Ֆեոդոր Վոլկով
| Ֆեոդոր Վոլկով | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 9 (20), 1729[1][2] |
| Ծննդավայր | Կոստրոմա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1][2][3] |
| Մահացել է | ապրիլի 4 (15), 1763[1][2] (34 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա |
| Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, բանաստեղծ, թատերական ռեժիսոր, դրամատուրգ, երաժիշտ և նկարիչ |
| Աշխատատու | Ալեքսանդրինյան թատրոն |
Ֆեոդոր Գրիգորևիչ Վոլկով (փետրվարի 9 (20), 1729[1][2], Կոստրոմա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1][2][3] - ապրիլի 4 (15), 1763[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս դերասան և թատերական գործիչ։ Ռուսական առաջին մշտական թատրոնի ստեղծողը, «ռուսական թատրոնի հայրը» (Վ․ Բելինսկի)։
Յարոսլավլում 1750 թվականին կազմակերպել է հանրային թատրոն, ուր խաղացել են հետագայում ճանաչված դերասաններ՝ Ի․ Ա․ Դմիտրևսկին, 0ա․ Դ․ Շումսկին և ուրիշներ։ 1752 թվականին Վոլկովի թատերախումբը հրավիրվել է Պետերբուրգ, սակայն բնույթով ժողովրդական թատրոնը չի բավարարել պալատի պահանջները և արձակվել է։ 1756 թվականին հրապարակվել է հրամանագիր պետական ռուսական թատրոն հիմնադրելու մասին, տնօրեն է նշանակվել Ա․ Պ․ Սումարոկովը, որին օգնել է Վոլկովը և 1761 թվականից փոխարինել նրան։ Վոլկով այն դարձրել է ազգային նշանակության հանրային պրոֆեսիոնալ թատրոն, եղել նրա առաջին ողբերգակը։ Դերերից են՝ Օսկոլդ, Խորև, Տրուվոր (Սումարոկովի «Սեմիրա», «Խորև», «Սինավ և Տրուվոր»), Համլետ (ըստ Շեքսպիրի «Համլետ»-ի Սումարոկովի մշակման)։ Վոլկովը եղել է բուռն խառնվածքի դերասան, կլասիցիզմի կանոններին չի հետևել, մեծ հաջողությամբ խաղացել է նաև կատակերգություններում։ Նրա առաջադիմական գործունեությունը բարձր են գնահատել Դ․ Ի․ Ֆոնվիզինը և Ն․ Ի․ Նովիկովը, Գ․ Ռ․ Դերժավինը, իսկ Բելինսկին նրան անվանել է «հասարակական կյանքի շարժիչ» և անունը դասել Մ․ Վ․ Լոմոնոսովի կողքին։ 1911 թվականից Յարոսլյսվլի թատրոնը կոչվում է Վոլկովի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Баранская Н. В. Волков // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- 1 2 3 4 5 6 М. М. Волков, Федор Григорьевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VII. — С. 37—38.
- 1 2 Ф. Волков (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 259.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Վոլկով» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 489)։ |
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1729 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 15 մահեր
- 1763 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Ռուս թատերական գործիչներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Ռուս դրամատուրգներ
- Ռուս երաժիշտներ
- Ռուս նկարիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով