Մթություն
Մթություն (խավար), ի տարբերություն պայծառության այն տեսանելի լույսի հարաբերական բացակայությունն է, պայծառության հակադիր հասկացությունը։ Մթության երևույթը հանգեցնում է գունային սպեկտրում սև գույնի առաջացմանը։ Երբ լույսը բացակայում է ցուպիկները և սրվակները աչքի ներոսում չեն խթանվում, արդյունքում լուսընկալիչ բջիջները ոչ մի արձագանք չեն ուղարկում ուղեղ, ինչպես օրինակ երբ գրգռվում են որոշակի հաճախաությամբ և ալիքի երկարությամբ լույսից։ Վատ լուսավորության ժամանակ աչքի ընկալութնակությունը դառնում է ախրոմատիկ, իսկ մթության դեպքում սև։ Մթության նկատմամբ ունեցած զգացմունքային ընկալումը շատ մշակույթներում կարևոր նշանակություն ունի։
Գիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուգ (մութ) օբյեկտները կլանում են ֆոտոնները, այդ պատճառով էլ մյուս օբյեկտերի հետ համեմատած պայծառ չեն։ Օրինակ, փայլատ սև ներկը գրեթե չի անդրադարձնում տեսանելի լույսը և թվում է մուգ, իսկ սպիտակ գույնը անդրադարձնում է գրեթե ողջ երևացող լույսը, այդ պատճառով էլ թվում է պայծառ[1]։
Սակայն գույնը չի կարող կլանվել անսահման։ Ցանկացած էներգիա, այդ թվում նաև տեսանելի լույսը, չի կարող ստեղծվել ոչնչից կամ ահետանալ, հնարավոր է միայն էներգիայի մի տեսակից մյուսի փոխակերպումը։ Տեսանելի լույսը կլանող օբեկտների մեծ մասը, էներգիան արձակում են ինֆրակարմիր ճառագայթների տեսքով[2]։ Այսպիսով չնայած օբեկտի արտաքինից մուգ է, շատ հավանական է, որ այն պայծառ է այլ հաճախության վրա, որը մարդու համար տեսանելի չէ։
Տարածության մութ հատվածն ունի լույսի սահմանափակ աղբյուրներ, այդ պատճառով էլ առարկաները դառնում են դժվար տեսանելիː Լույսի և խավարի հաջորդաբար փոխորինումը (գիշեր և ցերեկ) որոշ տեսակների մոտ առաջացրել է մթության հանդեպ Էվոլուցոն ադապտացիա։ Երբ ողնաշարավոր կենդանիները, այդ թվում նաև մարդը, հայտնվում են մութ տարածքում, նրանց աչքերի ծիածանաթաղանթը լայնանում է, ինչը նպաստում է աչքի կողմից լույսի ավելի մեծ քանակի ընկալմանը և բարելավում է գիշերային տեսողությունը։ Բացի դրանից մթության ադապտացիայի ժամանակ, մարդկային աչքի լույսի դետեկտորները (ցուպիկները և սրվակները) սկսում են գեներացնել ավելի քիչ սպիտակ ռոդոպսին։
Մթության գիտական չափ է Բորթլի երկնքի մթության սանդղակը, ըստ որի չափում են գիշերային երկնքի և երկնակամարի որոշակի տարածքում առանձին աստղերի պայծառությունը և ըստ որի կարելի է համեմատել երկնային օբյեկտների դիտողականությունը այդ տարածքներում։
Մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիայում և կրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան աշխարհում մթությունը որպես պոետիկ տերմին կարող է նշանակել վհատություն, չարություն կամ այլ բան։ Կրոնական տեքստերում մթությունը հաճախ օգտագործվում է, պատմվածքի կարևորությունը ընդգծելու համար։ Աստվածաշնչում մթությունը տաս երկնային աղետներից նախավերջինն է[3]։
Չինական փիլիսոփայության մեջ ինը ծառայում է կանացի տայ-ցզի մաքրության արտացոլման համար և ներկայացնում է նրա մութ հատվածը։
Մթության օգտագործումը որպես արտահայտչական մեթոդ ունի հնագույն մնայուն սովորությներ։ Շեքսպիրը ստեղծագործելով 16-ից 17-րդ դարերում, իր կերպարներից մեկին անվանել է «մթության իշխան» (Արքա Լի)), ինչպես նաև գրել է մութ ծնոթների մասին, որոնք խժռում են սերը (Միջամառային գիշերվա երազ)[4]։
Հին անգլերենում կար երեք բառ, որ մթություն էր նշանակում ՝ heolstor, genip և sceadu[5]։ Heolstor նաև նշանակում էր «թաքստոց», հետագայում դարձել է holster («կոբուր»)։ Genip նշանակում էր «մշուշ», այն այլևս չի կիրառվում։ Հոլանդերենում դեռևս գործվում է in het geniep, ինչը թարգմանվում է որպես «գաղտնիք»։ Sceadu-ն դարձել է «shadow» (ստվեր) և դեռևս օգտագործվում է։ Dark (մթություն) բառը առաջացել է deorc բառից[6]։
Կերպարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մթությունը օգտագործվում է նաև կերպարվեստում, լույսի ընդգծման կամ ցայտերանգման համար։
Մթություն ստանալու համար խառնում են տարբեր գունավոր ներկեր, քանի որ յուրաքանչյուր գույն կլանում է լույսի որոշակի հաճախություն։ Տեսականորեն երեք հիմնական կամ երկրորդական գույների խառնուրդը կլանում է տեսալնելի ամբողջ լույսը և ստեղծում է սև գույնը։ Սակայն գործնականում դժվար է խուսափել այդ խառնուրդի շագանակագույն ստացվելուց։
Բացի այս ամենից մթությունը կարող է օգտագործվել նաև նկարչության մեջ առաջատար գծեր ստեղծելու կամ դատարկություն ստանալու համար։ Ստվերների օգտագործումը մեծացնում է նկարի հեռանկարները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mantese, Lucymarie (March 2000)։ «Photon-Driven Localization: How Materials Really Absorb Light»։ American Physical Society։
- ↑ Dr. Denise Smith «Exploring the Electromagnetic Spectrum: The Herschel Experiment» (powerpoint)։ Space Telescope Science Institute։ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ BibleGateway.com
- ↑ Shakespeare, William. «The Complete Works». The Tech, MIT. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Mitchell, Bruce; Fred C. Robinson (2001). A Guide to Old English. Glossary: Blackwell Publishing. էջեր 332, 349, 363, 369. ISBN 0-631-22636-2.
- ↑ Harper, Douglass (2001 թ․ նոյեմբեր). «Dark». Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մթություն կատեգորիայում։ |