Սիդադի Վելյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սիդադի Վելյա
ԵրկիրԿաբո Վերդե Կաբո Վերդե
Հիմնադրված է1462 թ.
Մակերես209,1 հեկտար, 1795,6 հեկտար
ԲԾՄ1 մետր
Բնակչություն2148 մարդ
Սիդադի Վելյա (Կաբո Վերդե)##
Սիդադի Վելյա (Կաբո Վերդե)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1310
ռուս..անգլ..ֆր.

Սիդադի Վելյա (պորտ.՝ Cidade Velha; այսինքն` «հին քաղաք»), քաղաք Սանտյագու կղզում, Պրայայից ոչ հեռու, հնագույնն է Կաբո Վերդեյում։ Բնակչությունը՝ 2148 մարդ:

Ռիբեյրա Գրանդե (Ribeira Grande, «մեծ գետ») անունով քաղաքը հիմնադրել է 1462 թվականին Կանաչ հրվանդանի կղզիների բացահայտող` պորտուգալացի ծովագնաց Անտոնիո Նոլին։ Այն երկար ժամանակ ծառայել է «ոսկե եռանկյունու» հարավ-արևելյան կետ և հարստությամբ գերազանցել արևմտյան Աֆրիկայի արևմտյան ափի բոլոր այլ քաղաքները։ 1497-98 թվականներին Ռիբեյրա Գրանդե նավահանգիստ էին մտել Քրիստափոր Կոլոմբոսի և Վասկո դա Գամայի նավերը։

Պորտուգալական կայսրության անկման հետ միասին սկսել է ընկնել Սիդադիի առևտրային նշանակությունը։ 1590 թվականին Ֆիլիպ II Հաբսբուրգը հրամայել է կառուցել ամրոց անգլիացիներից և ֆրանսիացիներից պաշտպանվելու համար։ Իսպանական ժառանգության համար պատերազմի ժամանակ` 1712 թվականի մայիսին, քաղաքը գրավեցին, թալանեցին և այրեցին ֆրանսիացի ծովահենները` Ժակ Կասարի հրամանատարության ներքո, իսկ 1770 թվականին կղզիների նահանգապետը տեղափոխել է նստավայրը Պրայա։

2009 թվականին քաղաքի կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային Ժառանգության ցանկում որպես «արևադարձային գոտիներում Եվրոպայի առաջին գաղութային ֆորպոստ»[1]։ Սիդադիի ոսկե դարի մասին այժմ հիշեցնում են հնության սակավաթիվ հուշարձանները` գլխավոր հրապարակի մարմարե սյունը (16-րդ դար), հին մայր տաճարի ավերակները, ինչպես նաև պահպանված պորտուգալական ամրոցը, որի կառուցումը տեղի է ունեցել 1587 թվականից մինչև 1593 թվականը։ Այժմ այն թանգարան է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդադի Վելյան ունի շոգ անապատային կլիմա։ Նրա միջին տեղումների քանակը 201 միլիմետր է, իսկ միջին ջերմաստիճանը` 25.2 °C: Ամենացուրտ ամիսը հունվարն է (միջին` 23.0 °C), իսկ ամենատաքը` հոկտեմբերը (միջին` 28.0 °C):

Սիդադի Վելյայի կլիման
Ցուցիչ Հունվ․ Փետր․ Մարտ Ապրիլ Մայիս Հուն․ Հուլ․ Օգոս․ Սեպտ․ Հոկտ․ Նոյ․ Դեկ․ Տարի
Միջին առավելագույնը, °C 26.7 27.2 27.9 28.3 28.5 29.6 29.4 30.0 30.6 31.0 29.7 27.3 28.9
Միջին փոքրագույնը, °C 19.4 19.2 19.7 20.1 21 21.8 22.5 23.7 23.9 25 22.3 20.8 21.6
Տեղումների նորման, մմ 2 2 0 0 0 0 7 50 90 40 9 1 201
Աղբյուր[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cidade Velha, Historic Centre of Ribeira Grande
  2. [1] World Weather Information Service (WWIS)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդադի Վելյա» հոդվածին։