, բժիշկ Հենրիխ Հայնկելմանը և լրագրող Կարլ Հեգերը:
1854 թվականի մայիսի 25-26-ը գերմանական ութ երկրներ՝ Բավարիան, Սաքսոնիան, Հաննովերը, Վյուրթեմբերգը, Բադենը, Հեսսենը, Հեսսեն-Դարմշթադը և Նասսաուն, մասնակցում էին Բամբերգի համաժողովին, որտեղ նրանք պարզաբանում էին Արևելյան հարցում իրենց դիրքորոշումը երկու տերությունների՝ Ավստրիայի և Պրուսիայի նկատմամբ:
1909 թվականին Բամբերգում ստեղծվել է Գերմանիայի հետախույզների առաջին խմբերից մեկը:
Առաջին աշխարհամարտից հետո՝ 1919 թվականի ապրիլի 7-ին, դրանից ոչ շատ վաղ ընտրված Հոֆման I-ի գլխավորած բավարական կառավարությունը փախուստի դիմեց Բամբերգ՝ Մյունխենի խորհրդային հանրապետությանը ճնշելու համար ռազմական աջակցություն խնդրելու նպատակով: Կայսերական բանակի և աշխարազորայինների կողմից Մյունխենի խորհրդային հանարապետության տապալումից հետո՝ 1919 թվականի օգոստոսի 14-ին, հաստատվեց Բամբերգի կանոնադրությունը՝ որպես Բավարիայի առաջին ժողովրդավարական կանոնադրություն:
1933 թվականին Բամբերգում ևս հաստատվեց նացիոնալ-սոցիալիստական իշխանությունը, և քաղաքացիները սկսեցին մասնակցել հրեա համաքաղաքացիների հետապնդման ու հալածման գործընթացին: Վիլհելմ Արոնը կալանքի տակ վերցվեց 1933 թվականի մարտի 10-ին և սպանվեց Դախաույի համակենտրոնացման ճամբարում: 1933 թվականի հուլիսի 1-ին՝ Բեռլինյան մայիսի 10-ից վեց շաբաթ անց, կրակի մատնեցին հազարավոր գրքեր: Վիլլի Լեսսինգը՝ Բամբերգի գարեջրատան սեփականատերը, ձերբակալվեց 1936 թվականին և 1938 թվականի Բյուրեղապակյա գիշերը տանջահար արվեց այն աստիճանի, որ օրեր անց մահացավ: Երկու օդային հարվածից, որոնք ընդհանուր առմամբ 310 մարդու կյանք խլեցին և հողին հավասարեցրին 708 բնակարան, կործանվեց Բամբերգի 4,4 %-ը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգը ներառվեց ԱՄՆ-ի տիրապետության գոտում: Ռազմական իշխանության կողմից ստեղծվեց այսպես կոչված DP-ճամբար՝ նախատեսված տեղահանված անձանց (Displaced Person) համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգում է գտնվում ԱՄՆ զինված ուժերի մի կայազոր:
Ջրհեղեղներ
Ռեգնից գետի ջրի մակարդակի տատանումները մեծ վտանգ են ներկայացնում քաղաքի համար: 1342 թվականին «Մագդալենա» անունը կրող ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մի կամուրջ: Ամենամեծ ջրհեղեղը եղել է 1784 թվականի փետրվարի 27-ին, որի ժամանակ ջրի տակ է անցել Մյուլեն թաղամասի տների մեծամասնությունը: Մեծապես վնասվել են նաև կամուրջները: 1756 թվականին լճի վրա բարոկոյի ոճով կառուցված յուրահատուկ կամուրջը (այսօր՝ Շղթայակապ կամուրջ ) կործանվել է սառույցի բեկորների և արմատախիլ եղած ծառերի պատճառով:
Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել ջրի մակարդակի մի քանի ցուցանիշներիշի: Այստեղ նշված են նաև 2004 թվականի մեծ ջրհեղեղի ցուցանիշները:
Կախարդների հետապնդման ժամանակաշրջան
Բամբերգի եկեղեցական հնագույն կանոնադրությունը նույնն էր Վյուրցբուրգի և Կուրմայնցի, սահմանակից դարձած բողոքական Բայրութ իշխանության և շվաբական փոքրիկ դքսության՝ Վիզենշթայգի հետ, որը կախարդության ու կախարդների հետապնդման վաղ ժամանակաշրջանի կենտրոններից մեկն էր Հարավային Գերմանիայում:
1507 թվականին Բամբերգում վավերացվեց „Constitutio Criminalis Bambergensis“ կոչվող քրեական սահմանադրությունը, որը, ի թիվս այլ պատիժների, տուգանք էր նախատեսում նաև կախարդությունների համար՝ սահմանելով բարձրագույն պատիժ՝ մահ խարույկի վրա:
Երկարաժամկետ տարաձայնությունները Բամբերգի կառավարիչ-եպիսկոպոսի հետ, բախումների հետևանքվ ծագած սովի և եպիսկոպոս Յոհան Գեորգ II-ի կողմից կախարդություններին անձնապես հավատալը պատճառ հանդիսացան կախարդների հետապնդման ու ընտանիքներով բռնագաղթման գործընթացը 1620-1630-ական թվականներին իրենց բարձրակետին հասցնելու համար: Վանական Ֆրիֆրիխ Ֆյորները կախարդների հետապնդման հիմնական կազմակերպիչն ու առաջնորդն էր: Դորնհայմի իշխան Յոհան Գեորգ II-ը կախարդների և կախարդություն անելու մեջ մեղադրվողների ձերբակալության համար, նույնիսկ, հատուկ հաստատություն էր ստեղծել:
Բամբերքի մեծաթիվ քաղաքացիներից ու եկեղեցական համայնքի անդամներից զատ՝ կախարդության մեղադրանքով 1628 թվականի օգոստոսին ձերբակալվել էր նաև Բամբերգի քաղաքապետը՝ Յոհանես Յունիուսը: Նա այստեղ իր ձերբակալության մասին աղջկան գրում է.
Ըստ զոհերի ցուցակի՝ մինչև 1632 թվականը Բամբերգում ավելի քան 300 մարդ է մահապատժի ենթարկվել՝ մեղադրվելով կախարդության մեջ[2]: մեզ հասած դատավարական փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1595-1631 թվականներն ընկած ժամանակաշրջանում երեք փուլով ավելի քան 880 մարդ է դատապարտվել մահապատժի՝ մեղադրվելով կախարդության մեջ: Միայն շվեդական զորքերի հարձակումից հետո վերջ դրվեց այդ հետապնդումներին: Եպիսկոպոս Յոհան Գեորգ II-ը փախուստի դիմեց Կերնթեն ու մահացավ այնտեղ 1633 թվականին:
Կախարդների հետապնդման ժամանակաշրջանը լավագույնս արտացոլվում է 1830-ական թվականներին լայն տարածում գտած անտիկվար իրերի առևտրի շրջանակներում պահպանված փաստաթղերի շնորհիվ: Դրանք հավաքագրվել են քաղաքի արխիվի համար և պահպանվում են Բամբերգի քաղաքային գրադարանի ձեռագրերի պահոցում: Սակայն այն հարցը՝ արդյոք այս դատավարական փաստաթղթերն ամբողջական պատկերացում կարո՞ղ են տալ այդ ժամանակաշրջանի մասին, դրանց պահպանման վիճակից ելնելով, դժվար է ասել: Ամեն դեպքում՝ դատապարտյալների անձնական տվյալներից և դատական գործընթացից ավելի քան պարզ կարելի է ենթադրել, որ կախարդության մեղադրանքի քողի տակ այս ժամանակաշրջանում շահարկվում էին իրավաքաղաքական խնդիրներ: Եպիսկոպոս Գեորգ Յոհանես II-ը կախարդությամբ զբաղվելու պատրվակով նպատակաուղղված կերպով ցանկանում էր չեզոքացնել քաղաքական հակառակորդներին հոգևոր աշխարհում, ինչպես նաև Բամբերգի բնակչության շրջանում:
