Սերգեյ Մավրոդի (պրոֆեսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Մավրոդի
Ծնվել է1965
ԾննդավայրԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգեղարվեստական ​​ղեկավար, գրող, կինոռեժիսոր և գյուտարար

Սերգեյ Անատոլևիչ Մավրոդի (ռուս.՝ Сергей Анатольевич Мавроди, անգլ.՝ Sergey Mavrody, 1965, ԽՍՀՄ- 26 մարտ, 2018, Մոսկվա), ռուսական և հունական ծագման ռուս և ամերիկացի հեղինակ, ռեժիսոր, ստեղծագործական տնօրեն, գյուտարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մավրոդին Մոսկվայից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ 1990 թվականին։ 1996 թվականին Միացյալ Նահանգների կառավարությունը նրան տրամադրել է Genius վիզա, իսկ մի քանի տարի անց նա ստացել է Ամերիկայի քաղաքացիություն[1]։ 1990 թվականին Մավրոդին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում ստացել է գեղեցիկ արվեստների մագիստրոսի կոչում[2]։ Մավրոդիի ուսուցիչները եղել են Իվան Իվանով-Վանոն (Խորհրդային միության կինոռեժիսոր, հայտնի է որպես «պատրիարք ռուսական անիմացիայից») և Ստանիսլավ Սոկոլովը (կինոռեժիսոր, Էմմի մրցանակաբաշխության դափնեկիր)[1]։

Մավրոդին իր ուսումը շարունակել է Չիկագոյի արվեստի ինստիտուտում, որտեղ 1992 թվականին ստացել է գեղեցիկ արվեստների մագիստրոսի երկրորդ կոչումը[2]` որպես ձևավորող և համակարգչային անիմատոր[3]։ Մավրոդիի գործունեությունը կապված էր ձևավորման տարբեր դիսցիպլինների հետ, այդ թվում` վեբ ձևավորման, HTML5 տեխնոլոգիայի, օգտատիրոջ ինտերֆեյսի ձևավորման, վիզուալ ձևավորման, ինտերակտիվ ձևավորման, կինոյի և անիմացիայի ձևավորման հետ։ Մավրոդին Չիկագոյի արվեստի ինստիտուտում[2] և DeVry համալսարանում եղել է պրոֆեսոր[4]։

1992 թվականին Մավրոդին համագործակցել է Էդուարդ Կացի հետ` ֆուտուրիստ-պոետ Վասիլի Կամենսկու «Հեռախոս» պոեմի վիզուալ թարգմանության ստեղծման գործում։ Պոեմը եղել է Կամենսկու «Տանգո կովերի հետ» բանաստեղծությունների գրքի մի մասը, որը հրատարակվել է 1914 թվականին։ Այդ վիզուալ թարգմանությունը հրապարակել է Փարիզ 1 Սորբոնի պանթեոն համալսարանը (Փարիզ)[5]։

Գրքր և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից Մավրոդիի անգլերեն գրքերը փափուկ կազմով հրապարակվել են ամերիկյան Ingram Content Group հրատարակիչների, Belisso կորպորացիայի և Ամազոն ընկերության կողմից` Amazon Kindle ձևաչափով։ Գրքի արտոնագիրը ձեռք էր բերվել նաև չինարեն` չինական գրքի շուկայի համար, որից հետո գիրքը հրապարակել է Post and Communication Press չինական ընկերությունը։ Հրատարակության համար կորեերեն արտոնագիրը ձեռք է բերել J-Pub հարավկորեական հրատարակչությունը։ Ըստ HTML5 Arena կայքի հրապարակումների` գիրքը նաև դասվում է HTML5 լավաագույն գրքերի շարքում։

