Սուրբ Գևորգ եկեղեցի (Նոր Նախիջևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի (Նոր Նախիջևան)
| |
Պատմական երկիր | Ռուսաստան |
---|---|
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Հովսեփ արքեպիսկոպոս Արղության |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | քանդված |
Կառուցման սկիզբ | 1783 |
Կառուցման ավարտ | 1787 |
Ավերում | 1930-ականներ |
Սուրբ Գևորգ եկեղեցի, տաճար Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։ Պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ Տաճարը կորսված է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարությունը գրեթե համընկել է Սուրբ Թորոս եկեղեցու կառուցման հետ (1783-1787 թվականներին)։ Սուրբ Գևորգ փայտե եկեղեցին կառուցվել է 1783 թվականից քաղաքի արևմտյան մասում՝ երկու հարևան քաղաքների՝ Ռոստովի և Նախիջևանի սահմանին։ 1787 թվականի դեկտեմբերի 5-ին, եկեղեցու շինարարության ավարտից հետո, այն օծվել է Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի կողմից։
Սկզբնապես քաղաքում եղել է փայտե եկեղեցի։ XIX դարում կառուցված զանգակատնով քարե միագմբեթ տաճարը երկու անգամ վերանորոգվել է. 1852-1853 թվականներին՝ նախիջևանցի երկրորդ գիլդիայի վաճառական Մ. Երեցփոխանյանի միջոցներով, իսկ երկրորդ անգամ՝ 1892 թվականին։
Քարե տաճարը կանգնած է եղել Գեորգիևյան (Սուրբ Գևորգի) փողոցի մոտ՝ Ռոստով-Նախիջևանյան բաժանագծին կից (ներկայիս Թատերական պողոտայի մոտ)։
Սկզբնապես եկեղեցուն կից եկեղեցական ծխական դպրոց չի եղել։ 1918 թվականին Նոր Նախջևանի թեմական վարչությունը տեղեկացրեց, որ Նովոչերկասկում բացված դպրոցը տեղափոխվում է Հոգևոր վարչության կառավարման ներքո և դառնում է Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցական ծխական դպրոց։
Քարե եկեղեցու ներսում կային շատ խաչքարեր։ Ղրիմից տաճար էին բերվել ձեռագիր գրքեր և խաչեր։
1892 թվականի վերանորոգման ընթացքում թարմացվել է տաճարի ներքին հարդարանքը, հարավային կողմում կառուցվել է վատ եղանակից պաշտպանվելու համար կցակառույց, քանի որ հարավային մուտքը դարձել էր գլխավոր։
XIX դարի վերջում - XX դարի սկզբում Սուրբ Գևորգ եկեղեցուն կից գործել է Ռոմանոս Մելիքյանի ղեկավարած երգչախումբը։
Սուրբ Գևորգ տաճարն անվանել են նաև Հադրելեզի եկեղեցի, նրա մոտ անցկացվել են հայկական տոնավաճառներ և տոներ։
1930-ականների սկզբին տաճարը փակվել է և շուտով գրեթե ամբողջովին քանդվել։ Մնացորդներն ավերվել են մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։
Հոգևորականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներ տաճարի քահանաներն են եղել Հովհաննես Դողսանյանը, Հակոբ Շատվորյանը, Գևորգ Մուշեղյանը, ավագ քահանա Մկրտիչ Տեր-Հակոբյանցը, ավագ քահանա Կարապետ Հեքիմյանը (1938)։
Սրբություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաճարում պահվել է Գ. Դ. Չիսլյանի նվիրաբերած Սուրբ Գևորգի պատկերը, որի տակ արծաթե տուփում պահվում էր տաճարի սրբությունը՝ Սուրբ Գևորգի մասունքները՝ հետևյալ մակագրությամբ. «Հիշատակ ուխտավոր Ստեփան Գենջեցյանից, 1849 թվական, Սուրբ Գևորգին, Նախիջևան»։
- Սուրբ Գևորգի թոփուզ` կապարե ծայրով գավազան, որը երեսպատված եղել է ատլասե կտորով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вартанян В. Г., Казаров С.С. Армянская-Апостольская Церковь на Дону // Ростов н/Д., 2001.
- Малаховский Е. И., Лаптев Г.Ф. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону, утраченные и существующие // Ростов-на-Дону, АКРА, 2003.
- Шахазиз Е. Новый Нахичеван и новонахичеванцы. Перевод с армянского Ш. М. Шагиняна // Ростов-на-Дону, 1999.
- Сидоров В. Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону. Ростов-на-Дону, 1996, т. 4.
- Халпахчьян О. X. Архитектура Нахичевани-на-Дону // Ер., 1988.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Церковь Сурб Геворк (Нахичевань-на-Дону)
- Нахичеванские храмы Արխիվացված 2017-04-20 Wayback Machine. Донской временник.