«Ուինսթոն Չերչիլ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտ․ ms:Sir Winston Churchill փոփոխվել է ms:Winston Churchillով
Տող 140. Տող 140.
[[mn:Уинстон Черчилль]]
[[mn:Уинстон Черчилль]]
[[mr:विन्स्टन चर्चिल]]
[[mr:विन्स्टन चर्चिल]]
[[ms:Sir Winston Churchill]]
[[ms:Winston Churchill]]
[[my:ချာချီ၊ ဆာဝင်စတန်၊ လင်းနတ်၊ စပင်ဆာ]]
[[my:ချာချီ၊ ဆာဝင်စတန်၊ လင်းနတ်၊ စပင်ဆာ]]
[[nap:Winston Churchill]]
[[nap:Winston Churchill]]

15:54, 26 հունվարի 2013-ի տարբերակ

Ուինսթոն Չերչիլ
անգլ.՝ Winston Churchill
Դիմանկար

Միավորված Թագավորության վարչապետ

1940—1945 և 1951—1955 թթ
Ծնվել էՆոյեմբեր 30, 1874
ԾննդավայրՎուդսթոք, Օքսֆորդշիր
Մահացել էհունվարի 24, 1965(1965-01-24)[1][2][3][…] (90 տարեկան)
Մահվան վայրԿենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
ԳերեզմանՍուրբ Մարտինի եկեղեցի
ՔաղաքացիությունԱնգլիա, Միավորված Թագավորություն
Ազգությունանգլիացի
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնԱնգլիկանություն
ԿրթությունՀերոու դպրոց, Թագավորական ռազմական ուսումնարան, St George's School, Ascot? և Stoke Brunswick School?
ԵրկերԱնգլախոս ժողովուրդների պատմությունը, The Second World War? և A Traveller in War-Time?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատմաբան
ԱշխատավայրԷդինբուրգի համալսարան
ԱմուսինԿլեմենտին Չերչիլ
Ծնողներհայր՝ Ռենդոլֆ Հենրի Սպենսեր Չերչիլ[6], մայր՝ Ջենի Չերչիլ[6]
Զբաղեցրած պաշտոններՄեծ Բրիտանիայի վարչապետ, Մեծ Բրիտանիայի վարչապետ, Secretary of State for Defence?, Secretary of State for Defence?, գանձապետարանի կանցլեր, Ներքին գործերի նախարար, Լանքասթերի դքսության կանցլեր, Minister of Munitions?, Ընդդիմության առաջնորդ, Պահպանողական կուսակցության առաջնորդ, First Lord of the Admiralty?, First Lord of the Admiralty?, Secretary of State for the Colonies?, Secretary of State for Air?, Secretary of State for War?, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Միացյալ Թագավորության 42-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 41-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 40-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 39-րդ պառլամենտի անդամ, Բրիտանիայի 38-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 37-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 36-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 35-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 34-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 31-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 30-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 29-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 27-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 27-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Lord Warden of the Cinque Ports?, colonel?, Leader of the House of Commons? և ռեկտոր
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն, Լիբերալ կուսակցություն և Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Նոբելյան մրցանակ գրականությունից (1953)
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Society of the Cincinnati? և Կապիչի շքանշան
ԵրեխաներՌենդոլֆ, Դիանա, Սառա, Մերիգոլդ, Մերի
 Winston Churchill Վիքիպահեստում

Սըր Ուինսթոն Չերչիլ (անգլերեն՝ Sir Winston Leonard Spencer Churchill, Նոյեմբեր 30, 1874 - Հունվար 24, 1965), Միավորված Թագավորության վարչապետ 1940—1945 և 1951—1955 թվականներին, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականությունից Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Պատանեկություն