Անգլերեն ընտրված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ART-RESEAUX, թողարկում дю CERAP, Փարիզ 1 Սորբոնի պանթեոն համալսարան, Ֆրանսիա։ 1992 թվական։ ISBN 2-9506594-0-3: Կոլեկտիվ աշխատանք։
  • Սերգեյ Մավրոդի։ Արվեստի վիզուալ ձևեր` ավանդականից թվային։ 2007 թվական։ ISBN 978-0-9833867-5-9:
  • Sergey’s HTML5 և CSS3 Quick Reference: Black & White Edition: 2010 թվական։ ISBN 0-615-43891-1:
  • Sergey’s HTML5 և CSS3 Quick Reference: Color Edition: 2011 թվական։ ISBN 0-615-43321-9:
  • Sergey’s HTML5 և CSS3 Quick Reference (երկրորդ հրատարակություն)։ 2012 թվական։ ISBN 0-9833867-2-2:
  • Sergey’s HTML5 և CSS3: HTML5, CSS3 և API: (երրորդ հրատարակություն)։ 2013 թվական։ ISBN 0-9833867-4-9:
  • Հեղինակային կինոյի համաշխարհային կինոալմանախ 2016 թվական։ ISBN 978-1532947582:

Գրքեր և հրապարակումներ ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գեղարվեստական կրթությունն Ամերիկայում», հեղինակ` Սերգեյ Մավրոդի։ Ճանապարհ դեպի էկրան, Գոսկինի պարբերականը։ 1990 թվական։
  • «HTML5 և CSS3 Տեղեկատու (երրորդ հրատարակություն)»։ Հեղինակ` Սերգեյ Մավրոդի։ 2013 թվական, Պետերբուրգ։
  • «Ժամանակակից արվեստը ռուսաստանում 2006-ից 2012 թվական»։ Հեղինակ` Յուլիա Հելման։ Նախաբանն ըստ Սերգեյ Մավրոդի։ 2013 թվական, Մոսկվա:ISBN 978-0983386797
  • «Ժամանակակից արվեստը ռուսաստանում 2000-ից 2005 թվականը»։ Հեղինակ` Յուլիա Հելման։ Նախաբանն ըստ Սերգեյ Մավրոդի։ 2013 թվական, Մոսկվա։ ISBN 978-0983386766

Գրքեր այլ լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարիչ և ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Մավրոդին որպես բեմադրող նկարիչ համատեղ աշխատել է խորհրդա-ամերիկյան «Կամուրջ» երաժշտական ֆիլմում, որը հայտնի է դարձել մամուլում և ստացել է բազմաթիվ մրցանակներ[6][7][8][9][10], ներառյալ Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի դրամաշնորհը[11], որը հայտնի է որպես College Emmy: Մավրոդին նաև եղել է 1990 թվականին նկարահանված «Հաղթահարելով բաժանումը» վավերագրական ֆիլմի առարկան, որը հնչունավորել է ամերիկացի հայտնի ռադիոհաղորդավար Քեյսի Քասեմը (անգլ.՝ Casey Kasem)[12]:

1990 թվականին Մավրոդին կատարել է պրոդյուսերի և ռեժիսորի դերը «Վտանգավոր մոլորակ» ամինացիոն ֆիլմում, որը ստացել է պատվավոր մրցանակ միջազգային փառատոնի ժամանակ (Հյուսիսային Կարոլինա)։ Ֆիլմը ցուցադրվել է նաև ամերիկյան WTTW հեռուստաալիքով և Ռուսաստանի առաջին ալիքով 1991 թվականի օգոստոսի 31-ին[13]։ «Վտանգավոր մոլորակ» ֆիլմը զբաղեցրել է երրորդ տեղը Չիկագոնյան կինոյում և Moving Image վիդեո փառատոնում։ Ֆիլմը պատմություն է այլմոլորակայինի մասին, որը եկել էր երկիր, բայց ողբերգականորեն մնում է աննկատ, մեզ հիշեցնելով, որ ամենաթանկ և երկար սպասված իրադարձությունը մարդկային պատմության մեջ կարող է լինել տխուր և սովորական միջադեպ։ Մավրոդիի հաջորդ անիմացիոն ֆիլմի` «Հովվերգության» երաժշտական շարքը ստեղծվել է Music Disques Dreyfus ընկերության հետ համագործակցության ընթացքում և ընդգրկել է Ժան Միշել Ժարի «L 'Оркестр Sous La Pluie» («Նվագախումբն անձրևի տակ») ստեղծագործությունը` Չինաստանում տեղի ունեցած համերգի ալբոմից (Les Concerts En Chine)[14]:

Մավրոդին եղել է միջազգային անիմացիոն կինոյի միության անդամ Միջին արևմուտքում և գլխավոր անիմացիոն ժյուրի Չիկագոյի կինոփառատոնում[15]։ Սերգեյ Մավրոդին համարվում է Չիկագոյի հեղինակային ֆիլմի Բլոու-Ապ կինոփառատոնի հիմնադիրը և նախագահը[16][17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անվանում Տեսակ Դեր Ընտրված մրցանակներ և կինոփառատոններ
1988 Կամուրջ Երաժշտական նկարիչ-բեմադրող
  • College Emmy Award, LA. 1988[11]
1989 Մարիա, Մարիբելան Տրանզիստորիայում անիմացիա, ֆենտեզի, մյուզիքլ բեմադրողի նկարչի օգնական
  • Prize at the International Film Festival, Giffone, Italy. 1989
1990 Արգելքի հաղթահարումը վավերագրական ինքն իրեն
  • CINE Eagle Award, Washington, D.C., 1990[11]
1991 Վտանգավոր մոլորակ անիմացիա, ֆանտազիա ռեժիսոր
  • Honorable Mention in Animation. N. Carolina International Festival, 1991[18]
  • The 3rd Place, Chicago Moving Image Film/Video Festival, 1991[19]
2007 Լուսինը հելոուինի ժամանակ տեսանյութ բեմադրող նկարիչ
2009 Հովվերգություն անիմացիա ռեժիսոր
  • 7th Matsalu nature Film Festival, 2009, Եզրափակիչ, Տալլին
2009 Ever Ever On տեսահոլովակ սցենարիստ
2010 Առաջին շփումը անիմացիա ռեժիսոր
2013 Այս քաղաքը վավերագրական պրոդյուդեր
2017 All Things Beautiful թրեյլեր պրոդյուսեր
  • Номинация — Queens Film Festival[20]
2017 Darkside Stories թրեյլեր պրոդյուսեր
  • Номинация Queens Spirit Award — Spotlight Horror Film Awards[21]
2017 The 'What If' Factor դրամա պրոդյուսեր

Գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Մավրոդին հրապարակել է իր հայտնագործությունները ԱՄՆ Հեղինակային իրավունքների և հեղինակային նշանների գերատեսչությունում։ Երկու արտոնագրերն էլ բջջային տեխնոլոգիաների ոլորտից են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Interaction Design Association: Sergey Mavrody». Ixda.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 The School of the Art Institute of Chicago. Summer 1998 Course Schedule. p.57, Faculty Biographies: Sergey Mavrody
  3. «Books by Sergey Mavrody». Amazon.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  4. DeVry University, School of Media Arts and Technology. 2012 Course Schedule.
  5. ART-RÉSEAUX, Editions du CERAP, Université Paris 1 Panthéon Sorbonne. 1992. P22. ISBN 2-9506594-0-3
  6. Warren, James (October 11, 1988). «1st Joint Music Video Puts Soviets, Americans In Tune With The Times» Chicago Tribune.
  7. Voland, John (October 17, 1988). «Pop & Rock» Los Angeles Times.
  8. (Spring 1989). Award Winner Q & A." Academy of Television Arts & Sciences.
  9. Dupler, Steven (December 17, 1988). The Eye." Billboard.
  10. Block, Cody (September 5, 1988). «Celluloid Curtain.» Screen.
  11. 11,0 11,1 11,2 Bridge Film Official Site
  12. «Bridging the Gap» IMBD.
  13. Weekly program listings (1991), TV Guide, Vol. 4
  14. Pastoral film soundtrack on IMDB
  15. Chicago International Children’s Film Festival Guide, 1994
  16. О кинофестивале авторского кино Блоу-Ап.
  17. Интервью с президентом кинофестиваля авторского кино Блоу-Ап.
  18. Futch, Michael (1991 թ․ փետրվարի 8). «Spotlight Fayetteville: City Prepares to Host Film and Video». The Fayetteville Observer. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  19. Chicago Moving Image Film / Video Festival, newsletter, February 9-11, 1991
  20. «Номинация Queens Film Festival».
  21. «Номинация Queens Spirit Award Spotlight Horror Film Awards».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]