2012 թվականի հոկտեմբերին Բամբերգում ամեն շաբաթ կազմակերպվել են քննարկումներ այն ժամանակաշրջանի «Կախարդների դատավարության» վերաբերյալ՝ քաղաքի պատմությունը թարմացնելու և մշակելու նպատակով: Բամբերգի Կենտրոն վարչական շրջանը նախատեսում է նվիրաբերությունների միջոցով Գեյերսվյորթ ամրոցի մոտակայքում մի հուշարձան տեղակայել, որը կհիշեցնի ոչ միայն կախարդների հետապնդման մասին, այլ նաև կնախազգուշացնի մոլեռանդության ու խտրականության բացասականության աստիճանի մասին: ZDF հեռուստաալիքի "Die Seelen im Feuer"(«Հոգիները՝ խարույկում») գեղարվեստական ֆիլմում, որը նկարահանված է Զաբինե Վայգանդի համանուն վեպի հիման վրա, ներկայացվում է կախարդների հետապնդման ժամանակաշրջանը Բամբերգում[3]:
Համալսարանական քաղաք՝ 1647-1803, 1979-ից մինչ օրս
1647 թվականին հիմնադրված համալսարանը 1803 թվականին բավարիացի նվաճողների կողմից լուծարվում է, իսկ հետագայում շորունակում գործել որպես փիլիսոփայական-տեխնիկական բարձրագույն դպրոց: 1946/1947 թվականների ձմեռային կիսամյակի ընթացքում իր բոլոր ֆակուլտետներով համալսարանը հավակնում էր դառնալ Բավարիայի չորս առաջատար համալսարաններից մեկը: Այդ գործընթացի մեծ ջատագով էր այն ժամանակի ռեկտոր Բենեդիկտ Կրաֆթը: Նա հրավիրեց անվանի պրոֆեսորների, ովքեր մինչ այդ դասավանդել էին Կյոնիգսբերգում կամ Բրեսլաույում, ինչպես նաև Լայպցիգի գերագւյն դատարանի դատավորին: Պատերազմից վերադարձած զինվորներից շատերը սկսեցին ուսանել այստեղ, ընդ որում՝ կիսամյակից կիսամյակ համալսարանն ընդլայնվում էր: Հետագայում ընդլայնման ծրագրերն իրականացան, և Ռեգենսբուրգի համալսարանը դարձավ չորրորդ բավարական համալսարանը: 1972 թվականին Բամբերգի բարձրագույն դպրոցը վերաձևավորվեց որպես ավագ դպրոց, իսկ 1979 թվականից՝ շարունակեց իր գործունեությունը որպես համալսարան: Հիմնադրի անունով կոչվող Օտտո-ֆրիդրիխ համալսարանը ներառում է հումանիտար և բնագիտական բնագավառների ֆակուլտետներ, ինչպես նաև տնտեսագիտական ինֆորմատիկա և կիրառական ինֆորմատիկա:
2009 թվականին Բավարիա երկրամասի ֆինանսական ծախսերը կրճատելու նպատակով կրճատվեց սոցիալական աշխատանք մասնագիտությունն ու միացվեց Քոբուրգի բարձրագույն դպրոցին: Համալսարանի հիմնական ֆակուլտետը՝ կաթոլիկ աստվածաբանությունը նույնպես անջատվեց համալսարանից և միացվելով Կաթոլիկ աստվածաբանության ինստիտուտին՝ վերափոխվեց հումանիտար գիտությունների և մշակութաբանության ֆակուլտետի:
2009 թվականի մայիսի 25-ին քաղաքը կառավարության կողմից ստացավ «Բազմազանության վայր» անվանումը:
Բանակ՝ մինչև 1803 թվական
Եկեղեցու իրավասությունից իշխանությունը վերցնելու և աշխարհիկ իշխանությանը հանձնելու և տարածաշրջանային բարեփոխումների ժամանակ Ֆրանկոնյան կայսրությունը պատրաստակամ էր ռազմական գործողությունների ժամանակ աջակցելու Բամբերգին, որը նրան զորքեր էր տրամադրում: Դրանք կազմում էին Հոհենլոհի և Ֆերնթհայլի զորագնդերը, ինչպես նաև ֆրանկոնյան հրետանու մի հատված[4]: Բամբերգը բավականին վատ էր պաշտպանված և Յոթնամյա պատերազմում երեք անգամ գրավվել է պրուսական զորքերի կողմից՝ Բամբերգի կառավարիչին չեզոքություն պահպանել տալու համար, ում խոսքն արքունիքում ծանրակշիռ նշանակություն ուներ:
Բանակ՝ սկսած 1803 թվականից
Բամբերգի հիմնական զորագնդերն էին 5-րդ հետևակայինը և Բավարական բանակի 1-ին զորագունդը՝ «Sekt-Ulanen» մականունով (1872 թվականից սկսած): Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Բամբերգի հեծելազորը մասնակցել է Լագարդի ճակատամարտին: Երկու զորագնդերն էլ մինչև 1918 թվականը մնացել են Բամբերգում: 1919 թվականից այն վերածվեց Ռայխի բանակի 17-րդ կայազորի: Նացիոնալ-սոցիալիստական ռեժիմի ներքո բանակի վերազինումը իր հետ բերեց նոր շինությունների ու զորանոցի կառուցման: 1945 թվականից Բամբերգում այլևս գերմանական զորաբանակ չկար: Դրա փոխարեն ԱՄՆ իր տիրապետության տակ վերցրեց զորանոցը` միչև 2014 թվականին Բամբերգից իր հեռանալը[5]: Առաջացած փոխարկման տարածքների բաժանման հարցը դրվեց հանրային քննարկման[6] 2014 թվականի հունվարին Բամբերգի ու Անշարժ գույքի դաշնային ինստիտուտի միջ կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ 2015 թվականի մարտին արդեն հնարավոր կլինի այդ տարածքների հինգ հատվածի միացումը Բամբերգին[7]: 2014 թվականի հոկտեմբերից ԱՄՆ-ի նախկին տիրապետության «ՆԱՏՕ-ավան» գոտին 149 տնտեսությամբ քաղաքակիրթ շահագործման հանձնվեց: Դրա զարգացումը քաղաքի միջոցով արդեն իսկ իրականանում է[8]
Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջան
1908-1910 թվականներին կառուցված Բամբերգի սինագոգան ավերվեց 1938 «Բյուրեղապակյա գիշերվա» ընթացքում: 1941 թվականին սկսեցին արտաքսել Բամբերգում բնակվող հրեաներին: Հրեական գերեզմանոցը բռնագրավվեց իսկ « Taharahaus» (վայր, որտեղ լվանում էին հրեաների դիակները)[9] միացվեց «Bosch» ֆիրմային, որը այն սկսեց օգտագործել որպես պահեստ[10]:
Ծանոթագրություններ
- ↑ Բամբերգի ագլոմերացիան՝ 117.000 բնակչությամբ՝ 73-րդը Գերմանիայի ագլոմերացիաների շարքում[1]
- ↑ Կախարդների դատավարության զոհերի ցուցակը(գերմաներեն) (PDF; 268 kB)
- ↑ "Die Seelen im Feuer" ֆիլմի մասին տեղեկություններ ZDF-ից, հունիս, 2014
- ↑ Բամբերգի 5-րդ զորագունդը
- ↑ Զորանոցը` սկզբում չնախատեսված փախստականների համար br.de, 2014 թվական, սեպրեմբերի 4.
- ↑ infranken.de-ի 2013 թվականի հունիսի 2-ի թողարկումը՝ „Die Ami genga: Jetzt sollen die Bürger mitreden“
- ↑ Nordbayern.de-ի 2014 թվականի հունվարի 17-ի զեկույցը
- ↑ «ՆԱՏՕ-ավան»-ը արդեն քաղաքակիրթ շահագործման է հանձնվել
- ↑ Taharahaus էջը գերմաներեն Վիքիպեդիայում
- ↑ Բավարիայի պատմության տուն. Հրեական գերեզմանները Բամբերգում
Գրականություն
- Վոլֆգանգ Վուսման. Բամբերգ. հանրագիտարան, Բամբերգ 1996 ISBN 3-928591-38-X
- Ռոբերտ Զուխալե. Բամբերգ: Արվեստի քաղաքի ուղեցույցը եկվորների համար, Բամբերգ 1993 ISBN 3-926946-03-2
- Կարին Դենգլեր-Շրայբեր. Բամբերգը նոր և հին ընկերների համար: Քաղաքի ուղեցույցը, Բամբերգ 2002 ISBN 3-89889-014-7