Սուշմա Սվարաջ
Սուշմա Սվարաջ | |
Կուսակցություն՝ | Բհարաթիա ջանաթա կուսակցություն[1][2] |
---|---|
Կրթություն՝ | Kurukshetra University?, Փենջաբի համալսարան և Sanatan Dharma College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | փետրվարի 14, 1952[3] |
Ծննդավայր | Ambala Cantonment, Ամբալա, East Punjab, Հնդկաստան[4] |
Վախճանի օր | օգոստոսի 6, 2019[5] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Ամուսին | Swaraj Kaushal? |
Զավակներ | Bansuri Swaraj? |
Պարգևներ | |
Սուշմա Սվարաջ (անգլ.՝ Sushma Swaraj, հինդի՝ सुषमा स्वराज, փետրվարի 14, 1952[3], Ambala Cantonment, Ամբալա, East Punjab, Հնդկաստան[4] - օգոստոսի 6, 2019[5], Նյու Դելի, Հնդկաստան[7][8]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Բհարատիա ջանատա փարթիի անդամ, Նարենդրա Մոդիի կառավարությունում 2014-2019 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուշմա Սվարաջը ծնվել է 1952 թվականի փետրվարի 14-ին Հարյանայում[10]՝ բրահամանյան ընտանիքում[11]։ Նրա հայրը եղել է Ռաշտրիա սվայամսևակ սանգհի ականավոր գործիչ[12]։ Սուշմա ՍՍվարաջն ավարտել է Չանդիգարհ Փենջաբիի համալսարանը և սկսել աշխատել Հնդկաստանի գերագույն դատարանում։ Ուսման ժամանակ ակտիվ մասնակցել է Ռաշտրիա սվայամսևակ սանգհի հետ կապված ուսանողական շարժմանը և Ինդիրա Գանդիի կառավարության դեմ ուղղված ցույցերին։ 1977 թվականին ընտրվել է Հարյանա նահանգի օրենսդրական ասամբելա և շրջանային կառավարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1996 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա, իսկ Բհարատիա ջանատա փարթիի կառավարություն գալուց հետո Վաջապայիի կառավարությունում ստացել է տեղեկատվության նախարարի պաշտոն։ 1998 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին ամիսներին Սուշմա Սվարաջը գլխավորել է Դելիի կառավարությունը։ 1999 թվականին փորձել է վերընտրվել խորհրդարան, բայց պարտվել է Սոնյա Գանդիին։ 2000 թվականի ընտրությունների արդյունքում Ուտար Պրադեշ նահանգից ընտրվել է խորհրդանարանի վերին պալատ՝ Ռաջյա սաբհա։ Բհարատիա ջանատա փարթիի կառավարությունում կրկին զբաղեցրել է տեղեկատվության նախարարի պաշտոնը, իսկ 2003 թվականից մինչև 2004 թվականը՝ առողջապահության նախարարի պաշտոնը։ 2004 թվականին Բհարատիա ջանատա փարթին ընտրություններում պարտվել է Հնդկական ազգային կոնգրեսին Վաջպայիի կառավարությունը ստիպված էր հեռանալ աշխտանքից։
2009 թվականին Սուշմա Սվարաջը կրկին ընտրվել է Լոկ սաբհա և խորհրդարանի ստորին պալատում զբաղեցրել է ընդդիմության առաջնորդի պաշտոնը։ 2014 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում Բհարատիա ջանատի փարթիի հաղթանակից հետո կառավարությունում ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ Ինդիրա Գանդիից հետո դառնալով արտաքին գործերի գերատեսչության երկրորդ կին-առաջնորդը[13]։
2019 թվականի օգոստոսին սրտի հետ խդնիրներ է զգացել։ Մահից առաջ Սվարջին տարել էին Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտ առողջության վատթարացման պատճառով։ Հիվանդանոցում նրան ուղեկցում է առողջապահության նախարար Հարշ Վարդհանը։ Մահացել 2019 թվականի օգոստոսի 6-ին հիվանանոցում սրտի կանգից հետո՝ 67 տարեկան հասակում[14][15][16]։ Հաջորդ օրը պետական հանդիսություններով Դելիում դիակիզվել է[17]։
Իրենց ցավակցություններն են հայտնել Հնդկաստանի նախագահ Ռամ Նատհ Կովինդը և վարչապետ Նարենդրա Մոդին, որը Սուշմա Սվարաջի մահն անվանել է սեփական կորուստ[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 General Election 2014 — Election Commission of India
- ↑ 2,0 2,1 https://www.workwithdata.com/person/swaraj-smt-sushma-1952
- ↑ 3,0 3,1 D'Souza S. M. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 5,0 5,1 5,2 Sushma Swaraj, Former Foreign Minister and BJP Stalwart, Passes Away // CNN-News18 — Noida: 2019.
- ↑ https://pib.gov.in/newsite/PrintRelease.aspx?relid=197647
- ↑ «Lok Sabha Members Bioprofile Sushma Swaraj». Lok Sabha. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Roche, Elizabeth (2019 թ․ օգոստոսի 7). «Remembering Sushma Swaraj: First female foreign minister to Twitter's favorite». Livemint. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «At a glance: Sushma Swaraj, from India's 'youngest minister' to 'aspiring PM'». India TV. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Sushma Swaraj».
{{cite web}}
: Unknown parameter|encyclopedia=
ignored (օգնություն) - ↑ «The push for a Swaraj party». Tehelka. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Indian FM Sushma Swaraj's parents hailed from Lahore – Pakistan – Dunya News». dunyanews.tv. Dunya News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Алексей Куприянов (2014 թ․ հունիսի 4). «Индийский слон шагает правой» (ռուսերեն). Лента.Ру. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Sushma Swaraj, Former Foreign Minister and BJP Stalwart, Passes Away at 67 from cardiac arrest.| LIVE». News18. 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Sushma Swaraj passes away at 67». India Today (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Former External Affairs Minister Sushma Swaraj passes away». The Economic Times. 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Sushma Swaraj funeral; latest updates: Ex-minister cremated with State honours in Delhi as top NDA leaders bid farewell». Firstpost. 2019 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Умерла экс-глава МИД Индии Сушма Сварадж
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուշմա Սվարաջ» հոդվածին։ |
|