«Յանըղլի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 62. | Տող 62. | ||
| կայք = |
| կայք = |
||
}} |
}} |
||
'''Խաղխաղ''' կամ '''Խիլխինա''' |
'''Խաղխաղ''' կամ '''Խիլխինա''' քաղաք [[Մեծ Հայք]]ի [[Ուտիք]] նահանգում, [[Կուր]]ի աջ ափին, հավանորեն Զակամ վտակի միախառնման տեղում: Այժմ՝ '''Յանխլի''' կամ '''Յանըխլու''' {{lang-az|Yanıqlı}}), գյուղ ներկայիս [[Ադրբեջան|Ադրբեջանական Հանրապետության]] [[Թովուզի շրջան]]ում, նախկինում խոշոր հայկական քաղաք: Գտնվում է շրջկենտրոնից 17 կմ հարավ-արևելք՝ Զակամ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 600-650 մ բարձրության վրա<ref name="ՍԿ">Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 299</ref>: |
||
== Պատմություն == |
== Պատմություն == |
||
Տող 69. | Տող 69. | ||
Խաղխաղի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել նաև [[Վրաստան|վրաց]] աղբյուրներում. ''«Եվ եկավ Հայքի (Սոմխիթի) սահմանները Խաղխաղ (Խիլխալա) կոչված քաղաքը, որ հայոց (սոմեխների) թագավորների ձմերանոցն էր»''<ref>Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Երևան, 1934, էջ 163</ref>: |
Խաղխաղի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել նաև [[Վրաստան|վրաց]] աղբյուրներում. ''«Եվ եկավ Հայքի (Սոմխիթի) սահմանները Խաղխաղ (Խիլխալա) կոչված քաղաքը, որ հայոց (սոմեխների) թագավորների ձմերանոցն էր»''<ref>Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Երևան, 1934, էջ 163</ref>: |
||
Խաղխաղի մոտ [[450]] թ.-ին տեղի է ունեցել հայկական և պարսկական զորքերի միջև [[Խաղխաղի ճակատամարտ|ճակատամարտ]]:<ref>Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 66</ref><ref>Չամչյանց Մ., Հայոց պատմություն, հ. Բ, Վենետիկ 1785, էջ 57</ref>: [[450]] թ.-ի ամռանը պարսից հազարապետ Միհրներսեհը խոշոր զորաբանակով մտավ Փայտակարան՝ ճորտ-մարզպանի պարսից զորաբանակին միանալու, աղվանից ու հայոց ապստամբական շարժումները ճնշելու մտադրությամբ: Աղվանից ապստամբները, պարտվելով ճորտ մարզպան Սեբուխտ Նիխորականից, քաշվեցին Կապկոհ (Կովկասյան) լեռները և օգնություն խնդրեցին Հայոց մարզպանությունից: |
|||
Հայկական մի զորամասով [[Վարդան Մամիկոնյան]]ն արշավեց Քարթլի՝ այնտեղից Աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու նպատակով: Տեղյակ լինլով հայկական զորաշարժին՝ հակառակորդը նրան սպասում էր Լոպնաս գետի (Զակամ) ափին: Պարսկական բանակը դիրքեր գրավեց Խաղխաղի դաշտում: Հակառակորդի կենտրոնում և աջ թևում գտնվում էին պարսկական, իսկ ձախ թնում՝ Բաղասկանի և Լփնաց զորքերը: Վարդան Մամիկոնյանի զորաբանակը [[Գուգարք]]ով մտավ Աղվանից մարզպանություն և մարտակարգ ընդունեց Խաղխաղի մատույցներում: Ստանձնելով կենտրոնի հրամանատարությունը՝ Վարդան Մամիկոնյանը աջ թևը հանձնեց իր փեսա [[Արշավիր Կամսարական]]ին, ձախը՝ Խորեն Խռրխորունուն, թիկունքում տեղավորվեց պահեստազորը: Վարդան Մամիկոնյանը ջախջախեց հակառակորդի աջ թևը և մղեց [[Լոպնաս]] գետի մայրիները: |
|||
