Կայսերական պինգվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայսերական պինգվին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Պինգվինանմաններ
Ընտանիք Պինգվիններ
Ցեղ Կայսերական պինգվիններ
Տեսակ Կայսերական պինգվին
Լատիներեն անվանում
Aptenodytes forsteri
G.R. Gray, 1844
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174449
NCBI 9233
EOL 1049604

Կայսերական պինգվին (լատին․՝ Aptenodytes forsteri), պինգվինների ընտանիքի ժամանակակից տեսակներից ամենամեծն ու ամենածերն է։ Միջինում հասակը հասնում է մոտ 122 սմ-ի, իսկ քաշը՝ 22-45 կգ։ Գլուխը և մարմնի ետին մասը սև է։ Ինչպես բոլոր պինգվինները, կայսերական պինգվինները չեն թռչում, թեև թռչունների դասին են պատկանում։ Անվանումն ստացել է գերմանացի գիտնական Յոհան Ֆորսթերի (գերմ.՝ Johann Reinhold Forster) (1721-1798) պատվին[1]։ Թագավորական պնգվինների նման դասվում է Կայսերական պինգվինների ցեղին (Aptenodytes

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուները լինում են 130 սմ հասակով և կշռում են միջինում 35-40 կգ, բայց մաքսիմում կարող են լինել 50 կգ։ Էգերը լինում են 114 սմ հասակով և 32 կգ քաշով։ Մեջքի փետուրները սև են, իսկ կրծքի հատվածում՝ սպիտակ, որը ջրում նրանց դարձնում է քիչ նկատելի և պաշտպանվում է թշնամիներից։ Ինչպես թագավորական պինգվինների մոտ, պարանոցի կողային մասերում փետուրները վառ նարնջագույն են։ Ձագերն ունեն սպիտակ կամ մոխրագույն-սպիտակ փետրածածկ։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական պինգվինը հայտնաբերվել է 1819—1822 թվականներին Բելինսհաուզենի (գերմ.՝ Fabian Gottlieb Thaddeus von Bellingshausen) արշավախմբի կողմից։ Գիտության ոլորտում նրանց ուսումնասիրման գործում մեծ ավանդ ունի Անտարկտիկայի արշավախմբի անդամ Ռոբերտ Սքոթը (անգլ.՝ Robert Falcon Scott) 1910—1913 թվականներին, երբ 3 հոգանոց խումբը (այդ թվում Ադրիանա Ուիլսոն), Cape Ewans բազայից ուղևորվեցին դեպի Cape Croze, որտեղ ձեռք բերեցին կայսերական պինգվինի ձվեր[2]։ Դրանք շատ կարևոր էին ոսումանսիրություններժի համար։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական պինգվինը պինգվինների բոլոր տեսակների մեջ տարածվել է ավելի հարավային շրջաններից։ Մոտավորապես 300 հազար առանձնյակ բնակվում է Անտարկտիդայի սառույցների վրա, բայց զուգավորման և բնադրման շրջանում տեղափոխվում են կղզյակներ։ Մինչև 2009 թվականը համարվում էր, որ ամբողջաշխարհում գոյություն ունեն 34 գաղութներ։ Վիճակագրությունով, որը հիմնված է Անտարկտիդայում արբանյակային նկարահանումների վրա (LandSat Image Mosaic of Antarctica) գիտնականները նկատել են նրանց 38 ճանապարհահետքեր[3]։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ծովային թռչուն կայսերական պինգվինը որս անում է օվկիանոսում։ Նա սնվում է ձկներով, ծովային կենդանիներով։ Կայսերական պինգվինները որս անում են խմբով։ Նրանց խումբը լողում է վտառների հետևից և որսում այն կենդանուն, որը հայտնվում է ճանապարհին։ Փոքր որսը նրանք ուտում են ջրում, իսկ համեմատաբար մեծ սնունդը հանում են դուրս, ապա ուտում։ Որսի ընթացքում նրանք զարգացնում են 3—6 կմ/ժ արագություն՝ սուզվելով 535 մ խորության վրա։ Ջրում կարող են մնալ 15 րոպե։ Նրանց մոտ ավելի զարգացած է տեսողությունը, քան լսողությունը։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական պինգվինների ամենամեծ գաղութներում հաշվվում են 10 000 առանձնյակներ։ Հաճախ կայսերական պինգվինները շարժվում են պառկած՝ սողալով փորի վրա, թաթերի և թևերի օգնությամբ։

Տաքանալու համար նրանք հավաքվում են մեծ խմբերով, որի միջին մասերում ջերմաստիճանը հասնում է +35 °C-ի. միաժամանակ դրանից դուրս օդի ջերմաստիճանը կազմում է −20 °C։ Խմբի բոլոր անդամները ժամանակ առ ժամանակ տեղաշարժվում են միջին մասերից դեպի եզրային հատվածներ, որպեսզի խմբի բոլոր անդամները կարողանան տաքանալ։

Տարվա 2 ամիսը նրանք անցկացնում են ծովում, իսկ մյուս մասը տեղափոխվում են այլ տարածքներ բնադրելու և վերարտադրության համար։

Կայսերական պինգվինները, չնայած իրենց անվանմանը, շատ զգուշավոր և նույնիսկ վախկոտ թռչուններ են։ Փորձեր են արվել նրանց վարքն ուսումնասիրելու համար, որի ժամանակ կենդանիները վախից թողել են իրենց փոքրիկ ձագերին կամ ձվերը և հեռացել իրենց տարածքից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «British Museum. «King penguin: The Forsters, King and Emperor»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  2. Галкина М. Во имя науки // Экспедиция. — 2005 — № 2(14). — С. 28—34.
  3. P.T.Fretwell and P.N.Trathan, Global Ecology and Biogeography, июнь 2009.
  4. Мясков А. Чудо в перьях // Экспедиция. — 2005 — № 2(14). — С. 37—44.