Ուինսթոն Չերչիլը ծնվել է Մարլբորո հերցոգների Բլեինհեիմ պալատում։ Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր, նա պառլամենտի Հանրային պալատի պատգամավոր էր։ Ինչպես և հետո Ուինսթոնը, նրա հայրն էլ Պահպանողական կուսակցության անդամ էր։ Ուիսթոնի մայրը՝ Ջեննի Ջերոմը (անգլ.՝ Jennie Jerome), ամերիկյան հարուստ ձեռնարկատիրոջ դուստր էր։ Ինչպես ընդունված է շատ արիստոկրատ ընտանիքներում, դեռ մեկ տարեկանից արդեն փոքրիկ Ուինսթոնի մասին հոգ էր տանում նրա դայակը՝ Էլիզաբեթ Էվերեստը, որին նա սովորաբար «Պառավ կին» էր անվանում։ Ութ տարեկան հասակում Ուինսթոնը դառնում է Սենտ Ջորջ նախակրթական դպրոցի սան, որտեղ նա հաճախ խախտելով կարգը ենթարկվել է պատժի, իսկ քանի որ դպրոցում ընդունված էր պատժել ծեծի միջոցով, Էլիզաբեթը նկատում է պատանու կապտուկները, որից հետո նրան տեղափոխում են Բրայտոն՝ Թոմսոն քույրերի դպրոց։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է բավական լավ սովորել, սակայն նրա առաջադիմությունը այնքան էլ փայլուն չի եղել համեմատած համադասարանցիների հետ։ Երբ 1886 թվականին նա հիվանդանում է թոքաբորբով, նրա թույլ առողջությունը և ոչինչ չխոստացող առաջադիմությունը պատճառ են դառնում, որ ծնողները նրան ուղարկեն ոչ թե Իթոնի թագավորական քոլեջ, որտեղ սերնդեսերունդ սովորել են Մարլբորո տոհմի պատանիները, այլ ոչ պակաս անվանի Հարոու դպրոց։ Հարոու դպրոցում սովորելիս 1889 թ Ուինսթոնին փոխադրում են հատուկ զինվորական թեքումով դասարան։ Պատանի Ուինսթոնը դպրոցում այն տասներկու աշակերտներից մեկն էր, որոնք կարողանում են հանձնել ավարտական քննությունները բոլոր առարկաներից, հատկապես նրա մոտ դիտվում է բարձր հետաքրքրություն պատմության հանդեպ, իսկ 1892 թ նա սուսերամարտից դառնում է դպրոցի չեմպիոն։ 1893 թ Ուիսթոն Չերչիլն ընդունվում է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա՝ ամենաանվանի ռազմական ուսումնական հաստատություններից մեկը։ Մոտ մեկ տարի ակադեմիայում ուսանելուց հետո, 1895 փետրվարի 2-ին նա ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, նույն այդ տարում էլ նա կրում է երկու ծանր կորուստ՝ մահանում են նրա հայրը և սիրելի դայակը։

Ուինսթոն Չերչիլն համազգեստով, 1895 թ.

