Սան Խուան դե լոս Մոռոս
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սան Խուան դե լոս Մոռոս | |||
| |||
Երկիր | Վենեսուելա | ||
Հիմնադրված է | մայիսի 26, 1780 թ. | ||
Մակերես | 247 կմ² | ||
ԲԾՄ | 512 մետր | ||
Բնակչություն | 120 111 մարդ (2011)[1] | ||
Ժամային գոտի | UTC−4 | ||
Հեռախոսային կոդ | 246 | ||
Փոստային դասիչ | 2301 | ||
Պաշտոնական կայք | germanroscio-guarico.gob.ve | ||
| |||
Սան Խուան դե լոս Մոռոս (իսպ.՝ San Juan de los Morros), քաղաք Վենեսուելայի կենտրոնական մասում։ Գուարիկո նահանգի և Խուան Խերման Ռոշիո համայնքի վարչական կենտրոնն է[2]։ Զբաղեցնում է 593,55 քառակուսի կիլոմետր տարածք (այդ ցուցանիշով չորրորդ տեղն է գրավում երկրի բնակավայրերի ցանկում)։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 120.111[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը 1594 թվականին հիմնադրել են իսպանացիները։ 1934 թվականին հռչակվել է Գուարիկո նահանգի մայր քաղաք։
Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն են Հովհաննես Մկրտչի 20 մետրանոց արձանը (San Juan Bautista, 1933-1935), Լոս Մոռոս դե Սան Խուան լեռնազանգվածը, Բոլիվարի հրապարակը, "La Puerta" հուշարձանը պատմական այն վայրում, որտեղ 1814 թվականի փետրվարի 3-ին տեղի է ունեցել Վենեսուելայի անկախության համար մղված պայքարի ճակատամարտերից մեկը։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքին բնորոշ է արևադարձային սավաննաների կլիման։ Ամենատաք ամիսը ապրիլն է՝ օդի 25.2 °C (77.4 °F) միջին ջերմաստիճանով, համեմատաբար սառը ամիսը՝ հունվարը՝ 22.6 °С (72.7 °F) միջին ջերմաստիճանով[4]։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վենեսուելա Ալտագրասիա դե Օրիտուկո
- Վենեսուելա Կալաբոսո
- Կոլումբիա Մանիսալես
- Նիկարագուա Պուերտո Կաբեսաս
- Իսպանիա Վալյադոլիդ
- Վենեսուելա Վալլե դե լա Պասկուա
- Կոլումբիա Վիլյավիսենսիո
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Instituto Nacional de Estadística — 1871.
- ↑ citar web|URL=http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Ctítulo=Censo do 2011|autor=|data=|publicado=Instituto Nacional de Estadística (INE)|acessodata=|arquivourl=https://web.archive.org/web/20150924085357/http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Carquivodata=2015-09-24%7Curlmorta=yes
- ↑ Datos obtenidos de [1] Արխիվացված 2014-02-26 Wayback Machine
- ↑ Клімат Сан-Хуана-де-лос-Моррос
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սան Խուան դե լոս Մոռոսի համալսարանի կայքէջը Արխիվացված 2014-05-17 Wayback Machine (իսպաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Խուան դե լոս Մոռոս» հոդվածին։ |
|