«Պահպանողական կուսակցություն (Հայաստան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ GeoO տեղափոխեց էջը «Պահպանողական կուսակցություն»-ից «Հայաստանի պահպանողական կուսակցություն» վերահղման վրայով: կա նաև Մեծ Բրիտանիայի...
(Տարբերություն չկա)

07:48, 29 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Հայաստանի պահպանողական կուսակցություն, Հայաստանի Հանրապետությունում գրանցված[փա՞ստ] կուսակցություն։ Կուսակցության նախագահն է Միքայել Հայրապետյանը։

Կանոնադրություն

Պահպանողական կուսակցության Կանոնադրությունը գրանցվել է 1991թ. հունիսի 10-ին՝ 3-րդ համարի ներքո։ Վերագրանցվել է 1998թ. դեկտեմբերի 28-ին, 2001թ., հունվարի 3-ին։ 01.11.2003թ. Պահպանողական կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում։

Աշխարհաքաղաքական մոտեցումներ

Կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի պետությունը չունի որևէ թշնամի, միևնույն ժամանակ պնդում է, որ դաշնակիցներ ընտրելու, դրանք փոփոխելու հարցում պետք է առաջնորդվել բացառապես պետական շահով։ Առնվազն առաջիկա տասնամյակների համար ՀՀ-ի բնական դաշնակիցը կարող է լինել առաջին հերթին Իրանը։

Տնտեսական քաղաքականություն

Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության առաջնահերթություններ է համարում բարձր տեխնոլոգիաները, գիտակրթական ինդուստրիան, էներգետիկան, ջրային պաշարների շահագործումը, ներքին և արտաքին կապուղիները, օգտակար հանածոների արդյունահանումն ու տեղում ցիկլային արդյունաբերության կազմակերպումը, գյուղատնտեսական, թեթև և սննդի արդյունաբերական ենթակառուցվածքները, բանկային համակարգերը, զբոսաշրջությունը, առևտուրը։

Կուսակցությունը բացի պետական ռազմավարական մենաշնորհներից չի ընդունում այլ մենաշնորհներ։

Կուսակցությունը մրցակցային դաշտի ապահովումը և պահպանումը համարում է ՀՀ կենսունակության և առաջընթացի պարտադիր պայման։

Կուսակցության խորհրդանիշներ

Դրոշ

Ա. Քառակուսի 12x12 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. Քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։

Զինանշան

Ա. 45 աստիճանով թեքված քառակուսի 12x12 համամասնությամբ։ Բ. Քառակուսու գույնն է ծիրանին։ Գ. 45 աստիճանով թեքված քառակուսին հորիզոնական և ուղղահայաց գծերով իր վրա ունի 1,6x1,6 լայնքով խաչ։ Դ. Խաչի գույնն է կապույտը։ Քառակուսին և ծիրանին խորհրդանշում են Արևը, հեթանոսական շրջանը, կապույտը Ազատությունը, քրիստոնեական շրջանը։ Պահպանողականները ժառանգորդն ու տերն են նախընթաց ամբողջ պատմության։

Արտաքին հղումներ