Ազիմուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղի ազիմուտը դիտորդի համար, կապույտ գծերի միջև կազմած անկյունն է

Ազիմուտ (արաբ․՝ سمت‎‎, «աս-սիմթ» (ուղղություն)), դիտման կետը նպատակակետին միացնող գծի և միջօրեականի հյուսիսային ուղղության միջև ընկած անկյունը։ Սովորաբար հաշվարկվում է ըստ ժամացույցի սլաքի ուղղության և չափվում է աստիճաններով (°) 0-ից մինչև 360։ Եթե ազիմուտը հաշվարկելիս որպես մեկնարկային ուղղություն ընդունվում է աշխարհագրական միջօրեագիծը, ապա ազիմուտը կոչվում է ճշմարիտ, մագնիսական միջօրեագծի դեպքում ազիմուտը կոչվում է մագնիսական։

Ազիմուտի օրինակն է, երկնքում աստղի դիրքի չափումն է։ Աստղը մեզ հետաքրքրող դիրքում է, չափման հարթությունը հորիզոնն է կամ ծովի մակերեսը և հաշվարկման կետը հյուսիսն է։ Այդ դեպքում ազիմուտը հյուսիսի և հորիզոնի հարթության վրա աստղի պրոեկցիայի միջև կազմած անկյուն է[1]։

Հասկացողությունը օգտագործվում է շատ կիրառական ոլորտներում, այդ թվում նավարկման, աստղագիտության, քարտեզագրության, հանքաարդյունաբերության և հրետանու մեջ։

Նավարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային նավարկման և դիրքորոշման մեջ, ազիմուտը որպես կանոն նշանակում են ալֆա, տառով և այն սահմանվում է, որպես հորիզոնական անկյուն, չափված ժամացույցի սլաքի ուղղությամբ, հյուսիսային գծից կամ միջօրեականից[2][3]։ Ազիմուտի ավելի ընդնհանուր սահմանման մեջ այն որևէ հստակեցված չափման կետի կամ հեշտորեն գտնվող ուղղության գծի հետ կազմած հորիզոնական անկյուն է, չափված ժամացույցի սլաքի ուղղությամբ[4][5][6]։

Ներկայումս, ազիմուտի համար հաշվարկման կետն է հանդիսանում իրական հյուսիսը, որը 0° ազիմուտն է, չնայած երբեմն կարող են գործածվել նաև այլ չափման միավորներ (գրա, միլ)։ Ամեն դեպքում, ազիմուտը չի կարող գերազանցել, շրջանագծի մեջ եղած չափման միավորների առավելագույն արժեքը, 360° շրջանագծում դա 359 աստիճան, 59 րոպե, 59 վայրկյան է (359° 59' 59")։

Օրինակ ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտվելով 360° ունեցող շրջանագծի կենտրոնում, արևելքի ազիմուտը կկազմի 90°, հարավինը 180°, արևմուտքինը 270°։ Սակայն կան բացառույթւններ՝ որոշ նավարկման համակարգերը օգտագործում են աշխարհագրական հարավը, որպես հաշվարկման կետ։ Տեսականորեն ցանկացած ուղղություն կարող է ծառայել որպես հաշվարկման կետ, եթե այն պարզ սահմանված է և հայտնի է համակարգի բոլոր օգտագործողներին։

Ճշմարիտ ազիմուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշված Հյուսիսից
Հյուսիս 0° կամ 360° Հարավ 180°
Հյուսիս–Հյուսիսարևելք 22.5° Հարավ–Հարավարևմուտք 202.5°
Հյուսիսարևելք 45° Հարավարևմուտք 225°
Արևելք–Հյուսիսարևելք 67.5° Արևմուտք–Հարավարևմուտք 247.5°
Արևելք 90° Արևմուտք 270°
Արևելք–Հարավարևելք 112.5° Արևմուտք–Հյուսիսարևմուտք 292.5°
Հարավարևելք 135° Հյուսիսարևմուտք 315°
Հարավ–Հարավարևելք 157.5° Հյուսիս–Հյուսիսարևմուտք 337.5°

Եզրույթի այլ գործածումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիմուտ եզրույթը օգտագործվում է հրետանու համակարգման մեջ։ Հրետանահին գործում, ազիմուտը սահմանվում է, որպես կրակի ուղղություն։

Ազոիմուտը օդային նավարկման մեջ սահմանվում է, որպես թռիչքի ուղղություն, հաշվարկված օդանավի դիրքից։

Մագնիսական ժապավենով սարքերում, ազիմուտը ժապավենի և (կարդացող) գլխի մեջ եղած անկյունն է։

Ձայնի տեղորոշմանը վերաբերվող փորձերի և գրականության մեջ, ազիմուտը ձայնի աղբյուրի և գլխի (աչքերի) մեջտեղով անցնող երևակայան գծի միջև կազմած անկյուն է։

Ազիմուտային արագացուցիչը նավաշինության մեջ, դա այն պռոպելերն է, որը կարող է պտտվել հորիզոնական հարթության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://dictionary.reference.com/browse/azimuth
  2. U.S. Army, Map Reading and Land Navigation, FM 21-26, Headquarters, Dept. of the Army, Washington, D.C. (7 May 1993), ch. 6, p. 2
  3. U.S. Army, Map Reading and Land Navigation, FM 21-26, Headquarters, Dept. of the Army, Washington, D.C. (28 March 1956), ch. 3, p. 63
  4. U.S. Army, ch. 6 p. 2
  5. U.S. Army, Advanced Map and Aerial Photograph Reading, Headquarters, War Department, Washington, D.C. (17 September 1941), pp. 24-25
  6. U.S. Army, Advanced Map and Aerial Photograph Reading, Headquarters, War Department, Washington, D.C. (23 December 1944), p. 15
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ազիմուտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 119 CC BY-SA icon 80x15.png