Սաուդա բինթ Զամա
Սաուդա բինթ Զամա արաբ․՝ سودة بنت زمعة | |
---|---|
Ծնվել է | 589 |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ |
Մահացել է | սեպտեմբերի 1, 674 |
Մահվան վայր | Մադինա, Օմայյան խալիֆայություն |
Քաղաքացիություն | Ուղղահավատ խալիֆների պետություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | companion |
Ամուսին | As-Sakran ibn Amr?[1] և Մուհամմադ մարգարե[1] |
Sawda bint Zamʿa Վիքիպահեստում |
Սաուդա բինթ Զամա (արաբ․ سودة بنت زمعة), Մուհամմադ մարգարեի երկրորդ կինը, կրել է «հավատացյալների մայր» պատվանունը (արաբ. أمّ المؤمنين)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուհամմադը մարգարեն Սաուդայի հետ ամուսնացել է 53 տարեկանում՝ Խադիջայի մահվանից և Մեքքա տեղափոխությունից հետո։ Սաուդան առաջին մուսուլմաններից մեկի՝ Սակրան իբն Ամրի այրին էր։ Նրա հայրը քուրայշ ցեղից էր։
Սաուդան Եթովպիա տեղափոխված առաջին կինն է եղե[2] լ։ Նա առաջին ամուսնու՝ Սակրան իբն Ամրի հետ բարեկամական կապ է ունեցել։ Սաուդան և Սակրանը որդի են ունեցել, որը մահացել է Ջալուլայի ճակատամարտում 637 թ․-ին։
Մուհամմադը Սաուդայի հետ ամուսնացել է շավալ ամսին՝ իր մարգարեության 10-րդ տարում՝ Խադիջայի մահվանից մի քանի օր անց։ Նա Մուհամմադից տարիքով մեծ է եղել։
Սաուդան աստվածավախ և բարեպաշտ կին է եղել։ Մուհամմադի մահանալուց հետո Սաուդան գումար է նվեր ստացել, որը ուղղել է բարեգործությանը։ Նա մահացել է Մեդինայում Օմար խալիֆի կառավարման շրջանում[3]։
Հնարավոր ամուսնալուծության դրվագ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաուդայի մասին, ի տարբերություն Աիշայի, հիշատակումները շատ չեն։ Ամենահայտնին, թերևս, մարգարեի՝ նրա հետ ամուսնալուծվելու ցանկության մասին տեղեկությունն է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Али-заде А. Сауда бинт Зама (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007.
- ↑ 2,0 2,1 https://azbykaislama.com/sauda-bint-zama/
- ↑ Äli-zadä, Aydın (2007). Islamskij ėnciklopedičeskij slovarʹ. Serija "Zolotoj fond islamskoj mysli". Moskva: Izdat. Dom "Ansar". ISBN 978-5-98443-025-8.