Սիդ Հեյգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդ Հեյգ
անգլ.՝ Sid Haig
Ծնվել էհուլիսի 14, 1939(1939-07-14)[1]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 21, 2019(2019-09-21)[2] (80 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունPasadena Playhouse?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և դերասան
sidhaig.com

Սիդ Հեյգ (անգլ.՝ Sid Haig, ամբողջ անունը` Սիդնեյ Էդդի Մոսեսյան (Sidney Eddy Mosesian), հուլիսի 14, 1939(1939-07-14)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 21, 2019(2019-09-21)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայկական ծագումով ամերիկյան դերասան և պրոդյուսեր։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդ Հեյգը ծնվել է Ֆրեզնո քաղաքում` էլեկտրիկ Հեյգ Մոսեսյանի ընտանիքում։ Մանկությունն անցել է հայկական համայնքի ներսում։ Դերասանի իր կարիերան սկսել է բոլորովին պատահականորեն։ Պատանի տարիքում, ֆիզիկապես զարգանալով, Սիդ Հեյգը բախվել է իր մարմնի շարժողական համակարգի կոորդինացիայի խնդիրների հետ, որը ստիպել է նրան` հաճախել պարի դասընթացների։ Յոթ տարեկանում նա արդեն գումար է վաստակել, մասնակցելով որպես պարող` Ծննդյան տոների մանկական շոուին, իսկ հետո մասնակցություն է ունեցել վոդևիլ-շոուներին։ Նա ցուցադրել է իր երաժշտական տաղանդը` հատկապես հարվածային գործիքներ նվագելով։ Այդ ասպարեզում Սիդ Հեյգը իր ուժերը փորձել է սվինգ, կանտրի, ջազ, բլյուզ, ռոքնռոլ և այլ երաժշտական ժանրերում։ Նա կարողացել էր երաժշտության օգնությամբ գտնել գումար վաստակելու հեշտ ուղի և ձայնագրության համար կնքել էր շահավետ պայմանագիր։ 1958 թվականին «The T-Birds» խմբի կազմում թողարկվել է "Full House" սինգլը, որը հասել էր հիթ-շքերթների չորրորդ հորիզոնականին։

Ուսանելու տարիներին, դրամայի ֆակուլտետի ղեկավարը Էլիս Մերիլն էր, ով Սիդ Հեյգին հորդորում էր դերասանի ուղին բռնելու։ Էլիս Մերիլը Բրոդվեյում հայտնի դերասանուհի էր, այդ իսկ պատճառով նրա համար դժվարություն չէր ներկայացնում Սիդ Հեյգին օգնություն ցուցաբերելը։ Նա նույնիսկ կազմակերպել էր քասթինգ շոու, որտեղ հոլիվուդյան իր ընկերները գնահատում էին տարբեր դերասանների, որպեսզի նրանց առաջ մղեին դեպի ավարտական քասթինգ։ Հոլիվուդի ներկայացուցիչ, 1940-ական թվականների երաժշտական կատակերգակ աստղ Դենիս Մորգանը, գնահատելով Սիդ Հեյգի տաղանդը, նրան ընդգրկեց պիեսում խաղալու` առաջարկելով գլխավոր դերերից մեկը։ Այնուհետև Դենիս Մորգանը Սիդ Հեյգին խորհուրդ էր տվել` ուսումը շարունակելու Սան-Ֆերնանդոյի հովտում։ Երկու տարի անց Սիդ Հեյգը հայտնվեց Լոս-Անջելեսում, որպեսզի իր ուսումը կարողանար շարունակել Pasadena Playhouse-ում։ Այդ դպրոցում սովորել էին այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք էին Ռոբերտ Փրեսթոնը, Ջին Հեքմենը և Դասթին Հոֆմանը։ Հետագայում Սիդ Հեյգը Հոլիվուդ տեղափոխվեց իր վաղեմի ընկերոջ` Ստյուարտ Մարգոլինի հետ միասին։

Որպես կինոդերասան, իր առաջին դերը Սիդ Հեյգը խաղացել է Ջեք Հիլլի ուսանողական կարճամետրաժ «The Host» կինոֆիլմում։ 1992 թվականին Սիդ Հեյգը հեռացավ գործերից, քանի որ հոգնել էր կրկնվող կերպարներ կերտելուց։ Նա այդ հանգամանքը բացատրում էր հետևյալ կերպ. «Ես այլևս չէի ցանկանում հիմար չարագործների խաղալ։ Դրանք ինձ տալիս էին նույնը` փոխելով միայն հագուստներս։ Դա վիրավորական էր ինձ համար և ես չէի ցանկանում գործ ունենալ դրա հետ»։ Շուրջ հինգ տարի Սիդ Հեյգը դադարեցրեց իր դերասանական կարիերան` այդ ընթացքում սովորելով հիպնոսող բժշկի մասնագիտություն։ Այնուհետև Քվենտին Տարանտինոն նրան առաջարկեց Մարսելուս Ուոլլասի դերը «Քրեագիտական գրվածք» (1994թ.) ֆիլմում։ Այդ պահին Սիդ Հեյգը դեռ հիասթափված էր անցած անհաջող դերերից և հրաժարվեց։ Սակայն դա այն որոշումներից մեկն էր, որի համար հետագայում կարելի էր միայն ափսոսալ։ Այնուամենայնիվ, 1997 թվականին Տարանտինոն նրան առաջարկեց խաղալ դատավորի դերը «Ջեքի Բրաուն» կինոնկարում։ Այդ դերը գրվել էր հատուկ Սիդ Հեյգի համար։

2000 թվականին Սիդ Հեյգը նկարահանվեց Ռոբ Զոմբիի «1000 դիակների տունը» սարսափ ֆիլմում, կատարելով կապիտան Սպոլդինգի դերը։ Դա նոր շունչ տվեց Սիդ Հեյգի ստեղծագործական կյանքին։ Այդ դերի համար Սիդ Հեյգն ընդգրկվեց հորոր ժանրի փառքի սրահ։ Այդ նույն դերով նա հանդես եկավ նաև «Սատանայի կողմից վտարվածները» կինոնկարում։ Նշված ֆիլմում մասնակցելու համար Chainsaw Awards ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Սիդ Հեյգն համարվեց լավագույն դերասան և ստացավ հեռուստատեսային Scream Awards-ի մրցանակը` որպես «ամենանողկալի չարագործ»։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդ Հեյգը 2007 թվականին ամուսնացել է Սյուզան Լ. Օբերգ-Մոսեսյանի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1952 Բոբ Հոուպի շոուն The Bob Hope Show -
1955-1975 Ծուխը փողից Gunsmoke որսորդ
1959-1963 Անձեռնմխելիները The Untouchables -
1962-1968 Լյուսիի շոուն The Lucy Show մումիա
1964-1968 Ա.Ն.Ք.Լ.-ի գործակալները The Man from U.N.C.L.E. Ալեքս
1965-1967 Լարեդո Laredo Բրունինգ
1965-1970 Գալարների լարվածություն Get Smart Բրյուս
1966-1968 Բեթմեն Batman թագավորական դեղագործ
1966 Արյունոտ բաղնիք Blood Bath Աբդուլ
1966-1969 Աստղային ուղի Star Trek -
1966-1968 Երկաթե հովատակ Iron Horse Ռիաս
1966-1973 Առաքելությունն անիրագործելի է Mission: Impossible Մուսա
1967 Բիկինիի աշխարհը It's a Bikini World հայր
1967 Դիմահար Point Blank -
1967-1970 Թռչող միանձնուհին The Flying Nun Սենյոր Քուեսադա
1967-1975 Մեննիքս Mannix Հարրի
1967 Սարդի երեխան Spider Baby or, The Maddest Story Ever Told Ռալֆ
1968 Գրողը տանի հերոսներին The Hell with Heroes Կրեսպին
1968-1974 Ահա Լյուսին Here's Lucy թշնամի գործակալ 1
1968-1970 Ահա և հարսնացուները Here Come the Brides Փիթեր
1969 Պիտ-կանգ Pit Stop Սիդնեյ
1969 Չե Che! Անտոնիո
1970 C.C. և ընկերություն C.C. & Company Քրոու
1971-1973 Մականունները Սմիթ և Ջոնս Alias Smith and Jones Գրիֆին
1971 Գալակտիկա THX 1138 THX 1138 NCH
1971 Մեծ տիկնիկի տունը The Big Doll House Հարրի
1971 Ադամանդներ ընդմիշտ Diamonds Are Forever ծառայող
1972-1979 Ծայրահեղ դրություն Emergency! Սփայք
1972 Մեծ վանդակ թռչունների համար The Big Bird Cage Ջանգո
1973 Սև մայրիկ, սպիտակ մայրիկ Black Mama White Mama Ռուբեն
1973 Հյուսիսի կայսրը Emperor of the North Pole -
1973 Թունդ սուրճ Coffy Օմար
1973 Կանացի որս The Woman Hunt Սիլաս
1973-1979 Ոստիկանական պատմություն Police Story Դել
1973 Դոնը մեռած է The Don Is Dead արաբ
1973 Հրաշք կանայք Wonder Women Գրիգորիուս
1973 Ատլանտիդայի տիրույթներից այն կողմ Beyond Atlantis Էդդ
1974-1978 Վեց միլիոն դոլարանոց մարդը The Six Million Dollar Man ուղևոր
1974 Եվս մեկ ձերբակալություն Busting Ռիցցո
1974 Ֆոքսի Բրաուն Foxy Brown Հեյս
1974-1975 Նվաճիր Քրիստիի սերը Get Christie Love! -
1974-1980 Խուզարկու Ռոկֆորդի գործը The Rockford Files B.J.
1974-1978 Կին-ոստիկանը Police Woman -
1974 Վայրի քույրերը Savage Sisters Մալավաել
1976 Աշխարհի մեծագույն խուզարկուի վերադարձը The Return of the World's Greatest Detective Վինս Կուլեյ
1976 Գլխակերը Swashbuckler ճաղատ ծովահեն
1976-1981 Չարլիի հրեշտակները Charlie's Angels Ռեզա
1977-1984 Ֆանտազիաների կղզին Fantasy Island Հաքիմ
1978 Երեկոն Բյուզանդիայում Evening in Byzantium Աստեդ
1978 Կորած մաշիկներ Loose Shoes անծանոթ
1978-1981 Ջեյսոնի աստղային թիմը Jason of Star Command Դրագոս
1979-1981 Բաք Ռոջերսը քսանհինգերորդ հարյուրամյակում Buck Rogers in the 25th Century Պրատ
1979-1984 Հարտ ամուսինները Hart to Hart Մադոքս
1981 Չու Չուն և Ֆիլլի Ֆլեշը Chu Chu and the Philly Flash Վինս
1981-1986 Կասկադյորները The Fall Guy Արնի
1981 Սարսափի գալակտիկան (Գալակտիկական ահաբեկչություն) Galaxy of Terror Քուհոդ
1981 Ստորգետնյա ասերը Underground Aces Ֆաուդ
1982 Հետևանք The Aftermath Կուտեր
1982 Մուսա լեռան քառասուն օրը Forty Days of Musa Dagh գեներալ Հեքմեթ
1985 Վայրի երկրամաս Wildside Բարնետ
1985-1992 Գաղտնի գործակալ Մակգայվերը MacGyver Խալիլ
1987 Կոմանդոս դասակը Commando Squad Իգգի
1987-1988 Փոխակերպուկը Werewolf Հոբո
1988-1990 Մեզանից տասը Just the Ten of Us Բոբ
1988 Սիրո աստվածուհին Goddess of Love Հեփեստոս
1988 Զորավարներ Warlords զորահրամանատար
1989 Մոռացված թագավորության կախարդները 2 Wizards of the Lost Kingdom II Դոնար
1990 Արգելված պար The Forbidden Dance Ջո
1990 Խիզախ զբաղմունք Genuine Risk -
1992 Բորիսն ու Նատաշան Boris and Natasha գնդապետ Գորդա
1997 Ջեքի Բրաուն Jackie Brown դատավոր
2003 1000 դիակների տունը House of 1000 Corpses կապիտան Սպոլդինգ
2004 Սպանել Բիլլին 2 Kill Bill: Vol. 2 Ջեյ
2005 Սատանայի կողմից վտարվածները The Devil's Rejects կապիտան Սպոլդինգ
2005 Մեռյալների տունը 2 House of the Dead 2 պրոֆեսոր Կուրիեն
2006 Կենդանի մեռյալների գիշերը 3D Night of the Living Dead 3D Ջերալդ Թաուեր-կրտսեր
2006 Մեռյալների կանչը A Dead Calling Ջորջ
2007 Հելոուին 2007 Halloween Չեսթեր Չեսթերֆիլդ
2007 Արյան եղբայրություն Brotherhood of Blood Փաշեկ
2009 Սև լուսնի լուսաբացը Dark Moon Rising Լուիս
2011 Էակը Creature Չոպեր
2011 Միմեսիս. Կենդանի մեռյալների գիշերը Mimesis Ալֆոնսո Բետց
2012 Տառապանք The Infliction դոկ. Գարդներ
2012 Սալեմի տիրակալները The Lords of Salem Դին Մագնուս
2013 Կացին 3 Hatchet III Էբոտ Մակմալեն
2013 Սարսափելի Պենիի կինոթատրոնը The Penny Dreadful Picture Show խանութպան
2013 Զոմբեքս Zombex հրամանատար
2015 Ոսկրե տոմահավկը Bone Tomahawk Բադդի
2016 Ածելի Razor Սեմ
2016 Մահվան տունը Death House մարդասպան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]