Սերգեյ Մավրոդի (պրոֆեսոր)
Սերգեյ Մավրոդի | |
---|---|
Ծնվել է | 1965 |
Ծննդավայր | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գեղարվեստական ղեկավար, գրող, կինոռեժիսոր և գյուտարար |
Սերգեյ Անատոլևիչ Մավրոդի (ռուս.՝ Сергей Анатольевич Мавроди, անգլ.՝ Sergey Mavrody, 1965, ԽՍՀՄ- 26 մարտ, 2018, Մոսկվա), ռուսական և հունական ծագման ռուս և ամերիկացի հեղինակ, ռեժիսոր, ստեղծագործական տնօրեն, գյուտարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մավրոդին Մոսկվայից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ 1990 թվականին։ 1996 թվականին Միացյալ Նահանգների կառավարությունը նրան տրամադրել է Genius վիզա, իսկ մի քանի տարի անց նա ստացել է Ամերիկայի քաղաքացիություն[1]։ 1990 թվականին Մավրոդին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում ստացել է գեղեցիկ արվեստների մագիստրոսի կոչում[2]։ Մավրոդիի ուսուցիչները եղել են Իվան Իվանով-Վանոն (Խորհրդային միության կինոռեժիսոր, հայտնի է որպես «պատրիարք ռուսական անիմացիայից») և Ստանիսլավ Սոկոլովը (կինոռեժիսոր, Էմմի մրցանակաբաշխության դափնեկիր)[1]։
Մավրոդին իր ուսումը շարունակել է Չիկագոյի արվեստի ինստիտուտում, որտեղ 1992 թվականին ստացել է գեղեցիկ արվեստների մագիստրոսի երկրորդ կոչումը[2]` որպես ձևավորող և համակարգչային անիմատոր[3]։ Մավրոդիի գործունեությունը կապված էր ձևավորման տարբեր դիսցիպլինների հետ, այդ թվում` վեբ ձևավորման, HTML5 տեխնոլոգիայի, օգտատիրոջ ինտերֆեյսի ձևավորման, վիզուալ ձևավորման, ինտերակտիվ ձևավորման, կինոյի և անիմացիայի ձևավորման հետ։ Մավրոդին Չիկագոյի արվեստի ինստիտուտում[2] և DeVry համալսարանում եղել է պրոֆեսոր[4]։
1992 թվականին Մավրոդին համագործակցել է Էդուարդ Կացի հետ` ֆուտուրիստ-պոետ Վասիլի Կամենսկու «Հեռախոս» պոեմի վիզուալ թարգմանության ստեղծման գործում։ Պոեմը եղել է Կամենսկու «Տանգո կովերի հետ» բանաստեղծությունների գրքի մի մասը, որը հրատարակվել է 1914 թվականին։ Այդ վիզուալ թարգմանությունը հրապարակել է Փարիզ 1 Սորբոնի պանթեոն համալսարանը (Փարիզ)[5]։
Գրքր և հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականից Մավրոդիի անգլերեն գրքերը փափուկ կազմով հրապարակվել են ամերիկյան Ingram Content Group հրատարակիչների, Belisso կորպորացիայի և Ամազոն ընկերության կողմից` Amazon Kindle ձևաչափով։ Գրքի արտոնագիրը ձեռք էր բերվել նաև չինարեն` չինական գրքի շուկայի համար, որից հետո գիրքը հրապարակել է Post and Communication Press չինական ընկերությունը։ Հրատարակության համար կորեերեն արտոնագիրը ձեռք է բերել J-Pub հարավկորեական հրատարակչությունը։ Ըստ HTML5 Arena կայքի հրապարակումների` գիրքը նաև դասվում է HTML5 լավաագույն գրքերի շարքում։
Անգլերեն ընտրված գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ART-RESEAUX, թողարկում дю CERAP, Փարիզ 1 Սորբոնի պանթեոն համալսարան, Ֆրանսիա։ 1992 թվական։ ISBN 2-9506594-0-3: Կոլեկտիվ աշխատանք։
- Սերգեյ Մավրոդի։ Արվեստի վիզուալ ձևեր` ավանդականից թվային։ 2007 թվական։ ISBN 978-0-9833867-5-9:
- Sergey’s HTML5 և CSS3 Quick Reference: Black & White Edition: 2010 թվական։ ISBN 0-615-43891-1:
- Sergey’s HTML5 և CSS3 Quick Reference: Color Edition: 2011 թվական։ ISBN 0-615-43321-9:
- Sergey’s HTML5 և CSS3 Quick Reference (երկրորդ հրատարակություն)։ 2012 թվական։ ISBN 0-9833867-2-2:
- Sergey’s HTML5 և CSS3: HTML5, CSS3 և API: (երրորդ հրատարակություն)։ 2013 թվական։ ISBN 0-9833867-4-9:
- Հեղինակային կինոյի համաշխարհային կինոալմանախ 2016 թվական։ ISBN 978-1532947582:
Գրքեր և հրապարակումներ ռուսերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գեղարվեստական կրթությունն Ամերիկայում», հեղինակ` Սերգեյ Մավրոդի։ Ճանապարհ դեպի էկրան, Գոսկինի պարբերականը։ 1990 թվական։
- «HTML5 և CSS3 Տեղեկատու (երրորդ հրատարակություն)»։ Հեղինակ` Սերգեյ Մավրոդի։ 2013 թվական, Պետերբուրգ։
- «Ժամանակակից արվեստը ռուսաստանում 2006-ից 2012 թվական»։ Հեղինակ` Յուլիա Հելման։ Նախաբանն ըստ Սերգեյ Մավրոդի։ 2013 թվական, Մոսկվա:ISBN 978-0983386797
- «Ժամանակակից արվեստը ռուսաստանում 2000-ից 2005 թվականը»։ Հեղինակ` Յուլիա Հելման։ Նախաբանն ըստ Սերգեյ Մավրոդի։ 2013 թվական, Մոսկվա։ ISBN 978-0983386766
Գրքեր այլ լեզուներով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորեերեն` HTML5 և CSS3 Quick Reference (երկրորդ հրատարակություն)։ 2013 թվական, J-Pub Publishing, Սեուլ (Կորեա)։ ISBN 9788994506463:
- Կորեերեն` HTML5 և CSS3 Quick Reference (երկրորդ հրատարակություն)։ 2013 թվական, Post and Communication Press, Պեկին, (Չինաստան)։ ISBN 978-7-115-32114-5:
- Ֆիներեն` HTML5 հավելված։ Pyry Lehdonvirta, Jukka K. Korpela, RPS Group: Ֆինլանդիա, 2013 ISBN 9789525001174: Ինֆոգրաֆիկան` Սերգեյ Մավրոդիի։
Կինոնկարիչ և ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին Մավրոդին որպես բեմադրող նկարիչ համատեղ աշխատել է խորհրդա-ամերիկյան «Կամուրջ» երաժշտական ֆիլմում, որը հայտնի է դարձել մամուլում և ստացել է բազմաթիվ մրցանակներ[6][7][8][9][10], ներառյալ Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի դրամաշնորհը[11], որը հայտնի է որպես College Emmy: Մավրոդին նաև եղել է 1990 թվականին նկարահանված «Հաղթահարելով բաժանումը» վավերագրական ֆիլմի առարկան, որը հնչունավորել է ամերիկացի հայտնի ռադիոհաղորդավար Քեյսի Քասեմը (անգլ.՝ Casey Kasem)[12]:
1990 թվականին Մավրոդին կատարել է պրոդյուսերի և ռեժիսորի դերը «Վտանգավոր մոլորակ» ամինացիոն ֆիլմում, որը ստացել է պատվավոր մրցանակ միջազգային փառատոնի ժամանակ (Հյուսիսային Կարոլինա)։ Ֆիլմը ցուցադրվել է նաև ամերիկյան WTTW հեռուստաալիքով և Ռուսաստանի առաջին ալիքով 1991 թվականի օգոստոսի 31-ին[13]։ «Վտանգավոր մոլորակ» ֆիլմը զբաղեցրել է երրորդ տեղը Չիկագոնյան կինոյում և Moving Image վիդեո փառատոնում։ Ֆիլմը պատմություն է այլմոլորակայինի մասին, որը եկել էր երկիր, բայց ողբերգականորեն մնում է աննկատ, մեզ հիշեցնելով, որ ամենաթանկ և երկար սպասված իրադարձությունը մարդկային պատմության մեջ կարող է լինել տխուր և սովորական միջադեպ։ Մավրոդիի հաջորդ անիմացիոն ֆիլմի` «Հովվերգության» երաժշտական շարքը ստեղծվել է Music Disques Dreyfus ընկերության հետ համագործակցության ընթացքում և ընդգրկել է Ժան Միշել Ժարի «L 'Оркестр Sous La Pluie» («Նվագախումբն անձրևի տակ») ստեղծագործությունը` Չինաստանում տեղի ունեցած համերգի ալբոմից (Les Concerts En Chine)[14]:
Մավրոդին եղել է միջազգային անիմացիոն կինոյի միության անդամ Միջին արևմուտքում և գլխավոր անիմացիոն ժյուրի Չիկագոյի կինոփառատոնում[15]։ Սերգեյ Մավրոդին համարվում է Չիկագոյի հեղինակային ֆիլմի Բլոու-Ապ կինոփառատոնի հիմնադիրը և նախագահը[16][17]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմի անվանում | Տեսակ | Դեր | Ընտրված մրցանակներ և կինոփառատոններ |
---|---|---|---|---|
1988 | Կամուրջ | Երաժշտական | նկարիչ-բեմադրող |
|
1989 | Մարիա, Մարիբելան Տրանզիստորիայում | անիմացիա, ֆենտեզի, մյուզիքլ | բեմադրողի նկարչի օգնական |
|
1990 | Արգելքի հաղթահարումը | վավերագրական | ինքն իրեն |
|
1991 | Վտանգավոր մոլորակ | անիմացիա, ֆանտազիա | ռեժիսոր | |
2007 | Լուսինը հելոուինի ժամանակ | տեսանյութ | բեմադրող նկարիչ | |
2009 | Հովվերգություն | անիմացիա | ռեժիսոր |
|
2009 | Ever Ever On | տեսահոլովակ | սցենարիստ | |
2010 | Առաջին շփումը | անիմացիա | ռեժիսոր | |
2013 | Այս քաղաքը | վավերագրական | պրոդյուդեր | |
2017 | All Things Beautiful | թրեյլեր | պրոդյուսեր |
|
2017 | Darkside Stories | թրեյլեր | պրոդյուսեր |
|
2017 | The 'What If' Factor | դրամա | պրոդյուսեր |
Գյուտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Մավրոդին հրապարակել է իր հայտնագործությունները ԱՄՆ Հեղինակային իրավունքների և հեղինակային նշանների գերատեսչությունում։ Երկու արտոնագրերն էլ բջջային տեխնոլոգիաների ոլորտից են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Interaction Design Association: Sergey Mavrody». Ixda.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 The School of the Art Institute of Chicago. Summer 1998 Course Schedule. p.57, Faculty Biographies: Sergey Mavrody
- ↑ «Books by Sergey Mavrody». Amazon.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ DeVry University, School of Media Arts and Technology. 2012 Course Schedule.
- ↑ ART-RÉSEAUX, Editions du CERAP, Université Paris 1 Panthéon Sorbonne. 1992. P22. ISBN 2-9506594-0-3
- ↑ Warren, James (October 11, 1988). «1st Joint Music Video Puts Soviets, Americans In Tune With The Times» Արխիվացված 2014-01-16 Wayback Machine Chicago Tribune.
- ↑ Voland, John (October 17, 1988). «Pop & Rock» Los Angeles Times.
- ↑ (Spring 1989). Award Winner Q & A." Academy of Television Arts & Sciences.
- ↑ Dupler, Steven (December 17, 1988). The Eye." Billboard.
- ↑ Block, Cody (September 5, 1988). «Celluloid Curtain.» Screen.
- ↑ 11,0 11,1 11,2 Bridge Film Official Site
- ↑ «Bridging the Gap» IMBD.
- ↑ Weekly program listings (1991), TV Guide, Vol. 4
- ↑ Pastoral film soundtrack on IMDB
- ↑ Chicago International Children’s Film Festival Guide, 1994
- ↑ О кинофестивале авторского кино Блоу-Ап.
- ↑ Интервью с президентом кинофестиваля авторского кино Блоу-Ап.
- ↑ Futch, Michael (1991 թ․ փետրվարի 8). «Spotlight Fayetteville: City Prepares to Host Film and Video». The Fayetteville Observer. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Chicago Moving Image Film / Video Festival, newsletter, February 9-11, 1991
- ↑ «Номинация Queens Film Festival».
- ↑ «Номинация Queens Spirit Award Spotlight Horror Film Awards».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Сергей Мавроди в базе данных фильмов Интернете».
- «Книги Сергея Мавроди на». Amazon.com
- «JSF: HTML5 составные компоненты, часть 1" IBM 2011-04-04».
- «WHATWG Блог - XHTML5 в двух словах».
- «5 Лучших HTML5 книг. HTML5ARENA».
- «HTML5 и CSS3 Quick Reference, Sergey Mavrody, Книга на Корейском языке. ISBN 9788994506463».(չաշխատող հղում)