Երիտասարդ տարիներ

Կոչումն ստանալուց հետո Ուինսթոն Չերչիլն անցնում է ծառայության թագուհու անձնական 4-րդ հուսարական գնդում: Մի քանի ամիս հետո, մոր միջամտությամբ, Չերչիլը ուղարկվում է Կուբա, որպես «Դեիլի գրաֆիկ» (անգլ.՝ Daily Graphic) թերթի զինվորական թղթակից, նա պետք է հանգամանորեն ներկայացներ իսպանացի գաղութարարների դեմ տեղացիների ապստամբությունը: Իսպանական բանակում գործուղման մեջ գտնվելու ժամանակ, նա առաջին անգամ հայտնվում է կրակի գոտում, և նրա հոդվածներից հինգը տպագրվում են թերթում, որոնցից մի քանիսը «Նյու Յորք Թայմսում»: Իսպանական կառավարության կողմից «Կարմիր խաչ» մեդալով պարգևատրվելը Չերչիլի սկանդալային բնավորությանն ավելի մեծ ճանաչողություն է բերում, դրանից հետո բրիտանական մամուլը հայտնում է իր կասկածները նրա, որպես թղթակցի, միջանկյալ դիրքի մասին: Կուբայում իր ծառայությունն ավարտելուց հետո, դեպի Անգլիա հետդարձի ճանապարհին Չերչիլը առաջին անգամ լինում է ԱՄՆում: Հետո երբ 1896 թվականի հոկտեմբերին նրա զորամասը ուղարկվում է Հնդկաստան՝ Բանգալոր քաղաք, Չերչիլը շատ է զբաղվում ընթերցանությամբ, փորձելով վերացնել համալսարանական կրթության պակասը և դառնում է հմուտ Պոլո մականախաղ խաղացող` զորամասային թիմում: Մոտ մեկ տարի Բանգալորում ծառայելուց հետո, նա ցանկություն է հայտնում միանալ Հնդկաստանի հյուսիս արևմուտքում, Մալականդ լեռնային շրջանում, փուշթունական ցեղերի դեմ պայքարող բրիտանական զինվորական արշավախմբային կորպուսին, այս հարցում նույնպես նրան օգնության է հասնում նրա մայրիկի՝ լեդի Ռենդոլֆի կապերը բարձրաշխարհիկ շրջապատում:[7] Այս ռազմական գործողությունների ընթացքում, որ ավելի վտանգավոր ու դաժան էր քան Կուբայում, Չերչիլն աչքի է ընկնում խիզախությամբ, նա այդ մասին գրում է մորը,- «Այս աշխարհում, ավելի շատ ես ձգտում եմ ձեռք բերել քաջի համբավ, քան որևէ այլ բանի»: Իսկ իր տատիկին՝ հերցոգուհի Մարլբորոին ուղղված նամակում, նա քննադատում է այս գործողությունների անիմաստությունն ու երկկողմանի դաժանությունը,-

«Փուշթունները կտտանքի են ենթարկում վիրավորներին և խոշտանգում սպանվածներին: Զինվորները չեն խնայում իրենց ձեռք ընկած ոչ մի հակառակորդի, վիրավոր լինեն, թե ոչ: Զինվորական հիվանդանոցներն ու պահակախմբերը թշնամու համար հանդիսանում են հատուկ թիրախ, իսկ մենք ոչնչացնում ենք նրանց խմելու ջրի ջրամբանրները, որոնք նրանց համար ամռանը ջուր ստանալու միակ միջոցն են, և օգտագործում ենք նրանց դեմ նոր «Դում-դում» փամփուշտները՝ որոնց ազդեցությունը սարսափելի է:

Այս ամենը ֆինանսական առումով սնանկացուցիչ է, բարոյական առումով՝ անընդունելի, ռազմական առումով՝ անիմաստ և սխալմունք՝ քաղաքական առումով:»

Նամակները տպագրվել են «Դեիլի տելեգրաֆ» թերթում, իսկ հետո հրատարակվում է նրա «Մալականդի դաշտային կորպուսի պատմություն» գիրքը (անգլ.՝ «The Story of the Malakand Field Force»):[8].

Մալականդից վերադառնալուց հետո, Չերչիլը նորից դիմում է հրամանատարությանը, որպես զիվորական թղթակից Հյուսիսային Աֆրիկա գործուղվելու համար, սակայն դա չի արժանանում հրամատարության հավանությանը, դրա համար նա դիմում է անձամբ վարչապետին՝ լորդ Ռոբերտ Սոլսբերիին:

Պատկեր:WinstonChurchillRiverWar.jpg
Գետի պատերազմը, հրատարակվել է 1899թ

Արդյունքում Չերչիլն նշանակվում է լեյտենանտի արտահաստիքային պաշտոնի, բայց հրամանում հատուկ նշվում է, որ վիրավորվելու կամ զոհվելու դեպքում նա ռազմական ֆոնդից հատուցում չի ստանալու:[8] 1898 թվականին Չերչիլն ուղարկվում է Եգիպտոս, որտեղից էլ Սուդան՝ճնշելու Մահդիականների ապստամբությունը: Այնտեղ նա նաև թղթակցում է «Մորնինգ փոստ» Լոնդոնյան օրաթերթին: Սուդանում ապստամբներն բավական թվական գերակշռություն ունեին, մինչդեռ անգլո-եգիպտական բանակը սպառազինությամբ էր առավել, այդ թվում հրետանի, նոր տիպի հրազեն, հրետանավակներ ու նաև Մաքսիմ գնդացիրներ: 1898թ սեպտեմբերի 2-ին, Օմդուրմանի մոտ գլխավոր ճակատամարտին, մասնակցում է նաև Չերչիլը՝ կավալերիայի կազմում:[9] Սուդանի գործողությունների մասին նա գրում է իր «Գետի պատերազմը» (անգլ.՝ «The River War») գիրքը: Սուդանից Չերչիլն վերադառնում է Հնդկաստան, համազգային մականախաղի մրցումներին մասնակցելու համար, որտեղից հաղթանակած վերադառնալուց հետո, 1899 թվականի մայիսի 5-ին, նա թողնում է ծառայությունը՝ անցնելով պահեստազոր: 1899 թվականի հուլիսին, պառլամենտի անդամ Ռոբերտ Ասքրոֆթն առաջարկում է Չերչիլին ներկայացնել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններին, որպես Պահպանողական կուսակցության թեկնածու՝ Օլդհեմի շրջանից: Չերչիլի առաջին քաղաքական փորձը հաջողությամբ չի պսակվում, ընտրություններում հաղթում է Լիբերալական կուսակցությունը: Նույն թվականի աշնանը հարավային Աֆրիկայի մի քանի հանրապետությունների հետ բրիտանական իշխանությունների հարաբերությունների սրումը հանգեցնում է Անգլո-բուռական երկրորդ պատերազմին: Սեպտեմբերի 18-ին նա «Դեիլի մեիլ» թերթից առաջարկություն է ստանում, որպես զինվորական թղթակից մեկնել հարավային Աֆրիկա, սակայն Չերչիլը, դեռ չպատասխանած նրանց առաջարկին, դիմում է «Մորնինգ փոստ» օրաթերթին, որը և շտապում է Չերչիլին այն ժամանակներում չլսված, մեծ գումար վճարել:[8] Ընդունելով «Մորնինգ փոստ» թերթի առաջարկը՝ Չերչիլն, հոկտեմբերի 18-ին, պատերազմի սկսվելուց երկու օր հետո, մեկնում է Աֆրիկա: Արդեն Աֆրիկայում, նոյեմբերի 15-ին, Չերչիլն զրահապատ գնացքով մեկնում է տեղանքի տեղազննության, որը ղեկավարում էր կապիտան Հոլդեյնը՝ (անգլ.՝ Haldane) արդեն նրան ծանոթ Մալականդից: Գնացքը բուռերի (հոլ.՝ boeren — գյուղացիներ, անգլ.՝ boer) կողմից հայտնաբերվում և ենթարկվում է հրանոթային գնդակոծության, երբ գնացքը փորձում է հետ շարժվելով, խուսափել գնդակոծությունից, բախվում է թշնամու կողմից պատրաստված գլաքարային պատնեշին, որը նախատեսված էր շարժակազմի նահանջը կասեցնելու համար: Երկու վագոն և վերանորոգման հարթակը գծերից դուրս են ընկնում, արդեն անշարժ, զրահապատ գնացքի միակ հրանոթը հակառակորդը հանում է շարքից՝ դիպուկ նշանառությամբ: Չերչիլը ստանձնում է երթուղու մաքրման աշխատանքների ղեկավարումը, ականատեսների խոսքերով, նա անվեհեր էր չդադարող գնդակոծման ժամանակ, իսկ երբ արդեն ճանապարհն բացված էր պարզվում է, որ վագոնի կցորդիչը վնասված է: Կապիտան Հոլդեյնը որոշում է ընդունում ծանր վիրավորներին շոգեքարշով ուղարկել թիկունք, իսկ մնացածը` հիսունին մոտ զինվոր գերի են վերցվում, այդ թվում նաև կապիտան Հոլդեյնը և Չերչիլը: Գերությունից նրա անհաջող փախուստի փորձից հետո նրան ուղարկում են ռազմագերիների ճամբար, որը տեղակայված էր Պրետորիայի Պետական բարձրագույն դպրոցում: Դեռ մեկ ամիս չանցած՝ դեկտեմբերի 12-ին Չերչիլը, կապիտան Հոլդեյնը և սերժանտ-մայոր Բրուկին դիմում են փախուստի, բայց միայն նրան է հաջողվում ժամապահներից աննկատ անցնել, որի համար, Չերչիլին հետո անհիմն մեղադրում են ընկերներին լքելու մեջ, սակայն հետո, 1912թ, նա դատավարություն է սկսում ընդդեմ «Բլեքվուդս Մեգըզին» ամսագրի՝ մեղադրելով զրպարտության մեջ: Ամսագիրն ստիպված է լինում տպագրել հատուկ հոդված և ներողություն խնդրել[8]: Փախչելով ճամբարից՝ Չերչիլը ապրանքատար գնացքով աննկատ հասնում է Ուիթբանկ, որտեղից անգլիացի ինժեներ Դանիել Դեվսնափի (անգլ.՝ Daniel Dewsnap) օգնությամբ գաղտնի անցնում է սահմանը: Փախուստը Չերչիլին դարձնում է հայտնի, նա ստանում է պառլամենտում իր թեկնածությունն առաջադրելու մի քանի առաջարկներ, նաև Օլդհեմի ընտրազանգվածի խոստումը, որ նրան կընտրեն անկախ քաղաքական հայացքներից[8], բայց Չերչիլն նախընտրում է մնալ բանակում, ստանում է թեթև կավալերիայի լեյտենանտի պաշտոն՝ նաև շարունակելով աշխատել, որպես «Մորնինգ փոստ»-ի հատուկ թղթակից: Չերչիլն այդ պատերազմում շատ մարտերի է մասնակցում, մարտերում դրսևորած արիության համար գեներալ Համիլտոնն նրան ներկայացնում է Վիկտորիայի Խաչով պարգևատրման, բայց քանի որ Չերչիլն արդեն պաշտոնից հրաժարվել էր՝ չի պարգևատրվում[10]: 1900 թվականին Չերչիլն «Դանոթար Քասլ» փոստատարային նավով վերադառնում է Անգլիա, այն նույն նավով, որով ութ ամիս առաջ մեկնել էր հարավային Աֆրիկա[11]:

