Ասյա Պեկուրովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասյա Պեկուրովսկայա
Ծնվել էփետրվարի 29, 1940(1940-02-29) (84 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունուսուցչուհի, գրող, հիշատակագիր, բանասեր և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և Սթենֆորդի համալսարան
ԱշխատավայրՌիդ քոլեջ
ԱմուսինՍերգեյ Դովլաթով

Ասյա Մարկովնա Պեկուրովսկայա (ռուս.՝ Ася Марковна Пекуровская, անգլ.՝ Asya Pekurovskaya, փետրվարի 29, 1940(1940-02-29), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս և ամերիկացի արձակագիր, բանասեր, հուշագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասյա Պեկուրովսկայան ծնվել է 1940 թվականի փետրվարի 29-ին Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը 1966 թվականին։ Ապագա ամուսնու՝ գրող Սերգեյ Դովլաթովի հետ ծանոթացել է ԼՊՀ բանասիրական ֆակուլտետի երկրորդ կուրսում սովորելու ժամանակ՝ 1959 թվականի դեկտեմբերին (Դովլաթովը սովորել է ֆինն-ուգորյան բաժնում)։

1973 թվականին դստեր, մոր և քրոջ ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ[2]։ Անցել է Ստենֆորդի համալսարանում գրականագիտության դոկտորանտուրա (ABD): 1976-1983 թվականներին Ռիդ քոլեջում դասավանդել է գրականություն[3]։ Բնակվել է Պալո Ալտոյում և Գերմանիայում։

Սերգեյ Դովլաթովի և Իոսիֆ Բրոդսկու մասին հուշերի, «Կրքեր ըստ Դոստոևսկու» (ռուս.՝ «Страсти по Достоевскому», 2004) և «Էմմանուել Կանտի հերմետիկ աշխարհը» (2010) բանասիրական արձակի երկու գրքերի, «Spark the Stone Man» երեխաների համար գրքերի շարքի հեղինակ է[4]։ Դովլաթովի «Մասնաճյուղ» (ռուս.՝ «Филиал») վեպի հերոսուհի Տասյայի նախատիպն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծնողները՝ Մոտել Գերլովիչ Պեկուրովսկի(1906-1970)[5] և Աննա Դավիդովնա Պեկուրովսկայա[6],
  • Քույրը՝ Գալինա Մարկովնա Պեկուրովսկայա (ծնվ.՝ 1950), Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտի և Ֆինանսական ծառայությունների ամերիկյան քոլեջի շրջանավարտ, ֆինանսիստ,
  • Առաջին ամուսինը (1960-1968)՝ Սերգեյ Դովլաթով, գրող, ամուսնությունը, ըստ էության, փլուզվել է 1962 թվականին,
  • Դուստրը՝ Մարիա Պեկուրովսկայա (ծնվ.՝ 1970).
  • Երկրորդ ամուսինը՝ Յոահիմ Լաուբշ (անգլ.՝ Joachim H. Laubsch, ծնվ.՝ 1939), ինֆորմատիկայի բնագավառի գիտնական։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Когда случилось петь С. Д. и мне (Сергей Довлатов глазами первой жены). СПб.: Symposium, 2001. — 430 с.
  • Страсти по Достоевскому: механизм желаний сочинителя. М.: Новое литературное обозрение, 2004. — 601 с.
  • Герметический мир Иммануила Канта: по ту сторону зрения и слуха. СПб.: Алетейя, 2010. — 566 с.
  • Spark the Stone Man: Books 1—3. Pekasus, 2011.
  • Спарк — каменный мальчик (книги 1—3). Pekasus, 2011.
  • Непредсказуемый Бродский (из цикла Laterna Magica). СПб.: Алетейя, 2017. — 254 с.

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Nature of Referentiality in The Double // In: Dostoevski and the Human Condition after a Century. Edited by Alexej Ugrinsky, Frank S. Lambasa, Valija K. Ozolins. New York: Greenwood Press, 1986.
  • Довлатов (плюс минус) миф. Исповедь // Грани. — 1999. — № 192. — С. 52—93.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]