Jump to content

Միու Միու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միու Միու
ֆրանսերեն՝ Miou-Miou
Ծնվել էփետրվարի 22, 1950(1950-02-22)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 11-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Պատրիկ Դևեր
Համատեղ ապրող(ներ)Ժյուլիեն Կլեր
Երեխա(ներ)Angèle Herry? և Jeanne Herry?
Պարգևներ և մրցանակներ

Միու Միու (ֆրանսերեն՝ Miou-Miou, իրական անունը՝ Սիլվետ Հերրի (Sylvette Herry), փետրվարի 22, 1950(1950-02-22)[1][2][3][…], Փարիզի 11-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միու-Միուն ծնվել է Փարիզում` ոստիկանի և վաճառողուհու ընտանիքում։ Ուսումն ավարտելուց հետո նա տեղ է գտել փարիզյան Café de la Gare փորձարարական թատրոնում, որտեղ առաջատար դերասաններ էին Ժերար Դեպարդիեն և Պատրիկ Դևերը։ Իր բեմական Միու-Միու փաղաքշական անունը նա ստացել է դերասան Կոլյուշի կողմից։

Կինոդեբյուտը կայացել է 1971 թվականին։ Այդ տարի նա նկարահանվել է «Այրված չորանոցներ», «Ժորժ Լե Տյուերի դյուրազգաց կյանքը» և «Փախուստ» ֆիլմերում։ Նրա համար բեկումնային էր Բերտրան Բլիեի կողմից 1974 թվականին նկարահանված «Վալս պարողները» կինոնկարը, որից հետո նա սկսեց առաջարկներ ստանալ՝ գլխավոր դերով հանդես գալու զանազան կատակերգություններում և դրամաներում։