Քաղաքական կարիերայի սկիզբ

Երիտասարդ Չերչիլն ԱՄՆ-ում, 1900թ

Աֆրիկայից վերադարնալուց հետո, Անգլիայում Չերչիլն ավարտին է հասցնում իր Յան Համիլտոնի մարշ գիրքը, որում նկարագրվում էր Անգլո-բուռական երկրորդ պատերազմի իրադարձությունները, ու նաև վերադառնալով, երկրորդ անգամ առաջադրում իր թեկնածությունը 1900թ պառլամենտական ընտրություններին, այս անգամ էլ Օլդհեմի շրջանից և Պահպանողական կուսակցությունից: Այս ընտրություններում, բացի հերոսի համբավը և Օլդհեմի ընտրողների աջակցությունը նրան օգնում է նաև այն հանգամանքը, որ իրեն փրկող ինժեներ Դեվսնափը ծնունդով հենց Օլդհեմից էր, որը և Չերչիլը չէր մոռացել նշել իր ընտրարշավի ժամանակ:[12][13][14] Ընտրություններում նա իր հակառակորդ լիբերալ թեկնածուից առաջ է ընկնում 222 ձայնով և հաղթում, այսպիսով նա արդեն 26 տարեկանում դառնում է Հանրային պալատի պատգամավոր[15]:Նույն թվականին նա հրատարակում է «Սավրոլա» վեպը, իր միակ խոշոր գեղարվեստական ստեղծագործությունը: Որոշ գրականագետներ համարում են, որ «Սավրոլայի» գլխավոր հերոսի դերում հեղինակն իրեն է նկարագրել: 1901 թվականի փետրվարին նա Հանրային պալատում հանդես է գալիս իր առաջին ճառով՝ Հարավային Աֆրիկայի հետպատերազմյան կարգավորման մասին: Նա կոչ է անում բարեգութ վերաբերվել պարտված բուռերի նկատմամբ: Նույն թվականի մայիսին Չերչիլը անսպասելիորեն խիստ քննադատում է ռազմական նախարար Բրոդրիքի (անգլ.՝ William Brodrick) առաջարկած ծրագիրը ռազմական բյուջեի ավելացման մասին: Անսպասելին միայն այն չէր որ, Բրոդրիքն ու Չերչիլն նույն կուսակցության ներկայացուցիչներ էին, այլ նաև այն, որ նախքան ելույթ ունենալն նա արդեն իր ելույթի տեքստն ուղարկել էր «Մորնինգ փոստ» Լոնդոնյան օրաթերթին: Միայն սրանով Չերչիլի և իր կուսակիցների միջև տարաձայնություններն չեն ավարտվում, 1902—1903թթ նա շատ անգամներ դեմ է հանդես գալիս գաղութարար քաղաքականության և ազատ առևտրին վերաբերվող հարցերին, մասնակիորեն, նա դեմ էր հացահատիկի ներմուծման հարկին: Բանակից զորացրվելուց հետո Չերչիլն 1902թ հունվարի 4-ին անցնում է ծառայության Թագավորական Տարածքային հեծելազորում (անգլ.՝ Royal Yeomanry), Թագուհու անձնական հուսարական Օքսֆորդշիրի գնդում կապիտանի կոչումով:[16] 1905թ ապրիլին նա ստանում է մայորի կոչում և գլխավորում է նույն գնդի Հենլի էսկադրոնը,[17] իսկ 1916թ սեպտեմբերին նա տեղափոխվում է Բրիտանական բանակի սպայական Տարածքային բանակ, որտեղ մնում է մինչև իր 50 ամյակը լրանալը՝ 1924թ:[17]: Կուսակցության ներսում մի շարք տարաձայնությունների արդյունքում 1904թ մայիսի 31-ին Չերչիլը հեռանում է Պահպանողական կուսակցությունից և անցնում է Լիբերալ կուսակցություն շարքեր: 1905թ դեկեմբերի 12-ին Չերչիլն նշանակվում է բրիտանական գաղութների գործերով նախարարի տեղակալ, նախարարը լորդ Էլջինն էր, իսկ կառավարության վարչապետը Հենրի Քեմփբել-Բաներմանն էր: Այդ պաշտոնում Չերչիլն զբաղվում է բուռական պետությունների սահմանադրությունների մշակմամբ: Մի քանի տարի անց 1908թ ապրիլի սկզբին, Հենրի Քեմփբել-Բաներմանը հիվանդության պատճառով դժվարանում է կատարել իր վարչապետի պարտականությունները, որի հետևանքով Ֆինանսների և էկոնոմիկայի կանցլեր(նախարար) Հերբերտ Ասքուիթը նշանակվում է վարչապետ, իսկ Առևտրի և արդյունաբերության նախարար Դավիդ Լոիդ-Ջորջը նշանակվում է Ֆինանսների և էկոնոմիկայի կանցլեր, արդյունքում Չերչիլն նշանակվում է նոր պաշտոնի՝ Առևտրի և արդյունաբերության նախարար: Դավիդ Լոիդ-Ջորջը, ինչպես և Չերչիլը, նույնպես դեմ էր կառավարության ռազմական ծախսերի ավելացման բանաձևին, սակայն նրա և Չերչիլի ջանքերը միշտ չէ որ հաջողությամբ էին պսակվում: Չերչիլն այսպես է նկարագրում ռազմանավերի շինարարության մի պատվեր.

