Սերգեյ Կռիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կռիլով
Ծնվել էօգոստոսի 25, 1961(1961-08-25) (62 տարեկան)
Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ժանրերռուսական շանսոն և ռուսական քաղաքային ռոմանս
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, երգիչ, հաղորդավար, հեռուստահաղորդավար և շոումեն
Գործիքներվոկալ
ԿրթությունՅարոսլավլի պետական թատերական ինստիտուտ
Կայքkrylovsergey.ru
 Sergey Lvovich Krylov Վիքիպահեստում

Սերգեյ Կռիլով (օգոստոսի 25, 1961(1961-08-25), Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգիչ, շոումեն և դերասան, «Ռուսաստանի երեխաների միություն» (ռուս.՝ «Союз детей России») կազմակերպության ղեկավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կռիլովը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 25-ին Տուլայում Վալենտինա Իլյինիչնայի և Լև Կռիլովի ընտանիքում։ Մայրն ամբողջ կյանքում աշխատել է զենքի գործարանում։ Խորթ հայրը Սերգեյի հետ լավ հարաբերություններ ուներ։ Վերջինս օգնել է նրան կոկորդի քաղցկեղի վիրահատության հարցում[2][3]։ 2004 թվականի հուլիսին Կռիլովի մայրը խորթ հոր հետ սպանվել է կողոպտիչների կողմից։

1977 թվականին Կռիլովն ավարտել է երաժշտական դպրոցը։

1978 թվականին ավարտել է Տուլայի № 49 միջնակարգ դպրոցը[1]։

1981-1985 թվականներին սովորել է Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտում։

1987 թվականի մարտին ձայնագրել է 11 երգից բաղկացած «Կյանքի պատրանք» (ռուս.՝ «Иллюзия жизни») ալբոմը։

Որպես շոումեն՝ առաջին ելույթը կայացել է 1987 թվականի ապրիլի 1-ին Ծիծաղի օրվա տոնակատարության ժամանակ։ Նույն տարվա հոկտեմբերին կայացել է դեբյուտային հեռուստաեթերը։

1989 թվականին Վալերի Լեոնտևի և նրա «Էխո» խմբի հետ իրականացրել է այց դեպի Հնդկաստան և նկարահանել «Made in India» ֆիլմ-համերգը։

1992 թվականին Վասիլի Պիչուլի «Հիմարի երազանքները» (ռուս.՝ «Мечты идиота») ֆիլմում խաղացել է Օստապ Բենդերի դերը։

1992-1994 թվականներին եղել է «Գիշերային ալիք Երազատեսություն» (ռուս.՝ «Ночной канал Сно-Видение») ծրագրի հաղորդավարը։

1994 թվականին իրականացրել է «Հրեշտակ` 421» «Ангел-421» ծրագիրը[4]։ Այն ցուցադրվել է Սամարայում, Տուլայում, Տոլյատիում։

1994 թվականին թողարկվեց «Պորտ Սաիդ» (ռուս.՝ «Порт Саид») ալբոմը 1988-1993 թվականների լավագույն հիթերով։ Վաճառքի արդյունքներով սկավառակը ճանաչվել է «ոսկե»։

1995 թվականին կայացավ Կռիլովի մենահամերգը Նյու Յորքի համերգասրահում։

1996 թվականի դեկտեմբերից 1997 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ձայնագրել է «Պարոն Վիսոցկի, վերադարձեք մեզ մոտ» (ռուս.՝ «Мсье Высоцкий, вернитесь к нам») ալբոմը՝ նվիրված Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 60-ամյակին։ Ալբոմում ընդգրկված է 12 երգ, որոնք գրված են քաղաքային ռոմանսի ոճով։ Դրանցից մեկը Վիսոցկու երգն է։

2008 թվականին Սոչի քաղաքի ձմեռային թատրոնի ղեկավարությունը Սերգեյ Կռիլովին առաջարկեց ստեղծել թատերականացված ներկայացում «Ադամանդե ձեռքը» ֆիլմի մոտիվներով։ Երգիչը համաձայնեց[5], սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով ծրագիրը հետաձգվեց անորոշ ժամկետով[6]։

Կռիլովը մասնակցել է նաև «Վերջին հերոսը» (ռուս.՝ «Последний герой») ռեալիթի շոուին[7] և «Դու սուպերսթար ես» (ռուս.՝ «Ты суперстар!») ծրագրին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կին` Լարիսա Մակարովա, ամուսնությունը տևել է 1.5 տարի[1]։
  • Երկրորդ կին` Լյուբով Դուբովիկ, ամուսնությունն ավարտված է[1][8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 - «Иллюзия жизни»
  • 1988 - «Море»[1]
  • 1994 - «Порт Саид»
  • 1994 - «Ангел 421»[1]
  • 1994 - «Ексель-моксель» (մանկական երգերի ալբոմ)[1]
  • 1997 - «Мсьё Высоцкий, вернитесь к нам»[1]
  • 2003 - «Все нормально»[1]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Здравствуйте, Алла Борисовна»
  • «Австралия»
  • «В далеком Баскайском заливе»
  • «В притоне Катманду»
  • «Грузинский рэп»
  • «Девочка моя»
  • «Еще недавно ты была со мной»
  • «Зимняя песня»
  • «Короче я звоню из Сочи»
  • «Куда уходит дым»
  • «Новый год»
  • «Осень - золотые листопады»
  • «Пасха»
  • «Светлый ангел запретной любви»
  • «Хочу я быть с тобою…»
  • «Шарик»
  • «Попугай»
  • «Черное море»
  • «Останкинская башня»
  • «Шпионка»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1988 - Красные слоны (կարճամետրաժ)
  2. 1990 - Бурса
  3. 1990 - Круг второй - դրվագ
  4. 1991 - Гангстеры в океане
  5. 1992 - Фиктивный брак
  6. 1993 - Мечты идиота
  7. 2000 - Чёрная комната
  8. 2001 - Гипноз
  9. 2007 - Егорино горе

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի օգոստոսի 25-ին հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Լոմոնոսովի անվան շքանշանով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Сергей Львович КРЫЛОВ биография». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  2. «ЖЁЛТАЯ ПРЕССА :: Убита мать Сергея Крылова!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  3. ПРОИСШЕСТВИЯ: Убита мать шоумена Сергея Крылова
  4. «У меня просто оказалось пятьсот тысяч долларов, я решил сто тысяч отдать ей». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Сергей Крылов ставит «Бриллиантовую руку» с Пашей Волей — Новости рока NEWSmusic.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Павел Воля не станет Козодоевым // KP.RU — Пенза
  7. «Первый канал. Последний герой». Первый Канал. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  8. 8,0 8,1 Каталог артистов — EVENT КАТАЛОГ — Сергей Крылов

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կռիլով» հոդվածին։