Սովետսկայա Էստոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովետսկայա Էստոնիա
Տեսակթերթ
Լեզուռուսերեն
Հիմնադրվել էնոյեմբերի 1, 1940
Երկիր{{{2}}} Էստոնիա
Հրատարակության պատմություն1940-ից 2009
Հաճախականությունամեն օր
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

«Սովետսկայա Էստոնիա» («Советская Эстония», «Խորհրդային էստոնիա»), Էստոնիայում հրատարակվող ռուսալեզու թերթ։ Խորհրդային շրջանում հանդիսացել է Էստոնիայի կոմկուսի ԿԿ, Էստոնական ԽՍՀ Գերագույն խորհրդի և մինիստրների խորհրդի օրգանը (ռուսական)։ Լույս է տեսել 1940 թվականից մինչև 2009 թվականը, Տալլինում։

Ըստ որոշ տվյալների՝ 1942-1943 թթ., Էստոնիայի՝ Ֆաշիստական Գերմանիայի զորքերի վերահսկողության տակ գտնվելու տարիներին, չի հրատարակվել։

Լուսաբանում էր հանրապետության կուսակցական, խորհրդային ու տնտեսական կյանքը, կատարել քարոզչական դեր՝ «աշխատավորությանը մոբիլիզացնում ԽՄԿԿ Կենտկոմի և խորհրդային կառավարության սոցիալ–տնտեսական ծրագիրն իրագործելու համար»։ Թերթում որպես թղթակից էր աշխատում Սերգեյ Դովլաթովը, ով իր «Փոխզիջում» գրքում պատմում էր խմբակցության առօրյաի և իր աշխատանքային փորձի մասինն։

1991 թ.-ին Էստոնիայի անկախության վերականգնումից հետո, վերանվանվում է «Էստոնիա», այնուհետ (ըստ որոշ տեղեկությունների 2006 թ.–ին) վերանվանվում է «Վեստի դնյա» (ռուս.՝ Вести дня թարգմանաբար «Օրվա լուրեր»)։ Թերթը փակվել է 2009 թվականի ապրիլին, ֆինանսական դժվարությունների պատճառով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Эстонии больше не выходит русскоязычная газета "Вести дня"». 2009 ապրիլի 20. Վերցված է 2014 նոյմեբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 14