Սանտյագո Կանյիսարես
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 18, 1969[1][2] (54 տարեկան) | ||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[3] | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խոսե Սանտյագո Կանյիսարես Ռուիս (իսպ.՝ José Santiago Cañizares Ruiz; դեկտեմբերի 18, 1969[1][2], Մադրիդ, Իսպանիա[3]), իսպանացի ֆուտբոլային դարպասապահ և ավտոարշավորդ։ 45 հանդիպում է անցկացրել Իսպանիայի ազգային հավաքականում, 1994, 1998, 2006 թվականների աշխարհի և 1996, 2000, 2004 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։ 1992 թվականի օլիմպիական չեմպիոն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանյիսարեսը Մադրիդի «Ռեալի» սան է։ 1988-1998 թվականներին Սանտյագոն փորձում էր ամրապնդվել թիմում։ Սկզբում «սերուցքայինների» ղեկավարությունը խաղացողին վարձակալությամբ էր տալիս «Էլչեին», «Մերիդային» և «Սելտային» (որի կազմում Կանյիսարեսը նորամուտը նշել է Պրիմերայում)։ 1994 թվականին Սանտյագոն չի վարձակալվել և 4 մրցաշրջան մնացել է մադրիդյան ակումբում, սակայն երկար ժամանակ նա մնացել է որպես պահեստային դարպասապահ՝ սկզբում փոխարինելով Ֆրանցիսկո Բույոյին, իսկ ավելի ուշ՝ Բոդո Իլլգներին: Առաջին մրցաշրջանում՝ 1997/98 Կանյիսարեսը հանդես է եկել որպես «Ռեալի» հիմնական դարպասապահ։ Սանտյագոն մասնակցել է 26 հանդիպման, Իլգները՝ 12։
1998 թվականին Կանյիսարեսը տեղափոխվել է «Վալենսիա», որտեղ պետք է փոխարիներ կարիերան ավարտած Անդոնի Սուբիսարետային։ Սանտյագոն 21-րդ դարասկզբի «Վալենսիայի» կարևոր ֆուտբոլիստ էր, որն իրեն վառ էր դրսևորում թե ազգային, թե միջազգային ասպարեզում։ Կանյիսարեսի հետ «չղջիկները» 2-ական անգամ նվաճել են երկրի առաջնությունը և գավաթը, երկու անգամ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը։ 2007 թվականի դեկտեմբերի 20-ին «Վալենսիայի» ղեկավարությունը (կոնֆլիկտի նախաձեռնողը ակումբի այն ժամանակվա մարզիչ Ռոնալդ Կումանն էր) խզեց պայմանագիրը Կանյիսարեսի (ինչպես նաև Դավիդ Ալբելդայի և Միգել Անխել Անգուլոյի) հետ։ 2008 թվականի գարնանը Կումանի հեռացումից հետո Կանյիսարեսը վերադարձել է թիմ՝ փոխարինելով «Վալենսիայի» վնասվածք ստացած դարպասապահներ Տիմո Հիլդեբրանդին և Խուան Լուիս Մորային։ 2008 թվականի մայիսի 18-ին Սանտյագոն հրաժեշտի հանդիպում է անցկացրել, որում «Վալենսիան» հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին»։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանյիսարեսը խաղացել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում։ Օլիմպիական հավաքականի կազմում նա հաղթել է իսպանացիների համար Բարսելոնայում կայացած օլիմպիադայում։
Իսպանիայի հավաքականում Կանյիսարեսը նորամուտը նշել է 1993 թվականի նոյեմբերի 17-ին դանիացիների հետ 1994 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում այն բանից հետո, երբ իսպանացիների հիմնական դարպասապահ Անդոնի Սուբիսարետան կարմիր քարտ է ստացել։ Սանտյագոն անառիկ է պահել սեփական դարպասը և օգնել հավաքականին շատ կարևոր հաղթանակ տանել ուղղակի մրցակցի նկատմամբ (1:0)։
Ավելի հաճախ ազգային հավաքականում Կանիսարեսը երկրորդ դարպասապահն էր։ «Կարմիր ֆուրիայի» կազմում անցկացրած 45 խաղերից միայն 5-ն է նա անցկացրել աշխարհի և եվրոպական առաջնություններում։ Սանտյագոն մեկ հանդիպում է անցկացրել 1994 թվականի աշխարհի առաջնությունում, 3-ը՝ Եվրո-2000-ում, ևս մեկը՝ 2006 թվականի աշխարհի առաջնությունում։ Նա նաև ընդգրկվել է Եվրո-1996-ի, 1998-ի աշխարհի առաջնության և Եվրո-2004-ի հայտացուցակում, սակայն այդ մրցաշարերում ոչ մի հանդիպում չի անցկացրել. 90-ականներին եղել է Սուբիսարետայի, 2004-ին՝ Կասիլյասի փոխարինողը։
Դարպասապահը հայտնի է նաև նրանով, որ անհեթեթ վնասվածքի պատճառով բաց է թողել 2002 թվականի աշխարհի առաջնությունը. գտնվելով իր տանը՝ Կանյիսարեսը ոտքին օդեկոլոնի սրվակ է գցել՝ կոտրելով այն և բեկորներով կտրելով աքիլեսյան ջիլը[4]։ Այնուամենայնիվ, դարպասապահը որպես երկրպագու մեկնել է Կորեա ու Ճապոնիա և մասնակցել հավաքականի մի շարք հանդիպումների, այդ թվում՝ քառորդ եզրափակչի՝ Կորեայի Հանրապետության դեմ խաղին, որում իսպանացիները 3:5 հաշվով պարտվել են 11 մետրանոցներով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանիսարեսը երկու անգամ ամուսնացել է։ Նա ունի յոթ երեխա, այդ թվում՝ եռյակ, որը ծնվել է Մայտե Գարսիայի հետ երկրորդ ամուսնության ընթացքում[5]։
2018 թվականի մարտի 23-ին Կանիսարեսը հայտնել է, որ իր 5-ամյա որդին՝ Սանտին, մահացել է քաղցկեղից[6]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն՝ 1992
- Իսպանիայի չեմպիոն՝ 1995, 1997
- Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 1997
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող 1998
- Իսպանիայի չեմպիոն՝ 2002, 2004
- Իսպանիայի գավաթակիր՝ 1999, 2008
- Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 1999
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ 2004
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր՝ 2004
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից՝ 2000, 2001
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամորայի գավաթակիր՝ 1993, 2001, 2002, 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 Santiago Cañizares inaugura mañana en Puertollano el pabellón con su nombre (իսպ.) // La Información — Cádiz: 2013.
- ↑ «Не попавшие в восточный экспресс» (ռուսերեն). Спорт-Экспресс. 2002-05-28. Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին.
- ↑ «Santiago Cañizares, la aventura de ser padre... de siete hijos». Արխիվացված է օրիգինալից 2019-06-30-ին. Վերցված է 2019-06-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Muere el hijo de Santiago Cañizares a los cinco años». Արխիվացված է օրիգինալից 2019-06-30-ին. Վերցված է 2019-06-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Կանյիսարես» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիացի օլիմպիական չեմպիոններ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ավտոարշավորդներ
- Սելտայի ֆուտբոլիստներ
- Էլչեի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