Մարգարիտա Վանյաշովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Վանյաշովա
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1943(1943-03-26)
ԾննդավայրԻվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 24, 2020(2020-05-24) (77 տարեկան)
Մահվան վայրՅարոսլավլ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՅարոսլավլի պետական մանկավարժական համալսարան, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունթատերական քննադատ, գրական քննադատ, գրականագետ, թատերագետ և գրականագետ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Մարգարիտա Գեորգևնա Վանյաշովա (ռուս.՝ Маргарита Георгиевна Ваняшова, մարտի 26, 1943(1943-03-26), Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 2020(2020-05-24), Յարոսլավլ, Ռուսաստան), թատերական և գրական քննադատ, գրականագետ, թատրոնի պատմաբան։ ԽՍՀՄ և ՌԴ ժուռնալիստների միության (1965), Ռուսաստանի թատերական քննադատների միության անդամ (ԹՔՄ)։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Վանյաշովան ծնվել է 1943 թվականին Իվանովո քաղաքում լրագրողի ընտանիքում։ Ավարտել է Յարոսլավլի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1965), Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան (1971), Մոսկվայի համալսարանի դոկտորանտուրան (1991), դիսերտացիան գրվել է «Ողբերգության ֆենոմենը 20-րդ դարի առաջին երրորդի ռուսական գրական գեղարվեստական քննադատության մեջ» թեմայով։

Դասավանդել է Յարոսլավլի մանկավարժական ինստիտուտում (1965-1980), Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտում (1980), 1980-1989 թվականներին եղել է ուսումնական և գիտական աշխատանքների գծով առաջին պրոռեկտորը։ Եղել է «Ոսկե օղակ» (1993-2002) թերթի հավելվածի խմբագիր։ Համագործակցել է Ֆյոդոր Վոլկովի անվան Ռուսական դրամատիկական թատրոնի հետ, վարել է թատրոնի կայքի հեղինակային բլոգը (Մարգարիտա Վանյաշովայի բլոգը)։

Որպես թատերական քննադատ տպագրվել է 1961 թվականից, որպես գրականագետ 1966 թվականից։ Մասնագիտացել է ռուսական թատրոնի պատմության, ռուսական գրականության պատմության և տեսության, գրական և թատերական քննադատության և ռուսական բանաստեղծական արվեստի տեսության ուղղությամբ։ Ավելի քան 400 հրապարակումների հեղինակ է։

Ընտրվել է շրջխորհրդի գործկոմի պատգամավոր (1988-1990)։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ է (1965)։ Երկար տարիներ եղել է թատերական քննադատության բաժամունքի նախագահը, ընտրվել է ՌԴ Թատերական գործիչների միության Յարոսլավլի կազմակերպության վարչության անդամ (1972 թվականից)։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ Մշակույթի վաստակավոր գործիչ (1994)։
  • Ի. Զ. Սուրիկովի անվան Յարոսլավլի մարզային գրական մրցանակ (1994, 2000) ։
  • «Մշակույթի և արվեստի բնագավառում վաստակի համար» մարզային մրցանակի դափնեկիր, 2001 թ.:
  • «Գիտության բնագավառում վաստակի համար» Յարոսլավլի մարզի նահանգապետի Պատվո նշան, 2003 թ.:*
  • «Թատրոնին բարձր մակարդակով ծառայելու և Ֆյոդոր Վոլկովի ավանդույթները զարգացնելու համար» Ֆ. Գ. Վոլկովի անվան մարզային մրցանակի դափնեկիր, 2008 թ.:
  • Գրքի ցուցահանդեսի մարզային մրցանակի դափնեկիր -2008 («Գեորգի Կուրոչկին ։ Թատերասերը Նորսկի արվարձանից» գրքի համար), 2008 թ.:
  • «Թատերական արվեստի զարգացման բնագավառում ունեցած ավանդի համար» անվանակարգում մարզային թատերական ֆեստիվալի դափնեկիր 2010 թ.:
  • Յարոսլավլ քաղաքի 1000- ամյակին նվիրված տոնակատարությանը նախապատրաստվելու, ակտիվորեն մասնակցելու և անձնական ներդրումների համար» հոբելյանական նշան (Յարոսլավլի քաղաքապետարանի 3.09.2010 թ. № 3630 որոշում, հոբելյանական նշան № 1335) 2010 թ.
  • ՌԴ մշակույթի նախարարության 2010 թ.:
  • « Մշակույթի և արվեստի բնագավառում վաստակի համար» Ֆեոդոր Վոլկովի անվան մարզային մրցանակի դափնեկիր. 2013 թ.:
  • «Կովկասում խաղաղության և մարդասիրության համար " մեդալ (նվիրված Մ. Յու. Լերմոնտովի ծննդյան 200- ամյակին), 2014 թ.:
  • «Լուսավորության, մշակույթի, արվեստի և գրականության բնագավառում աշխատանքների համար» հասարակական մեդալ, Միջազգային ազգայնական ծրագրերի նախաձեռնության և պաշտպանության համար։ Հասարակական մեդալների և հուշամեդալների Հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 26-ի № 112 որոշում։
  • Շնորհակալություն, «Միասնական Ռուսաստան»- ի սոցիալական ծրագրին աջակցելու, «Թատերական արվեստի զարգացման բնագավառում ավանդի և Ռուսաստանի մշակութային ժառանգության պահպանման համար» 20. 06. 2015 :
  • «Տնտեսական, սոցիալական և մշակութային կապերի զարգացման համար» Ալեքսեյ Մելգունովի անվան Պատվո նշան, (մարզային պարգև)։ Յարոսլավլի նահանգապետի հրաման, օգոստոս 2016 թ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мастера Волковской сцены. Ярославль: Верх.-Волж. Кн. Изд-во, 1975. − 304 с.
  • Проблемы нравственного воспитания в современной советской литературе. Ярославль, 1979.
  • Нам остаётся только Имя… Поэт — трагический герой русского искусства XX века: Блок — Ахматова — Мандельштам — Цветаева [Учебно-методическое пособие]. Управление образования мэрии г. Ярославля, Центр пед. Исследований и внедрения, Яросл. обл. ин-т повышения квалификации работников образования и рук. кадров. Ярославль, 1993. — 143 с.
  • Мельпомены ярославские сыны. Фёдор Волков. Иван Дмитревский. Герасим Лебедев. Ярославль: Александр Рутман, 2000. − 223 с. (Граждане Ярославля).
  • Российский государственный академический театр драмы имени Фёдора Волкова: 250 лет творческого пути (1750—2000). Ярославль: Параллакс, 2000. — 32 с.
  • Ярославская театральная школа: К 20-летию основания Ярославского театрального училища. Ярославль, 1983. − 38 с.
  • Ярославский государственный театр юного зрителя: первое десятилетие. 1984—1994. Ярославль, 1994. — 32 с.
  • Перевёрнутое Время. «Страх» и «ложь» в литературе советской эпохи 30-х годов // Время и творческая индивидуальность писателя. Межвузовский сборник научных трудов. Ярославль, 1990. — 1 п. л.
  • Записки Ярославского Старожила и судьба Уединенного Пошехонца. Л. Н. Трефолев — поэт, учёный, историк, краевед. // Л. Н. Трефолев. Исторические произведения. — Ярославль, Верхняя Волга, 1991. — 2 п.л.
  • Русская провинция как трагическое пространство культуры. Чехов — Сологуб — Блок — Платонов // Русская провинция и мировая культура. Материалы докладов научной межвузовской конференции // Ярославль, 1993. − 0,5 п.л.
  • «Последний луч трагической зари…» Дискуссии о проблемах трагедийности искусства в 20-30-х гг. // Вопросы литературы, 1993. — Вып. 1V. — 2 п. л.
  • Анна Ахматова // Русская литература серебряного века. Учебное пособие для общеобразовательных школ, лицеев и гимназий. М.: Про-Пресс, 1997. — 1 п.л. (Переизд. М.: «АСТ», 2000, 2002)
  • Осип Мандельштам // Русская литература XX века. 11 кл. Учебник для общеобразовательных учеб. заведений. 5-е изд. В 2-х ч., Ч. 2. М., Дрофа, 2000.
  • Марина Цветаева // Русские писатели. XX век. Биографии. Большой учебный справочник. М.: Дрофа, 2000.
  • Марина Цветаева. Библиотека русской классической литературы. Составление, предисловие, комментарии, приложение. Дрофа, 2003. 20 п. л.
  • Ярославские тропы Фёдора Шаляпина. (Предисловие, составление). − 12 п.л. Ярославль, Ремдер. 2003.
  • Курочкин Г. И. Театрал из Норского посада: воспоминания, страницы из дневника, письма к Г. И. Курочкину / [предисл., подгот. текстов, сост., коммент. М. Г. Ваняшовой]. — Ярославль: Рыбинский Дом печати, 2007. — 349, [2] с. ISBN 978-5-88697-150-7
  • Фирс Шишигин. Люблю жить в актере! - Ярославль: Рыбиснкий Дом печати, 2013.
  • В пламени военных лет. Волковский театр в годы Великой Отечественной войны 1941-1945 гг. - Ярославль, 2015.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ваняшова Маргарита Георгиевна // Биографическая энциклопедия

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]