Կաշկանդված լինելով անընդհատ կրկնվող սիրունատես շիկահերների դերերով, 1980-ական թվականներին Միու Միուն աստիճանաբար կարողացավ կյանքի կոչել իր հերոսուհիների առավել խորիմաստ կերպարների։ Նրա ֆիլմերից հարկ է նշել «Ֆ... ինչպես Ֆերբենքս» (1976 թ.), «Ասեք նրան, որ ես իրեն սիրում եմ» (1977 թ.), «Սեր առաջին հայացքից» (1983 թ.), «Շուրջկալ» (1984թ.), «Երեկոյան շրջազգեստ» (1986 թ.), «Ժերմինալ» (1993 թ.), «Հնդկացին Փարիզում» (1994 թ.), «Օր ութերորդ» (1996 թ.), «Երազի գիտությունը» (2006 թ.), «Մրրկայնության փոքրիկ գոտին» (2009 թ.) և այլ կինոնկարներ։ 1979 թվականին նկարահանված «Խորամանկ հնարք» կինոնկարը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, իսկ Միու-Միուն արժանացել է «Սեզար» մրցանակի, սակայն նա հրաժարվել է ընդունել մրցանակը։ 2003 թվականին Միու-Միուն հայտնվել է նաև «Սաթն անհետացել է» հեռուստատեսային սերիալում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միու Միուն սիրավեպ է ունեցել դերասան Պատրիկ Դևերի հետ։ 1974 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Անժելը։ Այնուհետև սիրավեպ է ունեցել երգիչ Ժյուլիեն Կլերկի հետ։ 1978 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ժաննա Հերրին, ով այժմ նույնպես դերասանուհի է։ Միու Միուն այժմ սերտ կապերի մեջ է սցենարիստ և դերասան Ժան Տյոլեի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1971ՓախուստLa cavaleՊետտի
1971Ժորժ Լե Տյուերի դյուրազգաց կյանքըLa vie sentimentale de Georges Le Tueur-
1972Այրված չորանոցներ (Կասկած)Les granges brûléesՄոնիկա
1972Փախչում է, փախչում է արվարձանElle court, elle court la banlieueասիստենտ
1973Մի քանի` չափից դուրս հանդարտ պարոններQuelques messieurs trop tranquillesԱնիտա
1973Տարի 01L' An 01-
1973Ռաբբի Հակոբի արկածներըLes aventures de Rabbi JacobԱնտուանետ Պիվեր
1973ԹեմրոկThemroc-
1974Վալս պարողներըLes valseusesՄարի-Անժ
1974Քնքուշ ԴրակուլաTendre DraculaՄարի
1975Լիլի, սիրիր ինձLily, aime-moi-
1975Ոչ մի խնդիրPas de problème!Անիտա
1975Հանճարը, երկու համերկրացին և թռչնակըUn genio, due compari, un polloԼուսի
1976Հաղթական քայլերգMarcia trionfaleՌոզաննա
1976Սեր և թարմ ջուրD'amour et d'eau fraîcheՌիտա Գոնսալես
1976Ֆ... ինչպես ՖերբենքսF comme FairbanksՄարիա
1976Էլ տեղ չկաOn aura tout vu!Քրիստինա
1976Յոնասը, ով 2000 թվականին կլինի 25 տարեկանJonas qui aura 25 ans en l'an 2000Մարի
1976Նրան կրկին տեսնելու հաճույքըAl piacere di rivederlaՊատրիցիա
1977Ասեք նրան, որ ես իրեն սիրում եմDites-lui que je l'aimeԺյուլիետ
1978Ճանապարհներ դեպի հարավLes routes du sudՋուլիա
1979Խցանում. Անհավանական պատմությունL'ingorgoԱնժելա
1979Կտեսնվենք երկուշաբթիAu revoir à lundiՆիկոլ
1979Խորամանկ հնարքLa dérobadeՄարիա
1980Կին-ոստիկանըLa femme flicտեսուչ Կորին Լևասյու
1980Արդյոք խելամիտ է դաEst-ce bien raisonnable?Ջուլիա
1981Գայլի երախLa gueule du loupՄարիա
1982ԺոզեֆաJosephaԺոզեֆա Մանե
1982Գի դը ՄոպասանGuy de MaupassantԺիզել դ'Էստոկ
1983Սեր առաջին հայացքիցCoup de foudreՄադլեն
1983Զգուշացեք, մեկ կնոջ մեջ հնարավոր է թաքնված լինել մեկ այլ կինAttention une femme peut en cacher une autre!Ալիսա
1984ՇուրջկալCaniculeՋեսիկա
1984Սֆինքսի թռիչքըLe vol du SphinxԼաուրա
1985Բլանշն ու ՄարինBlanche et MarieԲլանշ
1985Կյանքն, ինչպես ես եմ ուզումUne vie comme je veuxԼաուրեն
1986Երեկոյան շրջազգեստTenue de soiréeՄոնիկա
1988ԸնթերցողուհինLa lectriceԿոնստանս, Մարի
1988Պտտվող դռներLes portes tournantesԼաուդա
1988ՓողերL'argentԿարոլինա
1988Իսկական երջանկությունUn vrai bonheur-
1989Միլուն մայիսինMilou en maiԿամիլա
1990Նեչաևի վերադարձըNetchaïev est de retourԲրիջիտ
1991Համընդհանուր հետապնդումLa totale!Էլեն Վուազեն
1992Ապուշների հանդեսըLe bal des casse-piedsԼյուսի Շերրի
1992ՏանգոTangoՄարի
1993ԺերմինալGerminalՄաեդ
1994Մոնպառնաս - ՊոնդիշերիMontparnasse-PondichéryՋուլիա
1994Հնդկացին ՓարիզումUn indien dans la villeՊատրիցիա
1995Կին` փոթորկի ժամանակUne femme dans la tourmenteՄիշել
1995Սիրո էջUne page d'amourԷլեն
1995Ժոզեֆինան և գնչուներըCourt toujours: Joséphine et les gitansԺոզեֆինա
1996Շինծու ամուսնությունMa femme me quitteԺոաննա Մարտին
1996Օր ութերորդLe huitième jourԺյուլի
1997Չոր մաքրումNettoyage à secՆիկոլ Կունստլեր
1997ՆրանքEllesԵվա
1998Խաղից դուրսHors jeu-
2000Ամեն ինչ կարգին է, գնացինքTout va bien, on s'en vaԼաուրա
2000Մեկ անգամPour une fois-
2001Ագաթան և մեծ խանութըAgathe et le grand magasinԱգաթա
2003Սաթն անհետացել էAmbre a disparuԵվա Լորկա
2004Անմիտ անդորրությունFolle embellieԱլիդա
2004ՀարսանիքMariages!Գաբրիելա
2004Տիկին Անդեսմասի ճաշըL'après-midi de monsieur Andesmas-
2005Մեկը գնում է, մյուսը մնումL'un reste, l'autre partԱննա-Մարիա
2005ՌիվիերաRivieraԱնտուանետա
2006Երազի գիտությունըLa science des rêvesՔրիստինա Միրու
2006ԱվրիլAvrilԲեռնադետ
2006Ընտանիքի հերոսըLe héros de la familleՍիմոնա Գարսիա
2007Կրող պատերLes murs porteursՋուդիթ Ռոզենֆելդ
2008Ընտանեկան գործAffaire de familleԼաուրա
2008Մեծ այլուրեքությունLe grand alibiԷլին Պագես
2009Փոքրիկ արձակուրդներ Կնոկ-լե-ԶուտումPetites vacances à Knokke-le-ZouteՄիշլեն
2009Որդու համարPour un filsԿատերին
2009ՀամերգLe concertԳիլենա դե լա Ռիվյեր
2009Մրրկայնության փոքրիկ գոտինUne petite zone de turbulencesԱննա
2012Երբ ես փոքրիկ մեծանամQuand je serai petitԺակլին
2012Բարի վերադարձBienvenue parmi nousԱլիսա
2012ԱվանտիAvantiԿատերինա
2012Սերը մատների ծայրերինPopulaireՄադլեն
2013Ձերբակալեք ինձArrêtez-moiՊոնտոիսա
2013ԼանդերLandesՄադլեն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 GeneaStar
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #136920276 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միու Միու» հոդվածին։