Jump to content

Սաբինա Ազեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբինա Ազեմա
ֆր.՝ Sabine Azéma
Ծնվել էսեպտեմբերի 20, 1949(1949-09-20)[1][2][3][…] (75 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4]
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա, Փարիզի կոնսերվատորիա, Կարնոյի լիցեյ և Ֆլորան դասընթացներ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Michel Lengliney?[6] և Ալեն Ռենե[6]
Պարգևներ և մրցանակներ

Սաբինա Ազեմա (ֆր.՝ Sabine Azéma, սեպտեմբերի 20, 1949(1949-09-20)[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի դերասանուհի[8]։

Ազեման ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 20-ին Փարիզում, փաստաբանի ընտանիքում։ Ունի երկու քույր[9]։ Արդեն վաղ տարիքում հետաքրքրվել է դերասանական արվեստով և դպրոցական տարիներին հաճախել է սեմինարների Ֆրանսուա Ֆլորիաի մոտ՝ Կառնոյի լիցեյում, ով հետագայում բացել է հայտնի դերասանական ստուդիա՝ Cours Florent անունով։ Իսկ ավելի ուշ օտար (անգլերեն) լեզուն բարելավելու համար կրթություն է ստացել Անգլիայում, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Միշել Լինգլենի հետ[10]։

20 տարեկան հասակում Ֆրանսիա վերադառնալուն պես՝ կրթությունը շարունակել է Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիայում (Conservatoire national supérieur d’art dramatique), որտեղ և ծանոթացել է Ժան Պոլ Բելմոնդոյի և Միշել Բուկի հետ։ 1974 թվականին Ելիսեյան թատրոնում (Théâtre des Champs-Élysées) կայացել է նրա առաջին բեմական դեբյուտը Տորեադորովների վալսում (La Valse des toréadors) Ժանա Անույաի և Լուի դե Ֆյունեսի ստեղծագործության հիման վրա։ Մինչ 80-ական թվականները նա առավելապես հայտնի էր որպես թատրոնի դերասանուհի[8]։

Նորամուտը ֆիլմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

27-ամյա Ազեմայի համար նորամուտը եղավ Ժորժ Լոտների «Էլ տեղ չկա գնալու» (ֆր.՝ On aura tout vu) ֆիլմում երկրորդական դեր ստանալ, որտեղ նա խաղում է Պիեռ Ռիշարի և Միու Միուի հետ միասին։ Հաջորդ տարի փոքրիկ դեր է ստանում «Ժանեկագործուհի» (ֆր.՝ La Dentellière) դրամատիկ ֆիմում։

Հաջորդ մի քանի տարին նա խաղացել է հեռուստատեսությունում, ապա ռեժիսոր Ալեն Ռենեն նրան հրավիրեց նկարահանվել «Կյանքը վեպ է» (La Vie Est Un Roman) ֆիլմում, որում նա ստանձնեց երկրորդական դեր, որի համար նա առաջադրվել է Ֆրանսիայում գլխավոր կինեմատոգրաֆիական մրցանակի՝ «Սեզար»-ի համար։

Հայտնի դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբինա Ազեման ստացել է «Սեզար» Բերտրան Տավեռնիեի «Կիրակին գյուղում» (ֆր.՝ Un dimanche à la campagne) ֆիլմի համար, ապա նկարահանվել է ամուսնու՝ Ալենե Ռենի ֆիլմերում, այդ թվում՝ «Մելոդրամա» (1987) (երկրորդ «Սեզարը» լավագույն կանացի դեր համար), «Ծխել/չծխել» (1992), «Միայն ոչ շուրթերին» (2003) և «Վայրի խոտեր» (2009) ֆիլմերում։

1998 թվականից մինչև 2014 թվականը ամուսնացած է եղել հայտնի ռեժիսոր Ալեն Ռենեի հետ՝ մինչ նրա մահը՝ 2014 թվականի մարտի 1-ը[11]։

2015 թվականին գլխավորել է ժուրիի կազմը՝ «Ոսկյա տեսախցիկ» կինոփառատոնի ժամանակ[12]։

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1974-1985 ս Au théâtre ce soir Նիկոլ, Ֆրանսուազա, Լյուդմիլա
1975 ս La preuve par treize Սոֆի
1976 ֆ Էլ տեղ չկա գնալու On aura tout vu Մադեմուազել Կլոդ Ֆերրոնի
1976 ֆ Հանձնատար «Մաքսիմից» Le chasseur de chez Maxim's Ժենեվյեվա
1977 ֆ Ժանեկագործուհին La Dentellière Կորին
1978 ֆ սյուժե Le scénario Լիզա
1979 ֆ Խորհրդավոր պարոն Դուվալյե L'étrange monsieur Duvallier / Լորանս
1981 ֆ Մենք հրեշտակներ չենք...ինչպես և կանայք On n'est pas des anges... elles non plus Մարի-Լուիզա Տորեստյե
1983 ֆ Կյանքը վեպ է La vie est un roman Էլիզաբեթ Ռուսո
1984 ֆ Կիրակին գյուղում Un dimanche à la campagne Իրեն
1984 ֆ Սեր մինչ մահը L'amour à mort Էլիզաբեթ Սաթեր
1986 ֆ Կարմիր գոտի Zone rouge Կլեր Ռուսսե
1986 ֆ Մելոդրամա Mélo Ռոմեյն Բելկրուա
1986 ֆ Մաքրասերը La puritaine Արիանա
1989 ֆ Հունիսյան հինգ օր Cinq jours en juin Իվետ
1989 ֆ Կյանք և ուրիշ ոչինչ La vie et rien d'autre Իրեն դե Կուրտի
1989 ֆ Վանիլաելակային պաղպաղակ Vanille fraise Կլարիսա Բուլանժե
1990 ֆ Երեք տարի Trois années Julia Poncenot-Guillermen
1991 ֆ Ռոսսինի Rossini! Rossini! Օլիմպիա Պելիսյե
1993 ֆ Ծխել/չծախել Smoking/No Smoking Սելիյա Տիսդեյլ / Սիլվիա Բել / Իրեն Պրայդուորտի / Ռովենա Կումբեզ / Ժոզեֆինա Գամիլտոն
1995 ֆ Սիմոնա կինոթատրոնի հարյուր և մեկ գիշեր Les cent et une nuits de Simon Cinéma Սաբին / Իռեն
1995 ֆ Սև, ինչպես հիշողություն Noir comme le souvenir Լյուսի
1995 ֆ Սեր մարգագետնում Le bonheur est dans le pré Նիկոլ Բերժաեդ
1996 ֆ Իմ կյանքի տղամարդը Mon homme Բերանժերա
1996 ֆ Le veilleur de nuit Էլյ
1997 ֆ Հին հայտնի երգեր On connaît la chanson Օդիլ Լալանդ
1997 ֆ Երբ կատուն ժպտում է Quand le chat sourit
1999 ֆ Շպունց Le schpountz Ֆրանսուազա
1999 ֆ Ծննդյան տորթ La bûche Լյուբա
2001 ֆ Սենյակ սպաների համար La chambre des officiers Անաիս
2001 ֆ Танги Tanguy Էդիթ Գյոց
2003 ֆ Դեղին սենյակի գաղտնիքը Le mystère de la chambre jaune Մատիլդա Ստանգերսոն
2003 ֆ Միայն ոչ շուրթերին Pas sur la bouche Ժիլբեր Վալանդրեյ
2005 ֆ Սևազգեստ տիկնոջ օծանելիքը Le parfum de la dame en noir Մատիլդա Ստանգերսոն
2005 ֆ Օլե! Օլե! Ալեկսանդրա Վեբեր
2006 ֆ Սրտեր Cœurs Շարլոտա
2007 ֆ և թող ամեն ինչ պարի! Faut que ça danse! Վիոլետա
2008 ֆ Ճանապարհորդություն Պիրինեյներ Le voyage aux Pyrénées Ավրորա Լալյու
2009 ֆ Վայրի խոտեր Les herbes folles Մարգարիտ Մյուիր
2009 ֆ Երկիր մոլորակի վերջին ռոմանտիկը Les derniers jours du monde La marquise d'Arcangues
2010 ֆ Ծառայություն ծառայության դիմաց Donnant, donnant Ժաննա
2011 ֆ Հողափորի աղջիկը La fille du puisatier Տիկին Մազել
2013 ֆ Հիլդա մորաքույրը Tante Hilda! Հիլդա Մորաքույրը (թարգմանություն)
2014 ֆ Սիրել, խմել ու երգել Aimer, boire et chanter Քեթերին
2015 ֆ Տիեզերք Cosmos Տիկին Վոյտիս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 ծննդական
  5. Les Acteurs (ֆր.)Cours Florent.
  6. 6,0 6,1 https://www.gala.fr/stars_et_gotha/sabine_azema
  7. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-juillet-2015
  8. 8,0 8,1 «Sabine Azéma biographie». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «Sabine Azéma».
  10. [1]
  11. «Alain Resnais leaves us memories and imagination». euronews. 2014 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. Festival de Cannes (Officiel) (2015 թ․ հունիսի 2). «SABINE AZEMA -interview- (en) Cannes 2015». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբինա Ազեմա» հոդվածին։