Jump to content

Սեզոնային աֆեկտիվ խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեզոնային աֆեկտիվ խանգարում
seasonal affective disorder
Լուսաբուժությունը սեզոնային աֆեկտիվ խանգարումների և քնի ռիթմի խանգարումների բուժման առավել տարածված մեթոդներից է
ՏեսակԱֆեկտիվ խանգարում
Պատճառմթություն
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
ՀՄԴ-10F33
ԲուժումԼուսաբուժություն

Սեզոնային աֆեկտիվ խանգարում (ՍԱԽ) (անգլ.՝ seasonal affective disorder, SAD), աֆեկտիվ խանգարում, ռեկուրենտ դեպրեսիվ խանգարման մասնավոր դեպք, որը տեղի է ունենում էպիզոդիկորեն, արևի լույսի պակասի, ինչպես նաև աշնանը և ձմռանը մելատոնինի արտադրության ավելացման հետևանքով։ Ամռանը բնական ինսոլյացիայի բավարար մակարդակով, ախտանշանները լիովին ճնշվում են։

Հյուսիսային Ամերիկայում ՍԱԽ-ին բախվում է բնակչության մինչև 9,5%-ը, Եվրոպայում՝ բնակչության մինչև 4%-ը, իսկ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 8%։

«Ձմեռային դեպրեսիայի» ազդեցությունը սկսել է ուսումնասիրվել 1980-ական թվականներին, առաջին աշխատանքները հրապարակել է ամերիկացի հոգեբույժ Նորման Ռոզենտալը[1], որն իր հիվանդների մոտ անտարբերություն, կարոտ, անհանգստություն, մեղքի զգացողություն, քնի տևողության ավելացում, հետաքրքրությունների կորուստ և այլ ախտանիշներն է նկատել։ Միևնույն ժամանակ լույս է տեսնում ամերիկացի հոգեբույժ Ալֆրեդ Լևիի աշխատանքը[2], որը նկարագրում է «ձմեռային դեպրեսիայի» ախտանիշները և որպես դրանց առաջացման հիմնական պատճառ նշում է աշնանային և ձմեռային ժամանակաշրջաններում բնական լուսավորության անբավարար մակարդակը։ Նորվեգացի հոգեբույժ Անդրեաս Մագնուսոնը նույնպես հրապարակում է աշխատանքներ[3], որոնցում նա իր հիվանդների մոտ օրվա երկարության և հուզական վիճակի միջև հստակ կախվածություն է նշում։ Այս գիտնականների հետազոտությունները և փորձարկումները սկիզբ են դրել սեզոնային աֆեկտիվ խանգարման ուսումնասիրության խնդրին, որը հետագայում ներառվել է հիվանդությունների ցանկում և հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն, ռեկուրենտ դեպրեսիվ խանգարման մասնավոր դեպք է։ Հիվանդության հիմնական պատճառը լուսավորության սեզոնային փոփոխությունն է։

Սեզոնային աֆեկտիվ խանգարումը (ՍԱԽ) բնութագրվում է հետևյալ հատկանիշներով․

  • դեպրեսիաներ, որոնք պարբերաբար հայտնվում են նույն ժամանակ աշնանը և ձմռանը
  • հիպերսոմնիա
  • չափից ավելի ուտելը և քաշի ավելացում
  • տագնապ
  • տրամադրության անկում
  • թառամածություն
  • աշխատունակության նվազեցում
  • հետաքրքրությունների կորուստ

Այս ախտանշանների մի մասը (տագնապ, մեղքի զգացում, ապատիա, թառամածություն) դասական դեպրեսիվ դրսևորումներ են, սակայն տեղի են ունենում նաև ոչ դասական, ատիպիկ դեպրեսիային ավելի բնորոշ ախտանշաններ՝ քնի տևողության ավելացում, ձգտում ածխաջրածինների, չափից շատ ուտելը, որոնք նույնպես կարող են վկայել վահանագեղձի աշխատանքի խանգարումների մասին։

Հիվանդության պատճառ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնականները ՍԱԽ-ի ուսումնասիրման մի քանի մոտեցումներ են առաջարկել․

  1. Մելատոնին հարմոնի արտադրության փոփոխություններ[4]։
  2. Սերոտոնինի ագոնիստի վրա կորտիզոլի և պրոլակտինի ռեակցիաների զգալի աճ։
  3. Սերոտոնինի արտադրության պակաս։
  4. Լուսավորվածության ամենօրյա ռիթմերի փոփոխություն[5] :

Այնուամենայնիվ, սեզոնային աֆեկտիվ խանգարման հիմնական և ամենատարածված պատճառն աշնանային և ձմեռային շրջանում բնական լուսավորության կրճատումն է և դրա հետ կապված մելատոնինի ավելացումը։ Շրջակա միջավայրի օրվա մութ ժամանակի սեզոնային փոփոխություններն առաջացնում են մելատոնինի արտադրության տևողության փոփոխություններ և, որպես հետևանք, վարքագծի և հուզական վիճակի փոփոխություն։ Ամերիկացի հոգեբույժ Թոմաս Վերն իր հոդվածում ընդգծում է մարդու իմունային համակարգում մելատոնինի կարգավորիչ գործառույթը և ցույց է տալիս, որ այս գործառույթը կարող է փոխվել նաև կախված սեզոնից։

Սեզոնային աֆեկտիվ խանգարման բուժման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Զիգֆրիդ Ֆ. Կասպերի հետազոտությունների համաձայն, ՍԱԽ-ով հիվանդների վիճակի զգալի բարելավմանը կարելի է հասնել նրա վրա լույսի նպատակային ազդեցությամբ, որն առավելագույնս ճշգրիտ վերարտադրում է բնական արևի լույսի սպեկտրը։ Կասպերը ցույց է տվել, որ լուսաբուժության կիրառման առաջին շաբաթվա ընթացքում հակադեպրեսիվ ազդեցություն է դիտարկվում ՍԱԽ-ով 10 հիվանդներից 8-ի մոտ։ Ալֆրեդ Լևին և Նորման Ռոզենտալը նմանատիպ արդյունքներ են ստացել՝ ցույց տալով, որ ՍԱԽ-ի ախտանշանները կարող են նվազեցվել 2500 լյուքս և ավելի հոսք արտադրող վառ լուսատուների օգտագործման ժամանակ, որոնք պարունակում են այդ թվում ուլտրամանուշակագույն ճառագայթներ[6]։ Զգալի արդյունք է ցուցադրում վառ լույսով բուժումը վաղ առավոտյան և վաղ երեկոյան ժամերին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Norman E. Rosenthal, MD; David A. Sack, MD; J. Christian Gillin, MD; Alfred J. Lewy, MD, PhD; Frederick K. Goodwin, MD; Yolande Davenport, MSW; Peter S. Mueller, MD; David A. Newsome, MD; Thomas A. Wehr, MD Seasonal Affective Disorder // Acta Psychiatr Scand.
  2. Lewy AJKern HARosenthal NEWehr TA 1391496- 1498 Bright artificial light treatment of a manic-depressive patient with a seasonal mood cycle. // Am J Psychiatry. — 1982.
  3. Magnusson A An overview of epidemiological studies on seasonal affective disorder.101176- 184 // Acta Psychiatr Scand.. — 2000.
  4. Lewy AJCutler NLSack RL The endogenous melatonin profile as a marker for circadian phase position. 14227- 236 // J Biol Rhythms. — 1999.
  5. Thomas A. Wehr Melatonin and Seasonal Rhythms(անգլ.) // Journal of Biological Rhythms. — 1997-12. — В. 6. — Т. 12. — С. 518–527. — ISSN 1552-4531 0748-7304, 1552-4531. — doi:10.1177/074873049701200605
  6. Rosenthal NESack DAGillin JCLewy AJGoodwin FKDavenport YMueller PSNewsome DAWehr TA Seasonal affective disorder: a description of the syndrome and preliminary findings with light therapy. 4172- 80 // Arch Gen Psychiatry.. — 1984.
  7. Lewy AJBauer VKCutler NLSack RLAhmed SThomas KHBlood MLLatham Jackson JM Morning vs evening light treatment of patients with winter depression. 55890- 896 // Arch Gen Psychiatry.. — 1998.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