_«Ելքը բնորոշ էր և միևնույն ժամանակ զվարճալի: Ծովակալությունը պահանջում էր վեց գծանավ, իսկ տնտեսագետները առաջարկում էին միայն չորսը, վերջիվերջո մենք որոշեցինք արտադրել ութը նավ»:

Չերչիլն Ասքուիթի կառավարության կողմից կատարվող սոցիալական բարեփոխումների աջակից էր, 1908թ նա նախաձեռնում է նվազագույն աշխատավարձի մասին օրենքը, որը ընդունվում է մեծամասնության քվեարկությամբ, այն առաջին անգամ Անգլիայում սահմանում էր աշխատանքային օրվա տևողությանը և աշխատավարձին վերաբերվող հստակ նորմեր:

Ներքին գործերի նախարար

1910թ փետրվարի 14-ին Չերչիլն 35 տարեկանում նշանակվում է Ներքին գործերի նախարարի պաշտոնի, որից հետո նա մինչև 1923թ թողնում է գրական գործունեությունը: Այս տարիներին նա ենթարկվում է փորձությունների, մի կողմից աշխատավոր ցուցարարների և սաֆրջեթուհիների կազմակերպած անկարգությունները, մյուս կողմից քաղաքական բոլոր խմբավորումների խիստ քննադատությունը նրա նկատմամբ, և բացի այդ նա որպես նախարար կատարվող ամեն ինչի համար պատասխանատվություն էր կրում: Նույն տարվա նոյեմբեր ամսին Ռոնդա Քինոն Թաֆ (Հարավային Ուելսում) հանքափորների քաղաք Թոնիփենդիում հայտարարված գործադուլը վերաճում է զանգվածային անկարգությունների, այն բանից հետո երբ գործադուլին չմասնակցող հանքափորները վերկսում են աշխատանքը: Տեղական ոստիկանության պահանջով Չերչիլը դիմում է զորքի միջամտությանը, և չնայած այն բանին, որ նա զորքին հրամայել էր ոչ մի ընդհարում չունենալ ցուցարարների հետ, և ցուցարարների վրա կրակելու մասին կեղծ լուրերը բազմակի անգամներ հերքվել էին, այդ իրադարձությունը բացասական անդրադարձ ունեցավ հանրության մեջ և լեյբորիստները քննադատեցին նրան չափազանց կոշտ միջոցներ կիրառելու համար, իսկ պահպանողականները անվստահ գործելու համար:[15]

Ծանոթագրություններ

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Winston Leonard Spencer (Lord) Churchill (նիդերլ.)
  3. Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. http://www.britishpathe.com/video/winston-85-not-out/query/clementine
  5. http://www.express.co.uk/news/history/554733/Sir-Winston-Churchill-State-Funeral-50-Anniversary-Wartime-Prime-Minister
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Kindred Britain
  7. Sir Winston S. Churchill. «The Story Of The Malakand Field Force – An Episode of Frontier War». arthursclassicnovels.com. Արխիվացված է օրիգինալից July 14, 2007-ին. Վերցված է 17 March 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 R. Holmes, In the Footsteps of Churchill.' The Bubble Reputation 1895—1901. Basic Books, NY, 2005, ISBN 0-465-03082-3
  9. R. Churchill, Winston S. Churchill, Volume I
  10. Lt Churchill: 4th Queen's Own Hussars, The Churchill Centre. Retrieved 28 August 2009.
  11. «FinestHour» (PDF). Journal of the Churchill Center and Societies, Summer 2005. Վերցված է 28 August 2009-ին.(չաշխատող հղում)
  12. Jenkins, pp. 45–50
  13. Gilbert, Martin (2001). Churchill: A Study in Greatness (one volume edition). London: Pimlico. ISBN 978-0-7126-6725-8.
  14. Jenkins, p. 69
  15. 15,0 15,1 Н. Роуз, Черчилль. Бурная жизнь. пер. Е. Ф. Левиной, М. «Издательство Аст», 2004, ISBN 5-17-014478-4
  16. «Churchill's Commissions and Military Attachments, The Churchill Centre». Winstonchurchill.org. Վերցված է 12 April 2010-ին.
  17. 17,0 17,1 «Sir Winston Churchill: Biography: Chronological Summary, Churchill College». Chu.cam.ac.uk. 6 March 2009. Վերցված է 9 August 2009-ին.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA