Սերգեյ Կռիլով
Սերգեյ Կռիլով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1961 (63 տարեկան) Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ժանրեր | ռուսական շանսոն և ռուսական քաղաքային ռոմանս |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, երգիչ, հաղորդավար, հեռուստահաղորդավար և շոումեն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ |
Կայք | krylovsergey.ru |
Sergey Lvovich Krylov Վիքիպահեստում |
Սերգեյ Կռիլով (օգոստոսի 25, 1961, Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգիչ, շոումեն և դերասան, «Ռուսաստանի երեխաների միություն» (ռուս.՝ «Союз детей России») կազմակերպության ղեկավար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Կռիլովը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 25-ին Տուլայում Վալենտինա Իլյինիչնայի և Լև Կռիլովի ընտանիքում։ Մայրն ամբողջ կյանքում աշխատել է զենքի գործարանում։ Խորթ հայրը Սերգեյի հետ լավ հարաբերություններ ուներ։ Վերջինս օգնել է նրան կոկորդի քաղցկեղի վիրահատության հարցում[2][3]։ 2004 թվականի հուլիսին Կռիլովի մայրը խորթ հոր հետ սպանվել է կողոպտիչների կողմից։
1977 թվականին Կռիլովն ավարտել է երաժշտական դպրոցը։
1978 թվականին ավարտել է Տուլայի № 49 միջնակարգ դպրոցը[1]։
1981-1985 թվականներին սովորել է Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտում։
1987 թվականի մարտին ձայնագրել է 11 երգից բաղկացած «Կյանքի պատրանք» (ռուս.՝ «Иллюзия жизни») ալբոմը։
Որպես շոումեն՝ առաջին ելույթը կայացել է 1987 թվականի ապրիլի 1-ին Ծիծաղի օրվա տոնակատարության ժամանակ։ Նույն տարվա հոկտեմբերին կայացել է դեբյուտային հեռուստաեթերը։
1989 թվականին Վալերի Լեոնտևի և նրա «Էխո» խմբի հետ իրականացրել է այց դեպի Հնդկաստան և նկարահանել «Made in India» ֆիլմ-համերգը։
1992 թվականին Վասիլի Պիչուլի «Հիմարի երազանքները» (ռուս.՝ «Мечты идиота») ֆիլմում խաղացել է Օստապ Բենդերի դերը։
1992-1994 թվականներին եղել է «Գիշերային ալիք Երազատեսություն» (ռուս.՝ «Ночной канал Сно-Видение») ծրագրի հաղորդավարը։
1994 թվականին իրականացրել է «Հրեշտակ` 421» «Ангел-421» ծրագիրը[4]։ Այն ցուցադրվել է Սամարայում, Տուլայում, Տոլյատիում։
1994 թվականին թողարկվեց «Պորտ Սաիդ» (ռուս.՝ «Порт Саид») ալբոմը 1988-1993 թվականների լավագույն հիթերով։ Վաճառքի արդյունքներով սկավառակը ճանաչվել է «ոսկե»։
1995 թվականին կայացավ Կռիլովի մենահամերգը Նյու Յորքի համերգասրահում։
1996 թվականի դեկտեմբերից 1997 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ձայնագրել է «Պարոն Վիսոցկի, վերադարձեք մեզ մոտ» (ռուս.՝ «Мсье Высоцкий, вернитесь к нам») ալբոմը՝ նվիրված Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 60-ամյակին։ Ալբոմում ընդգրկված է 12 երգ, որոնք գրված են քաղաքային ռոմանսի ոճով։ Դրանցից մեկը Վիսոցկու երգն է։
2008 թվականին Սոչի քաղաքի ձմեռային թատրոնի ղեկավարությունը Սերգեյ Կռիլովին առաջարկեց ստեղծել թատերականացված ներկայացում «Ադամանդե ձեռքը» ֆիլմի մոտիվներով։ Երգիչը համաձայնեց[5], սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով ծրագիրը հետաձգվեց անորոշ ժամկետով[6]։
Կռիլովը մասնակցել է նաև «Վերջին հերոսը» (ռուս.՝ «Последний герой») ռեալիթի շոուին[7] և «Դու սուպերսթար ես» (ռուս.՝ «Ты суперстар!») ծրագրին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին կին` Լարիսա Մակարովա, ամուսնությունը տևել է 1.5 տարի[1]։
- Դուստր` Կարոլինա Կռիլովա (ծնվել է 1980 թվականի հունվարի 31-ին)[8]։
- Երկրորդ կին` Լյուբով Դուբովիկ, ամուսնությունն ավարտված է[1][8]։
- Որդի` Յան Կռիլով (ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 5-ին)[1]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 - «Иллюзия жизни»
- 1988 - «Море»[1]
- 1994 - «Порт Саид»
- 1994 - «Ангел 421»[1]
- 1994 - «Ексель-моксель» (մանկական երգերի ալբոմ)[1]
- 1997 - «Мсьё Высоцкий, вернитесь к нам»[1]
- 2003 - «Все нормально»[1]
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Здравствуйте, Алла Борисовна»
- «Австралия»
- «В далеком Баскайском заливе»
- «В притоне Катманду»
- «Грузинский рэп»
- «Девочка моя»
- «Еще недавно ты была со мной»
- «Зимняя песня»
- «Короче я звоню из Сочи»
- «Куда уходит дым»
- «Новый год»
- «Осень - золотые листопады»
- «Пасха»
- «Светлый ангел запретной любви»
- «Хочу я быть с тобою…»
- «Шарик»
- «Попугай»
- «Черное море»
- «Останкинская башня»
- «Шпионка»
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988 - Красные слоны (կարճամետրաժ)
- 1990 - Бурса
- 1990 - Круг второй - դրվագ
- 1991 - Гангстеры в океане
- 1992 - Фиктивный брак
- 1993 - Мечты идиота
- 2000 - Чёрная комната
- 2001 - Гипноз
- 2007 - Егорино горе
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի օգոստոսի 25-ին հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Լոմոնոսովի անվան շքանշանով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Сергей Львович КРЫЛОВ биография». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «ЖЁЛТАЯ ПРЕССА :: Убита мать Сергея Крылова!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ ПРОИСШЕСТВИЯ: Убита мать шоумена Сергея Крылова
- ↑ «У меня просто оказалось пятьсот тысяч долларов, я решил сто тысяч отдать ей». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Сергей Крылов ставит «Бриллиантовую руку» с Пашей Волей — Новости рока NEWSmusic.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Павел Воля не станет Козодоевым // KP.RU — Пенза
- ↑ «Первый канал. Последний герой». Первый Канал. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 8,0 8,1 Каталог артистов — EVENT КАТАЛОГ — Сергей Крылов
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Կռիլովի հարցազրույցը Nomobile.ru-ի համար Արխիվացված 2008-09-29 Wayback Machine
- Կենսագրություն Արխիվացված 2011-10-25 Wayback Machine
- Սերգեյ Կռիլովի էջը Moskva.FM-ում Արխիվացված 2016-10-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կռիլով» հոդվածին։ |
|