Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ
Տեսակինստիտուտ և կրթօջախ
Հիմնադրված է1979[1]
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՅարոսլավլ
Կայքtheatrins-yar.ru
Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ (Ռուսաստան)##
Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ (Ռուսաստան)
Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ, Ռուսաստան

Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ (ռուս.՝ Ярославский государственный театральный институт), մշակույթի և արվեստի բնագավառում մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություն Յարոսլավլում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին Յարոսլավլում կազմակերպվեց թատերական տեխնիկում։ 1945 թվականին Ֆ. Գ. Վոլկովի անվան ակադեմիական թատրոնին կից ստեղծվում է արվեստի դպրոց։ 1962 թվականին Ֆեոդոր Վոլկովի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ֆիրս Եֆիմովիչ Շիշիգինի նախաձեռնությամբ ստեղծվում է Յարոսլավլի թատերական ուսումնարանը։ 1980 թվականին թատերական ուսումնարանը ստանում է բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ` դառնալով Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտ։ Սկսվում է դրամատիկական և տիկնիկային թատրոնների համար ռեժիսորների և նկարիչների (բեմադրողների և տեխնոլոգների) պատրաստման աշխատանքները։ ՅՊԹԻ-ի ուսանողները դարձել են տարբեր միջազգային և համառուսաստանյան փառատոների մասնակիցներ և դափնեկիրներ։

Դասախոսական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսների ընդհանուր թիվը` 37

  • Գիտության դոկտորներ` 2
  • Գիտության թեկնածուներ` 8
  • Պրոֆեսորներ` 7
  • Դոցենտներ` 11

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատերական արվեստ (առկա ուսուցում, առկա-հեռակա)
  • Թատերական արվեստ (առկա-հեռակա)
  • Թատրոնի ռեժիսուրա (հեռակա)
  • Թատերականացված ներկայացումների և տոների ռեժիսուրա (հեռակա)

Նշանավոր անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտալի Բազին (1995-2007 թթ.) - դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ, Տուլայի մասնաճյուղում դասավանդել է դերասանական վարպետություն։
  • Մարգարիտա Վանյաշովա (1980 թվականից) - գրականության և արվեստագիտության ամբիոնի վարիչ, 1980-1989 թվականներին - ուսումնական և գիտական աշխատանքների գծով առաջին պրոռեկտոր։
  • Գլեբ Դրոզդով (1983-1988 թթ.) - թատերական ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, դասավանդել է թատերական վարպետություն ։
  • Ելենա Պասխինա (1984-1987 թթ.) - քանդակագործ, ՌԴ վաստակավոր նկարիչ, դասավանդել է քանդակագործություն։
  • Վլադիմիր Սոլոպով (1962-2015 թթ.) - դերասան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ։
  • Ֆիրս Շիշիգին - ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ։

Դերասաններ և դերասանուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարոսլավլի թատերականում սովորած առանձին նշանավոր դերասաններ և դերասանուհիներ (նշված է ուսման ժամանակահատվածը)։

  • Բարաբանովա, Լարիսա (…-1971 թ.) - դերասանուհի։
  • Անդրեյ Բոլտնև - դերասան։
  • Իգոր Վոլոշին (1992-1996 թթ.) - ռեժիսոր, դերասան։
  • Դենիս Բոնդարկով - թատրոնի և կինոյի դերասան, հեռուստահաղորդավար, ռեժիսոր։
  • Վիկտոր Գվոզդիցկի (1967-1971 թթ.) - դերասան, ՌԴ Ժողովրդական արտիստ։
  • Դոնգուզով, Ալեքսանդր Անատոլևիչ- Բաշկիրիայի ֆիլհարմոնիայի դերասան (գեղարվեստական խոսքի վարպետ)։ ԲՀ Ժողովրդական արտիստ (2013 թ.):
  • Ալեքսեյ Դմիտրիև - կինոդերասան։
  • Անդրեյ Իվանով (…-2001 թ.) - դերասան։
  • Զամիրա Կոլխիևա (…-1994 թ.) - դերասանուհի;
  • Սերգեյ Կռիլով (1981-1985 թթ.) - երգիչ, շոումեն և դերասան։
  • Մարինա Կուդելինսկայա (1983-1987 թթ.) - դերասանուհի։
  • Եվգենի Մարչելլի - ռեժիսոր, ՌԴ Մշակույթի վաստակավոր գործիչ, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր։
  • Եվգենի Մունդում - դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ։
  • Աննա Նազարովա (…-2006 թ.) - դերասանուհի։
  • Սերգեյ Նիլով (1977-1981 թթ.) - բանաստեղծ, դերասան։
  • Ալեքսեյ Օշուրկով (…-1994 թ.) - դերասան։
  • Յակով Ռաֆալսոն (…-1970 թ.) - դերասան, ՌՍՖՍՀ Ժողովրդական արտիստ։
  • Աննա Սամոխինա (…-1982 թ.) - դերասանուհի։
  • Անդրեյ Սորոկա (…-1995 թ.) - դերասան։
  • Վլադիմիր Տոլոկոննիկով (…-1973 թ.) - դերասան։
  • Յուրի Ցուրիլո - դերասան։
  • Ալյոնա Կլյուևա - դերասանուհի, ռեժիսոր։
  • Պրոխոր Դուբրավին - դերասան։
  • Ալեքսանդր Սիգուև (2013 թ.-…) - դերասան
  • Ռոման Կուրցին - դերասան։
  • Իրինա Գրինյովա - թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պաշտոնական կայք». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  • Ярославский государственный театральный институт Արխիվացված 2011-09-25 Wayback Machine. Федеральный портал «Российское образование»