Ավետարաններում հիշատակվում է բերվող առաքյալների ցուցակներում (Մատթ. 10:, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), ինչպես նաև Գործք առաքելոցում (1:13)։ «Կանանացի» մականունը, որ հաճախ կարծվում է որպես «Քանանի երկրից սերած» կամ «Կանա քաղաքի բնակիչ», իրականում արամերեն բառ է, որ նշանակում է «նախանձահույզ»։ Դեռևս 6 թ.-ից Հրեաստանում գոյություն ուներ Նախանձահույզների կուսակցությունը («զելոտների» հրեական կրոնական խմբավորումը), որի Գալիլեացի տաքարյուն հետևորդները ջանք չէին խնայում ժողովրդի միջից վերացնելու օտար լուծը և օտարամոլ հրեաներին։ Ըստ ժամանակակից ուսումնասիրողների Սիմոն Կանանացին այդ կուսակցության հետևորդ էր և կուսակցությունից էր ստացել «Կանանացի» մականունը (հմմտ. Ղուկ. 6։15)։
Շմավոն առաքյալի քարոզչության մասին պատմում է «Սիմոնի և Հուդայի չարչարանքները» վերնագրով պարականոն գրվածքը, ըստ որի առաքյալը Հուդա-Թադեոսի հետ քարոզել և նահատակվել է Պարսկաստանում։ Ըստ ավանդության նա քարոզել է Հրեաստանում, Եգիպտոսում և Լիբիայում, հնարավոր է։ Առապելական տեղեկություններ կան, որ այցելել է Բրիտանիա։
Նահատակվել է սղոցվելու միջոցով Կովկասի Սև ծովի ափամերձ շրջաններում։