«Անտարկտիդա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: bxr:Антарктика
Տող 168. Տող 168.
[[br:Antarktika]]
[[br:Antarktika]]
[[bs:Antarktik]]
[[bs:Antarktik]]
[[bxr:Антарктика]]
[[ca:Antàrtida]]
[[ca:Antàrtida]]
[[chr:ᏧᏁᏍᏓᎸ]]
[[chr:ᏧᏁᏍᏓᎸ]]

09:55, 19 հունվարի 2013-ի տարբերակ

Անտարկտիդան աշխարհի քարտեզին

Անտարկտիդա (հունարեն՝ ἀνταρκτικός, բառացի «Արկտիկայի հակադրություն»), հարավային բևեռի շուրջն ընկած մայրցամաքն է, որի մակերեսը կազմում է շուրջ 14 մլն. կմ²։

Հարավային լայնության 60° զուգահեռականից հարավ ընկած ջրային տարածքը կղզիների և Անտարկտիդա մայրցամաքի հետ կոչվում է Անտարկտիկա աշխարհամաս։

Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում` հիմնականում Անտարկիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով: Տարածքը կազմում է է 14.0 քառակուսի կիլոմետր (5.4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո: Համեմատության համար նշենք, որ Անտարկտիդան Ավստրալիայից երկու անգամ մեծ է: Անտարկտիդայի տարածքի 98% ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1.6 կիլոմետր):

Անտարկտիդան համարվում է ամենացուրտ, ամենաչոր մայրցամաքը` ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է: Անտարկտիդան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը տարածքի համեմատ նվազ է: Երբեմն օդի ջերմաստիճանը հասնում է −89 °C (−129 °F): Մշտական մարդկային բնակատեղիներ չկան, սակայն տարեկան 1,000 -ից 5,000 մարդ հետազոտության նպատակով որոշ ժամանակ հաստատվում է տարածքում տեղակայված հետազոտական կերտրոններում: Այտեղ գոյատևում են միայն ցրտակայուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովահորթեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր և պրոտիստաներ: Նմանատիպ բուսականությունը բնորոշ է տունդրային:

Չնայած այն փաստին, որ դեռ հնուց մարդիկ բազմաթիվ առասպելներ և կարծիքներ են հայտնել Terra Australis ("Հարավային մայրցամաք" - ի) մասին , առաջին ընդունված վարկածը ապացուցվել է Ֆաբիան Գոտլիեբ վոն Բելինգշաուզենի և Միխաիլ Լազարեվի Վոստոկ և Միրնի ռուսական հետազոտության կողմից 1820 թվականին: Սակայն, 19- րդ դարի երկրորդ կեսին մայրցամաքը բոլորովին անտեսված էր անտանելի միջավայրի, միջոցների պակասի և տարածքի մեկուսացման պատճառով: 1959 թվականին 12 երկրների կողմից ստորագրվեց Անտարկտիայի դաշինքը Antarctic Treaty. այսօր երկրների քանակը կազմում է 49: Դաշինքը արգելում է բոլոր տեսակի ռազմական գործողությունների և հանքագործության իրականացումը: Արգելված է նաև այն ամենը, ինչը վերաբերում է միջուկային ռումբերի պատրաստման և պայթեցման գործընթացներին` նպատակ ունենալով պահպանել մայրցամաքի օզոնային շերտը և քաջալերել միայն գիտական հետազոտությունները: Այսօր հոտազոտություններ են իրականացվում բազմաթիվ երկրներից ավելի քան 4,000 գիտնականների կողմից:

Պատմություն

Հավատը Terra Australis գոյության մասին` եկրագնդի հարավում գտնվող մի հսկայական մայրցամաքի, որ պետք է կարգավորեր Եվրոպայի հյուսիսային տարածքների, Ասիայի և Հարավային Ամերիկայի համաչափությունը, եղել է դեռ Պտոլեմեոսի ժամանակներից ի վեր (մ.թ. առաջին դար): Վերջինիս պնդմամբ` աշխարհի բոլոր երկրամասերի միջև պետք է որ համաչափություն պահմանվի: Նույնիսկ 17- րդ դարի վերջերում, երբ հետազոտողները հայտնաբերեցին, որ Հարավային Ամերիկան և Ավստրալիան առասպելական "Անտարկտիկայի մասերը չէին կազմում, աշխարհագրագետները հավատում էին, որ մայրցամաքը ենթադրվող չափսերից շատ ավելի մեծ է:

Անտարկտիդան բավական ուշ է հայտնաբերվել։ 1772թ. անգլիացի Ջ.Կուկի արշավախումբը շարժվեց հարավ, մոտեցավ Անտարկտիդային, բայց չնկատեց այն։ Սառույցները ճեղքել հնարավոր չէր և վերադառնալուց հայտարարեց, որ. հարավային մայրցամաք գոյություն չունի, իսկ եթե լինի էլ, ապա դա հնարավոր է միայն բուն բևեռի մոտերքում, որին հասնելը նավարկության համար անմատչելի է։

1819 - 1821 թթ. ռուսական արշավախումբը «Միրնի և Վոստոկ նավերով, Ֆադեյ Բելինսհաուզենի և Միխայիլ Լազարևի գլխավորությամբ պտտվեցին անհայտ մայրցամաքի շուրջը և 1820 թ.-ի հունվարի 28-ին առաջին անգամ մոտենալով Անտարկտիդայի ափերին` հայտանբերեցին այն։

Բալենյան Կղզիների արևմուտքում այդ ափը հայտնաբերելուց երկու օր անց 1840 թվականի հունվարի 22 - ին 1837-40 Jules Dumont d'Urville հետազոտության անձնակազմի որոշ անդամներ նկատեցին մի խումբ ժայռոտ կղզյակներից ամենաբարձր կղզյակը, որը գտնվում էր Ադել աշխարհամասի առափնյա Քեիփ Ջեոդիս - ից 4 կիլոմետր հեռավորության վրա. այստեղից նրանք ձեռք բերեցին հանքային, բուսական և կենդանական աշխարհի որոշակի նմուշներ:

Ինչպես հայտնի էր ` 1839 թվականի դեկտեմբերին որպես Միացյալ նահանգների նավատորմի (երբեմն այն անվանում են "Ex. Ex." կամ "the Wilkes Expedition") հովանու ներքո գտնվող Միացյալ նահանգների հետազոտական արշավախմբի անդամ, ևս մեկ հետազոտական խումբ Սիդնեյից , Ավստրալիայից նավարկեց դեպի Անտարկտիկ (Հարավային) օվկիանոս:

1841 թվականին հետազոտող Ջեյմս Քլարկ Ռոսը անցավ այսօրվա Ռոս ծովը և հայտնաբերեց Ռոս կղզին (երկուսի անվանումն էլ իր պատվին են): Նա նավարկում էր մի հսկայական սառցե պատնեշի շուրջ, որը հետագայում անվանվեց Ռոս սառցե ժայռ: Էրեբուս և Թերոր լեռները կրում են արշավախմբի երկու նավերի անվանումները ` HMS Erebus և Terror: Mercator Cooper - ը վայրէջք կատարեց արևելյան Անտարկտիկայում 1853 թվականի հունվարի 26 - ին:

Էրնեստ Շեքլթոնի գլխավորած Nimrod արշավանքի ընթացքում 1907 թվականին Էջվորտ Դեվիդի գլխավորած խմբերը առաջինը բարձրացան Էրեբուս լեռը և հասան Հարավային մագնիսական բևեռին: Մագնիսական բևեռ գնացող արշավախմբի այդ վտանգավոր ճանապարհորդության վերադարձը կազմակերպող առաջնորդ Դուգլաս Մոուսոնը շարունակեց մի քանի հետազոտությունների ուղղորդումը մինչև 1931 թվականին թոշակի անցնելը: Այդուհանդերձ Շեքլթոնը ինքը և հետազոտության ևս երեք անդամ առաջատար էին մնում 1908 թվականի դետեմբերից մինչև 1909 թվականի փետրվարը: Մարդկության պատմության մեջ նրանք առաջին անգամ կարողացան անցնել Ռոս սառցե ժայռի հակառակ կողմը, հետազոտել Տրանսանտարկտիկ լեռնաշղթան (the Beardmore Glacier), և ոտք դնել Հարավային բևեռի սարահարթը: Fram նավի նորվեգացի հետազոտող Ռոնալդ Ամանդսմենի ղեկավարած արշավանքը 1911 թվականի դեկտեմբերի 14 - ին առաջին անգամ հասավ աշխարհագրական Հարավային բևեռ` գնալով Վելսի խորշից մինչև Axel Heiberg Glacier տանող ուղին: Նշանակված Scott արշավախումբը բևեռում էր մեկ ամիս հետո:

20-րդ դարի սկզբերին կազմակերպվեցին մի շարք արշավներ, որոնցից նշանավոր էին անգլիացի Ռոբերտ Սքոթի և նորվեգացի Ռուալ Ամունդսենի արշավախմբերը, որոնց նպատակն էր նվաճել հարավային բևեռը։ 1911 թ. ամռանը երկուսն էլ որպես ելակետ ընտրեցին Ռոսսի ծոցի արգելաթումբը։ Ամուդսենը իր չորս ընկերների հետ 1911 թ.-ի դեկտեմբերի 14-ին հասավ հարավային բևեռ և այնտեղ կանգնեցրեց նորվեգական դրոշը։ Նրանք այնտեղ թողնելով վրանը` ողջ և առողջ հետ վերադարձան։

Անտարկտիդայի առափնյա շրջան

Սքոթը հարավային բևեռ հասավ 1912թ.-ի հունվարի 17-ին, այսինքն` 34 օր հետո։ Արշավականները տեսան նորվեգական դրոշը ու հիասթափվեցին, իսկ հետդարձի ճանապարհի դժվարությունները նրանց համար ողբերգական դարձան, բոլորը մահացան։

1930 - ականներին և 1940 - ականներին Ռիչարդ Ի. Բիրդը մի քանի ուղեվորություններ է իրականացրել ինքնաթիռով: Նա պատասխանատու էր մայրցամաքի տարածքում բազմածավալ երկրաբանական և կենսաբանական հետազոտությունների իրականացման համար պահանջվող գործիքավորման և տեղադրամիջոցների ապահովման համար: Այնուամենայնիվ, 1956 թվականի հոկտեմբերի 31 - ից դարձյալ յուրաքանչյուրը կարող էր ոտք դնել Հյուսիսային բևեռ: Այդ օրը Միացյալ նահանգների նավատորմի` ադմիրալ Ջորջ Ջ. Դուֆեկի ղեկավարած խումբը, բարեհաջող վայրէջք կատարեց այնտեղ:

Նոր Զելանդացի Դեվիդ Հենրի Լյուիսը առաջինն էր, ով միայնակ ուղևորվեց Անտարկտիկա Ice Bird 10 մետրանոց պողպտե երկառագաստավոր միակայմ նավով:

Միջազգային երկրաֆիզիկական տարուց (1957 - 1958թթ.) հետո սկսվեցին Անտարկտիդայի մանրամասն ուսումնասիրությունները։ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Նոր Զելանդիայի գիտնականների համաձայնությամբ որոշվեց ուսումնասիրությունները կատարել միաժամանկ և գիտական արդյունքները փոխանակել միմյանց հետ։

Անտարկտիդայում մշտական բնակչություն չկա, գիտահետազոտական կայաններում ժամանակավորապես բնակվում են տարբեր երկրների գիտնականներ։

Անտարկտիդան ոչ մի պետության չի պատկանում։ Այն կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով։

Աշխարհագրական դիրք

Անտարկտիդան տիեզերքից

Անտարկտիդան հազարավոր կիլոմետրերով հեռու է մյուս մայրցամաքներից, անգամ ամենից մոտ գտնվող Հարավային Ամերիկայից հեռու է 1000 կմ.-ով։ Նրանց միջև գտնվում է Դրեյկի լայն և փոթորկոտ նեղուցը։

Ափագիծ

Անտարկտիդայի ափերը թույլ են կտրատված։ Ամենախոշորը թերակղզին Անտարկտիկականն է։ Բացառությամբ այս մասի, Անտարկտիդան ամբողջությամբ գտնվում է Հարավային բևեռային շրջագծի սահմաններում։

Արևմուտքում ցամաքի մեջ խորանում են Ուեդդելի, Բելինսհաուզենի, Ամուդսենի, Ռոսսի ծովերը։ Նրա ափերը ողողում են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերը։ Ափերի մեծ մասը ծածկված են լողացող այսբերգներով։ Ափամերձ շրջաններում խոշոր կղզիներ չկան։ Փոքր կղզախմբերից են Հարավային Սանտվիչյան, Օրկնեյան և Ջորջիա, Հարավ-Շետլանդական, Կերգելեն, Պետրոս Առաջինի կղզիները, որոնց մեծ մասը ունեն հրաբխային ծագում։

Մակերևույթ

Ուսումնասիրությունները պարզել են, որ Անտարկտիդայի կենտրոնական և արևելյան մասերը ձևավորվել են հնագույն Անտարկտիկական պլատֆորմի վրա, և որ սառցածածկի տակ մակերևույթը ընդհանուր առմամբ հարթ է։

Անտարկտիդայի ծայր արևմտյան մասը (Անտարկտիկական թերակղզին և հարակից շրջանները) կազմում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալ օղակի մասը, որտեղ ալպյան լեռնակազմական շարժումերի հետևանքով ձևավորվել են բարձր լեռներ` Անտարկտիկական Անդերը։ Նրա առանձին գագաթները ունեն 4000 և ավելի մետր բարձրություն, իսկ Վինսոն գագաթը (5140 մ.) համարվում է Անտարկտիդայի ամենաբարձր լեռը։ Անտարկտիկական Անդերում լեռնակազմական պրոցեսները դեռ չեն ավարտվել, դա են հաստատում Ռոսսի ծովի կղզիների վրա գտնվող Էրեբուս և Տերոր գործող հրաբուխները։

Տարածքի մոտ 30%-ը ծովի մակարդակից ցածր է , իսկ առանձին իջվածքներ (հատկապես արևմուտքում) ցածր են մինչև -2555 մ.։

Oգտակար հանածոներ

Անտարկտիդան երկրաբանական տեսանկյունից քիչ է ուսումնասիրված, բայց հայտնաբերվել են քարածխի, երկաթի, ոսկու, ալմաստի, գունավոր մետաղների պաշարներ։

Կլիմա

Անտարկտիդան երկրագնդի ամենացուրտ մայրցամաքն է։ Այն գտնվում է անտարկտիկական կլիմայական գոտում։ Աչքի է ընկնում խիստ ցուրտ կլիմայական պայմաններով, որի պատճառը ոչ միայն աշխարհագրական դիրքն է, այլև հզոր սառցածածկը։ Վերջինս անդրադարձնում է արեգակնային ջերմության գրեթե 90%-ը և այդ պատճառով էլ մակերևույթը չի տաքանում։ Ներքին շրջաններում, նույնիսկ ամռանը օրական ջերմաստիճանները լինում են -30 -35°C, իսկ ձմռանը` -70°C։ Նվազագույն ջերմաստիճանը դիտվել է (-88,3°C) «Վոստոկ» կայանում, որը համարվում է երկրի ցրտի բևեռը։ Այդպիսի ջերմաստիճանում մետաղը դառնում է դյուրաբեկ, փխրուն և հարվածելիս փշրվում է։

Մայրցամաքի առափնյա շրջանները, որոնք գտնվում են մերձանտարկտիկական կլիմայական գոտում, ունեն համեմատաբար մեղմ կլիմա։ Ամռանը օդի ջերմաստիճանը 0-ից +5°C-ի շուրջ է, իսկ ձմռանը` -10 -25°C-ի։

Մայրցամաքի և շրջակա օվկիանոսների ջերմաստիճանների մեծ տարբերության պատճառով ամբողջ տարին լինում է մթնոլորտային ճնշման մեծ տարբերություն։ Կենտրոնում կլոր տարին միշտ բարձր ճնշում է, իսկ առափնյա ջրերում` ցածր, այդ պատճառով կետրոնից դեպի ծայրամասեր մշտապես առաջանում են հոսքային քմիներ (80 - 90 մ./վրկ.)։ Նման եղանակները մարդկային կյանքի համար շատ վտանգավոր են։ Կան շրջաններ, ուր տարվա ընթացքում մինչև 340 օր շարունակ նման ձնաբքեր են լինում։

Անտարկտիդան Արկտիայից ցուրտ է երկու պատճառներով: Նախ և առաջ, մայրցամաքի զգալի մասը 3 կիլոմետր (2 մղոն) բարձր է ծովի մակարդակից, իսկ օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիմերում նվազում է: Երկրորդ` Արկտիկ օվկիանոսը ծածկում է Հյուսային բևեռի գոտին: Օվկիանոսի`սառցակույտերի միջոցով փոխանցվող հարաբերական տաքությունը կանխում է Արկտիկայի շրջանի ջեմաստիճանի ազդեցությունը Անտարկտիդայի եղանակի վրա` թույլ չտալով ծայրահեղ արևադարձային կլիմայի առաջացումը: Այսպիսի եղանակային պայմանները` երկարատև մթությունը և հետո արևի ուժեղ ճառագայթները, մարդու երկար գոյատևումը այս տարածքում անհնարին են դարձնում:

Արշալույսին հայտնվոող բևեռային փայլատակումը` այսպես կոչված հարավային լույսերը, Հարավային բևեռի գիշերային երկնքում նկատվող երևույթ է, որը առաջանում է Երկիր ներթափանցող պլազմայով լի արևային քամիների միջոցով: Մեկ այլ յուրօրինակ երևույթ է ադամանդե փոշին, որը երկրի մակերեսին առաջացող` սառցե բյուրեղներից կազմված ամպ է: Սա հայտվում է միայն պարզ երկնքի տակ, ուստի մարդիկ այն անվանում են "պարզ երկնքի գահավիժում": "Արևային շունը" ` հաճախակի նկատվող մթնոլորտային երևույթ, արևի մակերեսին հայտնվող կետ է: Մայրցամաքի կենտրոնական շրջանը համեմատաբար հանդարտ է: Անտարկտիդայի միջավայրը մաքուր է, աղտոտման չի ենթարկվում:


Տարեկան տեղումների քանակը ներքին շրջաններում 20 - 60 մմ. է, իսկ առափնյա շրջաններում` 200 - 300 մմ.։ Տեղումներն ամբողջ տարին գալիս են ձյան տեսքով, որն էլ հանդիսանում է սառցադաշտերի սնման աղբյուրը։

Սառցե ծածկույթ

Այսբերգ

Անտարկտիդան գրեթե ամբողջությամբ ծածկված է հզոր սառցադաշտերով, որոնց միջին հզորությունը մոտ 2000 մ. է, իսկ առավելագույնը` 4500 և ավելի։ Այստեղ է գտնվում Երկրագնդի սառցադաշտերի 90%-ը։ Եթե սառույցը փռենք ամբողջ երկրի մակերևույթի վրա, ապա վերջինս կծածկվի 40 մ. հաստության սառցաշերտով, իսկ եթե այն հալվի, ապա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 60 մ.-ով։

Անտարկտիդայի ներքին շրջաններից սառույցը դանդաղ սահում է ծայրամասեր ու կոտրվելով ընկնում է ծով` առաջացնելով վիթխարի սառցասարեր, որոնք կոչվում են այսբերգներ։ Անտարկտիդայի շրջակա ջրերում հանդիպել են մինչև 170 կմ. երկարության և 70 - 100 մ. բարձրության սեղանաձև այսբերգներ։ Այդպիսի մեծ այսբերգը հալչելուց կարող է առաջացնել Սևանա լճի նման 10 լիճ։

Օրգանական աշխարհ

Կայսերական պինգվին

Անտարկտիդայի ծայրամասային շրջաններում, հատկապես արևմուտքում, կան սառցածածկից ազատ տարածքներ, որոնք կոչվում են անտարկտիկական օազիսներ։

Անտարկտիդան համարյա ամբողջովին զուրկ է բուսական և կենդանական աշխարհից։ Այստեղ տարածվում է անտարկտիկական անապատների կամ սառցային զոնան։

Բուսականություն

Առափնյա շրջաններում և կղզիներում աճում են մամուռներ, քարաքոսեր, ջրիմուռներ։

Անտարկտիդայի կլիմայական պայմաններում հարուստ բուսականություն չի կարող լինել: Սառեցնեղ ջերմաստիճանը, հողի ցածր որակը, խոնավությունը և արևի ճառագայթների պակասը կանխում են բույսերի աճը: Հետևաբար, բուսակունության բազմազանությունը շատ աղքատիկ է և տարածում չի գտել: Անտեսելով բուսական ծագում չունեցող օրգանիզմները (ծովալոռերը և սնկները, այդ թվում նաև քարաքոսային տեսակները), մայրցամաքի բուսականությունը հիմնականում կազմված է բրիոֆիտներից (մամուռի մոտավորապես 100 տեսակ, ինչպես նաև երիժնակի 25 տեսակ), ծաղկող բույսերի ընդամենը երկու տեսակ, որոնք հայտնաբերվել են Անտարկտիդայի թերակղզում` Դեսցհապսիա Անտարկտիդա (Անտարկտիկ մազաբույս): Ծաղկունք է տեղի ունենում միայն ամռանը` ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում:

Անտարկտիդայում գրանցվել է սնկների մոտավորապես 1150 տեսակ, որոնցից 750 ոչ-քարաքոսային են և 400` քարաքոսային: Խիստ ծայրահեղ պայմաններում զարգացման պատճառով նշված բույերից շատերը կրիպտոէնդոլիտներ են: Գոյություն ունի յոթ հարյուր տեսակի ծովալոռեր, որոնց մեծ մասը ֆիտոպլանկտոններ են: Առափնյա շրջանները հարուստ են տարբեր գույների ձյունե ծովալոռերով և տրամահատներով հատկապես ամռանը: Վերջերս հայտնաբերվել են բակտերիաների մի քանի տեսակ պարունակող հնագույն էկոհամակարգեր, որոնք գոյատևում են խորքերում` սառցալեռների տակ:Կանաչ բույերը ներառում են հիմնականում պրոֆիստները:

Կենդանական աշխարհ

Ջրերը հարուստ են Պլանկտոնով` բուսական և կենդանական մանր օրգանիզմներով, որոնք սննդի աղբյուր են հանդիսանում կետերի, փոկերի, դելֆինների, ձկների, թռչունների համար։ Այստեղ ապրում են մի քանի տեսակի կետազգիներ, որոնցից նշանավոր է Կապույտ կետը (աշխարհի ամենախոշոր կենդանին), ինչպես նաև կաշալոտը (վիշապաձուկ)։

Ամռանը այստեղ բույն են դնում գիշատիչ ճայերը, մրկահավերը, ջրագռավները, ձկնկուլները։

Գոյություն ունեն մի քանի ողնաշարավոր կենդանատեսակներ, որոնք ապրում են Անտարկտիդայում: Անողնաշարավորների շարքը ներառում է այնպիսի անտեսանելի տիզանման կենդանիների, ինչպիսիք են Ալասկոտեզես անտարկտիկուսը, ոջիլը, համրաքայլը, թելորդը, պտուտարարը, կրիլը, սփրինգթեիլը: Մոծականման, բայց չթռչող Բելգիկա անտարկտիկուսը, որի մարմնի մեծությունը ընդամենը 6 միլիմետր (0.2 ինչ) է, Անտակտիկայի տարածքում հայտնաբերած միակ երկրաբնակ կենդանին է: Բացառապես Անտարկտիդայում բնակվող երեք թռչուններից մեկը "ձյան մրրկահավն" է:

Զանազան ջրաբնակ կենդանիների գոյատևումը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է ֆոտոպլանկտոնից: Անտարկտիդայի ծովային աշխարհը ներառում է պիգվիններին, կապույտ կետերին, օրկաներին, մեծաքանակ մելանաձկներին և բրդոտ ծովահորթերին: Կայսերային պինգվինը միակն է, որը ձմառվա ընթացքում բազմանում է Անտարկտիդայում, մինչդեռ Ադելին պինվինը, ի տարբերություն այս կենդանակերպի այլ տեսակների, բազմանում է կենտրոնական հարավում: Ռոքհոփեր պինգվինի աչքերի շուրջ կան յուրօրինակ փետուրներ, որոնք խնամված թարթիչներ են հիշեցնում: Անտարկտիդայում են բազմանում նաև արքայական պինգվինը, չինսթրափ պինգվինը և ջենթու պինգվինը:

18 - րդ և 19 - րդ դարերում Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի ձկնորսները կաշվի համար անընդհատ որսում էին Անտարկտիդայի բրդոտ ծովահորթերին: Վեդել ծովահորթը իր անվանումն է ստացել Վեդել ծովում կայացած բրիտանական ձկնորսական արշավանքի հրամանատար Ջեյմս Վեդելի պատվին: Բազմաքանակ խմբերով շրջող Անտարկտիկ կրիլը Հարավային Օվկիանոսի էկոհամակարգի հիմնական տեսակներից է, որը կետերի, ծովահորթերի, ընձածովահորթերի, բրդոտ ծովահորթերի, մելանաձկների, սառցաձկների, պինգվինների, ձկնկուլների և այլ բազմաթիվ կենդանատեսակների համար կարևոր սնունդ է համդիսանում: Միջազգային Բևեռային տարվա ընթացքում ստորագրահավաք է կազմակերպվել, որի շրջանակներում իրենց մասնակցությունն են ցուցաբերել 500 հետազոտողներ: Արդյունքները հրապարակվել են 2010 թվականին: Ստորագրահավաքը Ծովային կյանքի վերաբերյալ համաշխարհային ստորագրահավաքի մի մասն էր, որն ուղղված էր հանրությանն ներկայանցնել որոշ նշանակալի բացահայտումներ: Բևեռային շրջաններում ապրում են ավելի քան 235 ծովային կենդանիներ, որոնք 12,000 կիլոմետր (7,456 մղոն) երկարությամբ տարածքում , կարծես, մի կամուրջ են ստեղծել: Այնպիսի խոշոր կենդանիները, ինչպիսիք են կիտազգիները և թռչունները ամեն տարի շուրջերկրյան ճամփորդություն են կատարում: Ավելի զարմանալի էր բևեռային օվկիանոսներում հայնաբեր այնպիսի փոքր կեդանիների, ինչպիսիք են ցեխաբնակ որդերը, ծովային վարունգները և ազատ լողացող ոստրեները: Վերջիններիս տարածմանը նպաստում են բազմաթիվ գործոններ, որոնց թվում են բևեռում և հասարակածի շրջաններում խոր օվսկիանոսների բավականին կայուն ջերմաստիճանը, որը 5 °C - ից ավել չի փոփոխվում, ինչպես նաև ծովային փոխատար գոտին, որով տարածվում են ձվերը և թրթուռները:

Անտարկտիդայում ապրում են 17 տեսակի պինգվիններ (էնդեմիկ են), որոնցից ամենատարածվածը Ադելի կոչվող ոչ մեծ պինգվինն է։ Ավելի գեղեցիկ է Կայսերական պինգվինը, որի քաշը հասնում է 50 կգ.-ի, իսկ հասակը անցնում է 1 մ.-ից։ Միջազգային պայմաններով պինգվինների որսը արգելված է։

Բնակչություն

Բազմաթիվ երկրներ գումարային միջոցներ են հատկացնում մայրցամաքի ամբողջ տարածքում տեղակայված հետազոտական կայանների պահպանման համար: Ձմռանը մոտավորապես 1,000, իսկ ամռանը, մոտավորապես, 5,000 մարդ ապահովում և իրականացնում է այդ կայանների աշխատանքը: Կայաններից շատերում ամբողջ տարի գործում է անձնակազմ, իսկ ձմեռային հերթափոխի աշխատակիցները սովորամբար իրենց երկրներից գալիս են այստեղ տարեկան առաջադրանք կատարելու համար: Ավանդական եկեղեցին, ինչպես նաև Սուրբ Երրորդություն եկեղեցին բացվել են 2004 թվականին ռուսական Բելինգշաուզեն կայանի ղեկավարության նախաձեռնությամբ: Այնտեղ մի տարի տևողությամբ իրենց ծառայությունն են մատուցում մեկ կամ երկու քահանա, որոնք ամեն տարի փոփոխվում են: Անտարկտիդայի շրջաններում առաջին և համարյա անփոփոխ բնակիչներն էին (Անտարկտիկ Միացման հարավում գտնվող տարածքներում) անգլիացի և ամերիկացի ձկնորսները, որոնք 1786 – ից մինչև օրս ամբողջ տարին անցկացնում են Հարավային Ջորջիայում: Կետերի որսի դարաշրջանում, որը տևեց մինչև 1966 թվականը, կղզու բնակչությունը ամռանը կազմում էր 1,000 մարդ (տարեկան ավելի քան 2,000 ), իսկ ձմռանը` ընդամենը 200: Կետերի որսորդների մեծ մասը նորվեգացիներ էին, սակայն բնակաիչներինը` անգլիացիներ:

Բնակատեղիներն էին Գրիտվիկենը, Լեիտ նավամատույցը, Քինգ Էդվարդ Փոինթը, Սթրոմնեսը, Հուսվիկը, Փրինս Օլավ նավամատույցը, Օուշն նավամատույցը և Գոտհուլը: Ղեկավարները և ավագ սերնդի պաշտոնյաները սովորաբար այնտեղ էին տեղափոխվում իրենց ընտանիքների հետ: Նրանց թվում էր նաև Գրինտվիկենի հիմնադիր նավապետ Քառլ Անթոն Լարսենը` նորվեգացի նշանավոր ձկնորս և հետազոտող, ով իր ընտանիքի հետ մեկտեղ 1910 թվականին ընդունեց Բրիտանիայի քաղաքացիություն:

Հարավային բևեռում ծնված առաջին երեխան նորվեգացի Սոլվեիգ Գանբջորգ Ջեքոբսոն անունով աղջիկ էր, որը ծնվել էր 1913 թվականի օգեստոսի 8 – ին Գրիտվիկենում: Նրա ծնունդը գրանցել էր Հարավային Ջորջիայում բնակվող անլիացի մի դատավոր: Երեխան ձկնորսական կայանի գործադիր տնօրեն Ֆրիդյոֆ Ջեքոբսոնի և Կլարա Օլետ Ջեքոբսոնի դուսրն էր: Ջեքոբսոնը տեղափոխվել էր կղզի 1904 թվականին և Գրիտվիկենի կայանի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել 1914 -ից 1921 թվականները: Նրա երեխաներից երկուսը այստեղ են ծնվել:

Էմիլիո Մարկոս Պալման Հարավային Բևեռում ծնված առաջին մարդն էր (Անտարկտիկ դաշինքով սահմանված վերջնակետում): Նա ծնվել է Բեիզ Էսպանսայում 1978 թվականին: Նրա ծնողներին, ինչպես նաև ևս յոթ ընտանիքների Արգենտինայի կառավությունը ուղարկել էր Անտարկտիդայի մայրցամաք` պարզելու, թե արդյոք հնարավոր է այնտեղ ընտանիքի հետ բնակություն հաստատել: 1984 թվականին Պաբլո Քամաչոն դարձավ առաջին չիլիացին, ով ծնվեց Անտարկտիդայի տարածքում: Այսօր մայրցամաքում հիմնված են մի քանի կենտրոններ, որոնց բնակիչները բազմաթիվ ընտանիքներ են: Երեխաները հաճախում են կայանում գործող դպրոցը: 2009 թվականին Անտարկտիդայում ծնվել է տասնմեկ երեխա, ութը ` արգենտինական Էսպերանզա Բեիսում և երեքը` չիլիական Ֆրեի Մոնտալվա կայանում:

Բնապահպանություն

1998 թվականին ուժի մեջ մտավ Անտարտիդայի հռչակագրին հավելված բնապահպանության վերաբերյալ համաձայնագիրը (Բնապահպանական պայմանագիր կամ Մադրիդյան հռչակագիր), որի հիմնական նպատակն է` զբաղվել Անտարկտիդայում շրջակա միջավայրի և կենսաբանական բազմազանության պահպանման հարցով: Բնապահպանության հարցերով հանձնաժողովը հանդիպում է Անտարկտիդայի հռչագրում նշված խնդիրների լուծման քննարկման համար: Հանձնաժողովի գլխավոր մտավախությունը վերաբերում էր ոչտեղական տեսակների պատահական ներմուծմանը:

Ամերիկայում Անտարկտիդայի բնապահպանության վերաբերյալ օրենքի 1978 թվականին ընդունելուց հետո, ԱՄՆ քաղաքացիներին Անտարկտիդայում իրականացվող որոշակի գործողություններ արգելվեցին: Քրեական պատժի են ենթարվերվելու նրանք, ովքեր կներմուծեն այլ վայրերից որևե բույս կամ կենդանի, ինչպես նաև արտահանեն տեղի որևե բույս կամ կենդանի:

Գործադիր մարմինները ստիպված են եղել արգելքներ կիրառել կրիլի ձկնորսության վերաբերյալ, քանի որ այն անբարենպաստ ազդեցություն է թողնում Անրտարկտիադայի էկոհամակարգի վրա:

1980 թվականին ուժի մեջ է մտել Անտարկտիդայի ծովային կյանքի աղբյուրների մասին պայմանագիրը, որը արգելք է դրել Հյուսիսային օվկիանոսում բոլոր կարգի ձկնորսական գործողությունների իրականացման վրա ` դիտարկելով դրանք, որպես հնարավոր վտանգ Անտարկտիդայի էկոհամակարգի համար:Չնայած ընդունված օրենքներին, հատկապես Պատագոնիական ատամնաձկան անկանոն և անօրինական ձկնորսության գրանցումը լուրջ խնդիր է մնում: Ատամնաձկան անօրինական որսը ծաղկում է. 2000 թվականի տվյալներով` տարեկան որսում են 32,000 տոննա:

Արտաքին հղումներ

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA