Սերգեյ Դովլաթով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Դովլաթով
ռուս.՝ Сергей Донатович Довлатов
Ծննդյան անունռուս.՝ Сергей Донатович Мечик
Ծնվել էսեպտեմբերի 3, 1941(1941-09-03)[1][2][3][…]
ԾննդավայրՈւֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 24, 1990(1990-08-24)[4][1][2][…] (48 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ԳերեզմանՄաունթ Հեբրոն
Մասնագիտությունգրող, լրագրող, tour guide, թղթակից և գլխավոր խմբագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունSchool # 206? և Լրագրության և զանգվածային լրատվամիջոցների բարձրագույն դպրոց
ԱմուսինԱսյա Պեկուրովսկայա
 Sergei Dovlatov Վիքիպահեստում

Սերգեյ Դովլաթով (Դովլաթյան) (ռուս.՝ Сергей Довлатов, սեպտեմբերի 3, 1941(1941-09-03)[1][2][3][…], Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 24, 1990(1990-08-24)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), հայ-հրեական ծագումով ռուս գրող։ Համարվում է ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից։ Բրոդսկու և Սոլժենիցինի հետ հանդիսանում է արտասահմանում 20-րդ դարի վերջի ռուսալեզու ամենաճանաչված գրողներից մեկը։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Դովլաթովի հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր[7], իսկ մայրը՝ ազգությամբ հայ[8], գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ Դովլաթովի ծնողները Բաշկիրիայի մայրաքաղաք էին էվակուացվել պատերազմի սկզբներին, որտեղ և 3 տարի բնակվել են ՆԳԺԿ-ի աշխատակիցներից մեկի տանը՝ Գոգոլի 56 հասցեում։

1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում (Այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը[9], Իոսիֆ Բրոդսկին, գրող Սերգեյ Վոլֆը, նկարիչ Ալեքսանդր Նեժդանովը և ուրիշները։ Համալսարանից հեռացվել է վատ սովորելու պատրվակով։ Հետո հաջորդել են բանակային ծառայության 3 տարիները ներքին գործերի զորքերում, որտեղ նա Կոմիի Հանրապետության Չինյաորկ կոչվող ավանում տեղակայված ուղղիչ գաղութի պահակազորում էր։ Բրոդսկին իր հուշերում գրել է, որ Դովլաթովը բանակից վերադարձավ, ինչպես Տոլստոյը Ղրիմից՝ պատմությունների փաթեթով և փոքր-ինչ զարմացած հայացքով։ Դովլաթովն ընդունվեց ԼՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, աշխատում էր նաև Լենինգրադի նավաշինական ինստիտուտի «За кадры верфям» պարբերականում, գրում էր պատմվածքներ։ Հրավիրվեց ժամանակի հայտնի ռուս գրողներ Մարամզինի, Եֆիմովի, Վախտինի և Գուբինի կողմից ստեղծված «Горожане»/Քաղաքացիներ/ գրական խումբ։ Աշխատել է խորհրդային շրջանի ռուս հայտնի գրող Վերա Պանովայի գրական քարտուղար։

Էստոնիայում ապրած տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թ. սեպտեմբերից մինչև 1975 թ. մարտ ապրել է Էստոնիայում։ Տալին քաղաքի գրանցում ստանալու համար երկու ամիս աշխատել է կաթսայատանը հնոցապան, միաժամանակ հանդիսանում էր «Սովետսկայա Էստոնիա» թերթի արտահաստիքային թղթակից։ Հետագայում աշխատանքի ընդունվեց Էստոնական ծովային նավագնացության կողմից թողարկվող «Моряк Эстонии» շաբաթաթերթում՝ զբաղեցնելով պատասխանատու քարտուղարի պաշտոն։ Հանդիսանում էր «Вечерний Таллин» քաղաքային թերթի արտահաստիքային թղթակից։ 1972 թ. ամռանը ընդունվել է աշխատանքի «Սովետսկայա Էստոնիա» թերթի ինֆորմացիոն բաժնում։ Իր «Փոխզիջում» գրքում տեղ գտած պատմվածքներում Դովլաթովը պատմում է «Սովետսկայա Էստոնիա» թերթում որպես թղթակից աշխատած տարիների իր լրագրողական գործունեության մասին։ Պատմում է նաև թերթի խմբագրության և իր գործընկեր-լրագրողների աշխատանքի մասին։ Իսկ առաջին «Հինգ անկյուններ» ժողովածուն ոչնչացվեց Էէստի Ռաամատ հրատարակչությունում Էստոնական ԽՍՀ-ի ՊԱԿ-ի հրամանով։ Որոշ ժամանակ աշխատել է էքսկուրսավար Պսկովի մոտակայքում գտնվող Պուշկինյան արգելոցում։

1975 թ. վերադարձավ Լենինգրադ և աշխատեց «Костёр» ամսագրում։ Գրում էր արձակ։ Ամսագրերը մերժում էին նրա ստեղծագործությունները։ Արտադրական թեմայով «Հարցազրույց» պատմվածքը լույս է տեսել 1974 թ., «Юность» ամսագրում։ Դովլաթովը իր ստեղծագործությունները հրատարակում էր ոչ օրինական կերպով, ինչպես նաև տարագրության մեջ հրատարակվող «Континент», «Время и мы» ամսագրերում։ 1976 թ. հեռացվել է ԽՍՀՄ Ժուռնալիստների միությունից։

Տարագրության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թ. իշխանությունների հետապնդումների պատճառով Դովլաթովը արտագաղթեց ԱՄՆ և բնակություն հաստատեց Նյու Յորքի Ֆորեստ Հիլս շրջանում։ Այստեղ նա դարձավ ռուս վտարանդի մտավորականների կողմից բացված «Новый американец» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Այս ամսագրի խմբագրակազմի անդամներն էին Բորիս Մետերը, Ալեքսանդր Գենիսը, Պյոտր Վայլը, բալետային և թատերակա լուսանկարիչ Նինա Ալովերտը, պոետ և էսսեիստ Գրիգորի Ռիսկինը և ուրիշներ։ Թերթը արագորեն ճանաչում գտավ էմիգրանտների շրջանում։ Հաջորդաբար լույս էին տեսնում Դովլաթովի արձակ ստեղծագործությունները։ Նա 80-ականների կեսերին արդեն մեծ հաջողություն ուներ ընթերցողների շրջանում և տպագրվում էր հեղինակավոր «Партизан Ревью» և «The New Yorker» պարբերականներում։ Տարագրության 12 տարիներին թողարկել է 1 գիրք ԱՄՆ-ում և Եվրոպայում։ ԽՍՀՄ-ում նրան գիտեին ոչ օրինական հրատարակություններից և «Ազատություն» ռադիոկայանի հեղինակային հաղորդման շնորհիվ։ Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990 թ.-ի Օգոստոսի 24-ին սրտի նոպայից։ Թաղված է Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում։ 2014 թ. հունիսի 28-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի քաղաքային իշխանությունների որոշմամբ Քուինս շրջանում բացվել է գրող Սերգեյ Դովլաթովի անվան՝ Sergei Dovlatov Way փողոցը, որտեղ Քուինս, 105-38 63rd Drive[10] հասցեում նա բնակվել է 10 տարի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Դովլաթովի գերեզմանը Մաունթ Հեբրոն գերեզմանատանը, Նյու Յորք, Հուլիսի 26, 2010

Սերգեյ Դովլաթովը պաշտոնապես ամուսնացած է եղել 2 անգամ։ Առաջին անգամ ամուսնացած է եղել Ասյա Պեկուրովսկայայի հետ՝ 1960-1968 թթ.: 1970 թ., արդեն ամուսնալուծությունից հետո ծնվեց նրա դուստրը՝ Մարիա Պեկուրովսկայան, ով այժմ հանդիսանում է Universal Pictures կինոընկերության գովազդային բաժնի փոխնախագահը։ Երկրորդ կնոջից՝ Ելենա Դովլաթովայից ունի երկու զավակ՝ Եկատերինան (ծնվ.1966 թ) և Նիկոլայը (Նիկոլաս Դուլի, ծնվ. 1984 թ), որը ծնվել է արդեն ԱՄՆ-ում։ Նրա դուստր Ալեքսանդրան (ծնվ. 1975 թ.) ծնվել է քաղաքացիական կնոջից՝ Տամարա Զուբինովայից[11]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 632—636. — ISBN 5-94848-245-6
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119538156 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Как «Новый американец» завладел умами эмиграции, "Московский комсомолец", Л.Федорова-Форд, 1 сентября 2016
  7. Родня и факты биографии
  8. «Довлатов так и не выучил армянский, imyerevan.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. Евгений Рейн (19 января 2004). «Мне скучно без Бродского и Довлатова». «Дело». Վերցված է 19 августа 2008-ին.
  10. Мемориальная доска на нью-йоркском доме Сергея Довлатова, GQ, 2013
  11. Довлатов и окрестности. "Смерть и другие заботы" Արխիվացված 2011-10-03 Wayback Machine, Александр Генис, Радио «Свобода», 18 апреля 2007 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Դովլաթով» հոդվածին։