Թշնամուն հետապնդող հայկական աջ թևի զորամասը թեպետ հայտնվեց մերձկուրյան ճահճուտներում (մորուտներ) և որոշ կորուստներ տվեց, սակայն ընկճեց հակառակորդին, դուրս եկավ Կուրի ափը և շրջապատեց թշնամուն: Վերջինս մասամբ ոչնչացավ մարտադաշտում, մասամբ խեղդվեց [[Կուր]] գետում՝ խուճապահար նահանջի ժամանակ: [[V դար]]ի պատմիչ [[Ղազար Փարպեցի]]ն ճակատամարտի ավարտի մասին գրում է. |
|||
{{քաղվածք|«Իսկ ոմանք յաւագորերոյ Պարսիցն ելեալք ի նաւս՝ յայնկոյս գետյ՚յն մեծի՝ փախստեայք լինել ճեպէին: Որ և զԿամսարականն Արշաւիր զիշխանն Արշարունեաց ստիպով փութացուցաներ երանելի զօրավարն Հայոց Վարդան՝ զկնի փախստէից նաւացն նետաձիգ լինել, ի հաստատաձգութիւն և յանվրէպ դիպողութիւն առնն վստաեեալ: .. .Կամսարականն Արշաւիր... առ ի նմանէ հրամանին՝ զկնի նաւավարացն և փախստէիցն նետաձիգ լինել: Եւ խոցեալ զնաւավարսն և գայլս բազումս ի նաւսն՝ կարէվէրս առնէր. որոց ընդ տապալել վիրաւորացն՝ կործանէին նաւքն. և բազումք ի նաւավարացն և գլխաւորացն Պարսից գետասոյզ եղեալ կորնչէին»:|Ղազար Փարպեցի}} |
|||
Աղվանից մարզպանությունը ազատագրելով՝ [[Վարդան Մամիկոնյան]]ը գրավեց Հոնաց պահակը (Դարբանդ), ոչնչացրեց պարսկական կայազորը, կիրճի հսկողությունը հանձնեց Վահան իշխանին, կնքեց հայհոնական զինակցության պայմանագիր և ապահովեց հայերի թիկունքը: |
|||
Ուշագրավ է, որ գյուղի պատմական անվանումը փոքր-ինչ աղավաղված տարբերակով՝ Խիլխինա, պահպանվել էր մինչև 20-րդ դարը<ref name="ՍԿ" />: |
Ուշագրավ է, որ գյուղի պատմական անվանումը փոքր-ինչ աղավաղված տարբերակով՝ Խիլխինա, պահպանվել էր մինչև 20-րդ դարը<ref name="ՍԿ" />: |
||
Տող 77. | Տող 84. | ||
== Տես նաև == |
== Տես նաև == |
||
* [[Խաղխաղի ճակատամարտ]] |
* [[Խաղխաղի ճակատամարտ]] |
||
== Գրականություն == |
|||
* Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1971: |
|||
* Ղազար Փարպեցի, Պատմութիէն Հայոց եւ Թուղթ աո Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904: |
|||
* Բարխուդարյանց Մ., Արցախ, Բաքու, 1895: |
|||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
Տող 83. | Տող 95. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{ՀՍՀ}} |
|||
{{Թովուզի շրջան}} |
{{Թովուզի շրջան}} |
||
{{Պորտալ|Ուտիք|Ադրբեջան}} |
{{Պորտալ|Ուտիք|Ադրբեջան}} |
02:45, 9 Հուլիսի 2013-ի տարբերակ
Գյուղ | ||
---|---|---|
Խաղխաղ | ||
Yanıqlı | ||
Երկիր | Ադրբեջան | |
Այլ անվանումներ | Խիլխինա, Յանխլի, Յանըխլու | |
ԲԾՄ | 600-650 մ | |
Բնակչություն | 2,395 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա մահմեդականներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ6039[1] | |
|
Խաղխաղ կամ Խիլխինա քաղաք Մեծ Հայքի Ուտիք նահանգում, Կուրի աջ ափին, հավանորեն Զակամ վտակի միախառնման տեղում: Այժմ՝ Յանխլի կամ Յանըխլու ադրբ.՝ Yanıqlı), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանում, նախկինում խոշոր հայկական քաղաք: Գտնվում է շրջկենտրոնից 17 կմ հարավ-արևելք՝ Զակամ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 600-650 մ բարձրության վրա[2]:
Պատմություն
Պատմական Խաղխաղը (ներկա Յանխլին) շրջանի հնագույն բնակավայրերից մեկն է: Եղել է հայ Արշակունիների (66-428) արքայական ձմեռանոցը.
«...Յայնմ ժամանակի հանդերձեցաւ կազմեցաւ Պարթևն եղբարբն իւրով հանդերձ... ելեալ երթայր հատուածի պատճառաւ ի կողմանս Հայոց, իբրև թէ ապստամբեալ իցէ յարքայէն Պարսից: Եկեալ յանդիման եղև թագաւորին Խոսրովու յՈւտի գաւառի, ի Խաղխաղ քաղաքի. ի ձմերոցս արքայութեանն հայոց» կամ՝ «...մերձ ի սահմանս Վրաց հանդեպ Խաղխաղ քաղաքի, որ ձմերոց էր թագաւորացն Աղուանից...» կամ՝ «...ի գեօղն, որ կոչի Խաղխաղ, յերկրին Աղուանից:»[3][4][5] |
Խաղխաղի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել նաև վրաց աղբյուրներում. «Եվ եկավ Հայքի (Սոմխիթի) սահմանները Խաղխաղ (Խիլխալա) կոչված քաղաքը, որ հայոց (սոմեխների) թագավորների ձմերանոցն էր»[6]:
Խաղխաղի մոտ 450 թ.-ին տեղի է ունեցել հայկական և պարսկական զորքերի միջև ճակատամարտ:[7][8]: 450 թ.-ի ամռանը պարսից հազարապետ Միհրներսեհը խոշոր զորաբանակով մտավ Փայտակարան՝ ճորտ-մարզպանի պարսից զորաբանակին միանալու, աղվանից ու հայոց ապստամբական շարժումները ճնշելու մտադրությամբ: Աղվանից ապստամբները, պարտվելով ճորտ մարզպան Սեբուխտ Նիխորականից, քաշվեցին Կապկոհ (Կովկասյան) լեռները և օգնություն խնդրեցին Հայոց մարզպանությունից:
Հայկական մի զորամասով Վարդան Մամիկոնյանն արշավեց Քարթլի՝ այնտեղից Աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու նպատակով: Տեղյակ լինլով հայկական զորաշարժին՝ հակառակորդը նրան սպասում էր Լոպնաս գետի (Զակամ) ափին: Պարսկական բանակը դիրքեր գրավեց Խաղխաղի դաշտում: Հակառակորդի կենտրոնում և աջ թևում գտնվում էին պարսկական, իսկ ձախ թնում՝ Բաղասկանի և Լփնաց զորքերը: Վարդան Մամիկոնյանի զորաբանակը Գուգարքով մտավ Աղվանից մարզպանություն և մարտակարգ ընդունեց Խաղխաղի մատույցներում: Ստանձնելով կենտրոնի հրամանատարությունը՝ Վարդան Մամիկոնյանը աջ թևը հանձնեց իր փեսա Արշավիր Կամսարականին, ձախը՝ Խորեն Խռրխորունուն, թիկունքում տեղավորվեց պահեստազորը: Վարդան Մամիկոնյանը ջախջախեց հակառակորդի աջ թևը և մղեց Լոպնաս գետի մայրիները:
Թշնամուն հետապնդող հայկական աջ թևի զորամասը թեպետ հայտնվեց մերձկուրյան ճահճուտներում (մորուտներ) և որոշ կորուստներ տվեց, սակայն ընկճեց հակառակորդին, դուրս եկավ Կուրի ափը և շրջապատեց թշնամուն: Վերջինս մասամբ ոչնչացավ մարտադաշտում, մասամբ խեղդվեց Կուր գետում՝ խուճապահար նահանջի ժամանակ: V դարի պատմիչ Ղազար Փարպեցին ճակատամարտի ավարտի մասին գրում է.
Աղվանից մարզպանությունը ազատագրելով՝ Վարդան Մամիկոնյանը գրավեց Հոնաց պահակը (Դարբանդ), ոչնչացրեց պարսկական կայազորը, կիրճի հսկողությունը հանձնեց Վահան իշխանին, կնքեց հայհոնական զինակցության պայմանագիր և ապահովեց հայերի թիկունքը:
Ուշագրավ է, որ գյուղի պատմական անվանումը փոքր-ինչ աղավաղված տարբերակով՝ Խիլխինա, պահպանվել էր մինչև 20-րդ դարը[2]:
19-րդ դարի վերջում գյուղը պատկանում էր թուրք կալվածատերեր Ալլահյար-բեկ, Մեհրալի-բեկ և Ադիլ-բեկ Զուլղադարովներին[9]:
Տես նաև
Գրականություն
- Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1971:
- Ղազար Փարպեցի, Պատմութիէն Հայոց եւ Թուղթ աո Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904:
- Բարխուդարյանց Մ., Արցախ, Բաքու, 1895:
Արտաքին հղումներ
- Յանըղլի բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
Ծանոթագրություններ
- ↑ https://www.e-gov.az/az/services/readwidenew/3544
- ↑ 2,0 2,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 299
- ↑ Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1914, էջ 26
- ↑ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 65
- ↑ «Եղիշէի վասն Վարդանայ և հայոց պատերազմին», աշխատասիրությամբ Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1957, էջ 75
- ↑ Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Երևան, 1934, էջ 163
- ↑ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 66
- ↑ Չամչյանց Մ., Հայոց պատմություն, հ. Բ, Վենետիկ 1785, էջ 57
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 9-10
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |