Սուրբ Երրորդություն հունական եկեղեցի (Ստամբուլ)
Սուրբ Երրորդության եկեղեցի Ιερός Ναός Αγίας Τριάδος | |
---|---|
Սուրբ Երրորդության եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կրոնական կառույց |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Թուրքիա, Ստամբուլի նահանգ, Ստամբուլ |
Տարածաշրջան | Մարմարածովյան տարածաշրջան |
Դավանանք | Հույն ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն |
Հիմնական ամսաթվերը | 1880 |
Ներկա վիճակ | կանգուն |
Նվիրված | Սուրբ Երրորդություն |
Անվանված | Երրորդություն |
Ճարտարապետական ոճ | Նեոբյուզանդական ճարտարապետական ոճ |
Կառուցման սկիզբ | 1876 թվական, օգոստոսի 13 |
Կառուցման ավարտ | 1880 թվական, սեպտեմբեր |
Հիմնադրված | 1880 |
Agia Triada Greek Orthodox Church Վիքիպահեստում |
Սուրբ Երրորդության եկեղեցի (հուն․՝ Ιερός Ναός Αγίας Τριάδος, թուրքերեն՝ Aya Triada Rum Ortodoks Kilisesi), հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Ստամբուլի Բեյօղլու շրջանում՝ Թաքսիմի հրապարակի մոտ[1]։
Բացվել է 1880 թվականին և համարվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող ամենախոշոր ուղղափառ պաշտամունքի վայրը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Երրորդության եկեղեցու տեղում նախկինում կառուցված է եղել հունական գերեզմանատուն և հիվանդանոց, ինչպես նաև Սուրբ Գեորգիոսի անունը կրող եկեղեցի, որը քանդվել է նախքան ներկայիս շինության կառուցումը[3]:
Կառույցի նախագծողը եղել է ազգությամբ հույն ճարտարապետ Պետրոս Կամպանակին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1876 թվականի օգոստոսի 13-ին և ավարտվել են երեք տարի անց՝ 1880 թվականի սեպտեմբերին[4][5][6][7]։ Եկեղեցին կառուցվել է նեոբյուզանդական ճարտարապետական ոճով՝ բարոկկոյի տարրերով[4]։
Ճակատային հատվածում գտնվող երկու զանգերը կառուցված են վերածննդի շրջանի գոթական ոճով։ Օսմանյան Հունաստանի տարածքում նման շինություն կառուցվեց միայն թանզիմաթի բարեփոխումներից հետո[4]։ Այն առաջին գմբեթավոր տաճարն էր, որը կառուցվել է Օսմանյան կայսրության ժամանակահատվածում[7]։
Եկեղեցու ձևավորման աշխատանքներն իրականացրել են նկարիչ Սակելարի Մեգակլիսան և ճարտարապետ Ալեքսանդր Կրիկելիսոմը[8]։ 1880 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը։
Եկեղեցին լրջորեն վնասվել է 1955 թվականի Ստամբուլի ջարդերի ընթացքում։ Տաճարի վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2003 թվականին՝ հույն գործարար Անգելոպուլոսի ջանքերի շնորհիվ[9][10][11][12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսություն
- ↑ Լևինե, Էմմա (2012). Frommer's Istanbul Day By Day (2nd ed. ed.). Hoboken: John Wiley & Sons. ISBN 9781119972341.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ «TAKSIM / AYA TRIADA RUM ORTODOKS KILISESI» (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 «Aya Triada Kilisesi (Holy Trinity Church)». Istanbul: The Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Travel Guide to Turkey». Turkey Web Guide. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
- ↑ E.Şarlak, İstanbul’un 100 Kilisesi, İstanbul Büyükşehir Belediyesi Kültür A.Ş Yayınları,İstanbul 2010, pg. 93-95
- ↑ 7,0 7,1 «Taksim Aya Triada Greek Orthodox Church». byzantiumistanbul. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Taksim Aya Triada Rum Ortodoks Kilisesi» (Turkish). Byzantiumistanbul. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Archbishop Iakovos of the Americas (1995 թ․ սեպտեմբերի 10). «Σεπτέμβριος 1955: η τρίτη άλωση» (PDF). Kathimerini (Greek). էջ 32. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Vryonis, Speros (2005). The mechanism of catastrophe: the Turkish pogrom of September 6-7, 1955 and the destruction of the Greek community of Istanbul (3. printing. ed.). New York: Greekworks.com. էջ 430. ISBN 9780974766034. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին. «Aghia Triada, Taksim - Wrecked, pillaged and destroyed by fire.»
- ↑ Güven, Dilek (2005 թ․ սեպտեմբերի 6). «6–7 Eylül Olayları (1)». Radikal (Turkish).
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Kuyucu, Ali Tuna (2005). «Ethno-religious 'unmixing' of 'Turkey': 6–7 September riots as a case in Turkish nationalism». Nations and Nationalism. 11 (3): 361–380. doi:10.1111/j.1354-5078.2005.00209.x.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Երրորդություն հունական եկեղեցի (Ստամբուլ) կատեգորիայում։ |