«Համատարած Աշխարհացույց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → (2), է: → է։, ը: → ը։ (6), մ: → մ։, ն: → ն։ (2), վ: → վ։ (3), ր: → ր։ (3), ց: → ց։, ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Askharhatsuits.jpg|300px|thumb|Համատարած Աշխարհացույց]]
[[Պատկեր:Askharhatsuits.jpg|300px|մինի|Համատարած Աշխարհացույց]]
'''Համատարած Աշխարհացույց''', առաջին հայատառ կիսագնդերի քարտեզը, որը պարունակում է թե երկրի և թե աստղային երկնքի մասին տեղեկություններ։<ref name=astgh>{{cite book|title=Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր|author=Վանիկ Աթոյան|publisher=«Դիզակ պլյուս» հրատարակչություն|location=Ստեփանակերտ|year= 2009|isbn= 9789939800677}}</ref> Տպագրվել է [[Հոլանդիա]]յի [[Ամստերդամ]] քաղաքում [[1695]] թվականին<ref name=astgh /> [[Թովմաս Վանանդեցի|Թովմաս Վանանդեցու]] կողմից։ Այն [[Եվրոպա]]յում տպագրված առաջին [[քարտեզ]]ներից է, որն ունի աշխարհագրական աստիճանացույց։
'''Համատարած Աշխարհացույց''', առաջին հայատառ կիսագնդերի քարտեզը, որը պարունակում է թե երկրի և թե աստղային երկնքի մասին տեղեկություններ։<ref name=astgh>{{cite book|title=Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր|author=Վանիկ Աթոյան|publisher=«Դիզակ պլյուս» հրատարակչություն|location=Ստեփանակերտ|year= 2009|isbn= 9789939800677}}</ref> Տպագրվել է [[Հոլանդիա]]յի [[Ամստերդամ]] քաղաքում [[1695]] թվականին<ref name=astgh /> [[Թովմաս Վանանդեցի|Թովմաս Վանանդեցու]] կողմից։ Այն [[Եվրոպա]]յում տպագրված առաջին [[քարտեզ]]ներից է, որն ունի աշխարհագրական աստիճանացույց։



13:55, 13 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Համատարած Աշխարհացույց

Համատարած Աշխարհացույց, առաջին հայատառ կիսագնդերի քարտեզը, որը պարունակում է թե երկրի և թե աստղային երկնքի մասին տեղեկություններ։[1] Տպագրվել է Հոլանդիայի Ամստերդամ քաղաքում 1695 թվականին[1] Թովմաս Վանանդեցու կողմից։ Այն Եվրոպայում տպագրված առաջին քարտեզներից է, որն ունի աշխարհագրական աստիճանացույց։

Ստեղծումը

Տպագրվել է 1695 թվականին։ Նրա տպագրման մասնակցել են Գողթան գավառի Վանանդա գյուղից չորս հայ բնակիչներ, և այն տպագրվել է Ամստերդամի հայկական տպարանում։[1] Կազմել և հայերեն գրությունները կատարել են Մաթևոս Հովհաննիսյանը, Թովմաս Եպիսկոպոսը (Թովմաս Վանանդեցի), Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները։ Քարտեզը պղնձի վրա փորագրել են Ադրիանուս և Պետեր Շխոենբեկ Եղբայրները։ Նրանք մինչև այդ փորագրել էին Եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ։

Կազմությունը

«Համատարած Աշխարհացույց»-ը կազմված է ազիմուտային հասարակած շոշափող կամ նրան մոտիկ պրոեկցիայով։ Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի քարտեզներից: Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, միջօրեականների բաժանումը սկսվում է 0°-ից, վերջանում՝ 360°-ով։ 0°-ի միջօրեականն անցնում է Աֆրիկայի ամենաարևմտյան կետից։

«Համատարած Աշխարհացույց»-ը պատկերում է այդ ժամանակվա հայտնի աշխարհը։ Երկրագնդի չուսումնասիրված մասերը՝ Հյուսիային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածը, Ասիայի հյուսիս-արևելյան և Ավստրալիայի արևելյան մասերը, Նոր Զելանդիան, Գրենլանդիայի մի մասը պատկերված չեն։

Համեմատաբար ճիշտ են պատկերված եվրոպական երկրները։ Կարևոր նշանակություն ունի «Համատարած Աշխարհացույց»-ի անունների հայերեն տառադարձությունը, որը հիմք է հանդիսացել հետագայում հրատարակված քարտեզներում օտար անունների տառադարձության համար։ «Համատարած Աշխարհացույց»-ի հետ են կապվում առաջին հայերեն քարտեզագրական տառատեսակները։ «Համատարած Աշխարհացույց»-ը հայկական Վերածննդի գիտության և արվեստի լավագույն նմուշն է։ Վերածննդի ժամանակաշրջանի արվեստին բնորոշ է շրջանակից դուրս տարվա չորս եղանակների պատկերումը, որտեղ արտացոլվել է հին հունական դիցաբանութունը։ «Համատարած Աշխարհացույց»-ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ։

Տիեզերագիտական տեսակետից «Համատարած Աշխարհացույց»-ը դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա։ Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը երկրակենտրոն սիստեմով։ Ընդ որում, Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ: Նրա մեջ ընդգրկված են 57 համաստեղությունների նկարները իրենց անվանման հետ միասին[1]:

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վանիկ Աթոյան (2009). Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր. Ստեփանակերտ: «Դիզակ պլյուս» հրատարակչություն. ISBN 9789939800677.

Տես նաև