Սենեգալի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենեգալի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքՍենեգալ
Նշան🇸🇳
Հարաբերություն3:2
Ընդունված էօգոստոսի 20, 1960
Գույներկանաչ, դեղին և կարմիր
Պատկերված էդաշտ և հնգաթև աստղ

Սենեգալի դրոշը Սենեգալի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է Սենեգալի Հանրապետության Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է դեղին, կանաչ և կարմիր գույներից ՝ լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։ Ընդունվել է 1960 թվականի օգոստոսի 20-ին։

Խորհրդանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենեգալի կառավարությունը ներկայացրել է դրոշի հետևյալ մեկնաբանությունը. «Կանաչը մուսուլմանների համար Մարգարեի գույնն է, քրիստոնյաների համար` հույսի խորհրդանիշը, իսկ անիմիստների համար՝ արգավանդության գույնը։

Ոսկին հարստության նշանն է, խորհրդանշում է հանուն ժողովրդի կատարված աշխատանքի արդյունքները՝ նախապատվությունը տալով տնտեսական խնդիրների լուծմանը, ինչն ուղղված է մշակութային մակարդակի բարձրացմանը։ Դա Սենեգալի ժողովրդի երկրորդ հիմնական նպատակն է։ Ոսկին համապատասխանում է դեղին գույնին, որ արվեստի, գրության, մտքի գույնն է։

Կարմիրը արյան գույնն է, կյանքի գույնը։ Այն հիշեցնում է Սենեգալի ժողովրդի տված զոհերի հիշատակը, ինչպես նաև անզուսպ ցանկությունը պայքարել թույլ զարգացվածության դեմ։

Աստղի հինգ թևերը խորհրդանշում են հինգ մայրցամաքների բնակիչների գիտելիքները Սենեգալի մասին։ Այն ներկայացնում է երկինքն ու բարձր ձգտումներն այն ժողովրդի, որ ապրում է ոչ միայն բրնձով ու հացով։ Նրա կանաչ գույնը խորհրդանշում է հույսն ու Սենեգալի Հանրապետության նոր հռչակված անկախությունը։

Պատմական դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Flag Duration Use Description
1958–1959 Ֆրանսիական Սենեգալի դրոշը Կանաչ դաշտ կենտրոնում գտնվող աստղով
1959–1960 Մալիի Ֆեդերացիայի դրոշը Հավասարաչափ ուղղաձիգ շերտերով ուղղանկյուն պաստառ, որի կենտրոնում պատկերված է մի բնիկ