Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի
| Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի St. Antuan Katolik Kilisesi | |
|---|---|
Եկեղեցու տեսքը | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | կաթոլիկ եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ստամբուլ, |
| Տարածաշրջան | Մարմարածովյան տարածաշրջան |
| Հասցե | İstiklal Caddesi 171 Tomtom 34430 Beyoğlu İstanbul |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Apostolic Vicariate of Istanbul? |
| Հիմնական ամսաթվերը | 1906 |
| Ներկա վիճակ | գործող |
| Նվիրված | Անտոնի Պադուացի |
| Անվանված | Անտոնի Պադուացի |
| Ճարտարապետ | Ջուլիո Մոնջերի |
| Ճարտարապետական ոճ | Վենետիկյան |
| Կառուցման սկիզբ | 1906 թվականի օգոստոսի 23 |
| Կառուցման ավարտ | 1912 թիվ, փետրվարի 15 |
| Հիմնադրված | 1906 |
| Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
| 41°01′56″N 28°58′38″E / 41.032317°N 28.977234°E | |
| sentantuan.com(թուրքերեն) | |
Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի, կաթոլիկ բազիլկա քաղաք Ստամբուլում, Թուրքիա։ Գտնվում է քաղաքի եվրոպական մասում, Բեյօղլի թաղամասում, Իստիկլալ փողոցի 171 հասցեում։
Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանցիսկյան միաբանության վանականները Ստամբուլում հայտնվել են դեռևս XIII դարում։ Առաջին եկեղեցին, որը նվիրված էր սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցուն՝ միաբանության հիմնադրին, կառուցվել է Գալաթայում 1230 թվականին։ Սուրբ Ֆրանցիսկի եկեղեցին այն սակավաթիվ քարաշեն շինություններից էր, որը դիմակայեց 1696 թվականի հրդեհին։ Սակայն, հրդեհից հետո, սուլթան Մուստաֆա II-ի հրամանով այն վերցվեց ֆրանցիսկներից և վերածվեց մզկիթի։ 1724 թվականին իտալական համայնքը կառուցեց նոր եկեղեցի՝ նվիրված Սուրբ Անտոնիոս Պադուացուն։ Այդ եկեղեցին կանգուն մնաց 180 տարի։ 1904 թվականին այն քանդում են՝ հիմնավորումով որ խանգարում է տրամվայի ռելսերի անցկացմանը։ Թուրքական կառավարությունը ոչ հեռու հատկացնում է հողատարածք։ Արդյունքում 1906 թվականի օգոստոսի 23-ին դրվում է նորակառույց եկեղեցու առաջին քարը։
Եկեղեցին վենետիկյան նեոկլասիցիզմի ոճով էր, որի նախագծի հեղինակն էր իտալացի ճարտարապետ Ջուլիո Մոնջերին։ Եկեղեցու շինարարությունն ավարտվեց 1912 թվականի փետրվարի 15-ին[1]։ Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվեցին նաև երկու հինգհարկանի շինություններ՝ եկեղեցու ոճին հարիր։ Այդ իսկ պատճառով եկեղեցին հայտնվեց մեծ բակի ներսում։ Իստիկլալ փողոցից դեպի եկեղեցու գնալու համար պետք է անցնել գեղեցիկ սլաքաձև կամարակապի տակով։
1932 թվականին Հռոմի պապ Պիոս XI եկեղեցուն տվեց փոքր բազիլիկայի աստիճան։ Այն Ստամբուլի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին է[2]։ Այդ նույն տարում եկեղեցում առաջին անգամ քարոզեց Անջելո Ջուզեպպե Ռոնկալլին, ապագա Հռոմի պապ Հովհաննես XXIII-ը։ Նա Պապի անունից ծառայեց այստեղ 10 տարի։ Եկեղեցու մոտ տեղադրված է Հովհաննես XXIII Պապի արձանը[3]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղանկյուն շինությունն ունի հետևյալ չափերը՝ 20 х 50 մետր։ Այն կառուցված է կերամիկական կարմիր աղյուսից։ Եկեղեցու ճակատին ոչ մեծ աշտարակներ են և երեք մեծ վարդակերպ պատուհաններ՝ ապակենախշերով։ Ճակատամուտքը զարդարված է խճանկարով։ Եկեղեցու ներսի ինտերիերում ուշադրության է արժանի առաստաղը, որտեղ որմնանկարներ են՝ աստվածաշնչյան տեսարաններով։ Պատերը զարդարված են խճանկարային որմնասալիկներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամարակապ մուտքը
- Իստիկլալ փողոցն ու եկեղեցին
- Եկեղեցուն կից շենքերը
- Կցակառույցներ
- Եկեղեցու մանրակերտը
- Հովհաննես XXIII Պապի արձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի
- ↑ Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի (Sant’Antonio di Padova Cathedral)(չաշխատող հղում)
- ↑ «Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Անտոնիոս Պադուացու եկեղեցի» հոդվածին։ |

