Տիեզերք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերք
ֆր.՝ Cosmos
Երկիր Ֆրանսիա
Ժանրդրամա
ՀիմքԿոսմոս
Թվական2015
ԼեզուՖրանսերեն
ՌեժիսորԱնջեյ Ժուլավսկի[1]
ՊրոդյուսերՊաուլու Բրանկու
Սցենարի հեղինակԱնջեյ Ժուլավսկի[1]
ԴերակատարներՍաբինա Ազեմա[2]
ԵրաժշտությունԱնջեյ Կոժինսկի
ԿինոընկերությունAlfama Films
Leopardo Filmes
Տևողություն103 րոպե
Պաշտոնական կայքէջ

Տիեզերք (ֆր.՝ Cosmos), ռեժիսոր Անջեյ Ժուլավսկու ֆրանս-պորտուգալական համատեղ արտադրության ֆիլմ՝ նկարահանված 2015 թվականին լեհ գրող Վիտոլդ Գոմբրովիչի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը ստեղծողները այն բնորոշում են որպես «մետաֆիզիկական նուար-թրիլեր»[3]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լոկառնոյի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն ստացել է մրցանակ լավագույն ռեժիսոր անվանակարգում[4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երիտասարդներ՝ Վիթոլդը և Ֆուքսը, մեկնում են ամառանոց, որտեղ հանդիպում են մտահոգիչ առարկաների՝ անտառում կախված ճնճղուկի, տան հատակին և այգում տարօրինակ նշանների, տան բնակիչների անսովոր պահվածքի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ժան-Ֆրանսուա Բալմեր Լեոն Լեոն
Սաբինա Ազեմա Մադամ Վոյթիս Մադամ Վոյթիս
Ջոնթան Ջենե Վիթոլդ Վիթոլդ
Ջոան Լիբերո Ֆուքս Ֆուքս
Վիկտորյա Հերրա Լենա Լենա
Կլեմենտին Փոնս Կատրետտ / Ջինետտ Կատրետտ / Ջինետտ

Աշխատանք ֆիլմի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիեզերքը» դարձել է Անջեյ Ժուլավսկու առաջին ֆիլմը վերջին 15 տարում (և դարձել է նրա վերջին ֆիլմը․ ռեժիսորը մահացել է ֆիլմի պրեմիերայից մի քանի ամիս անց)։ Որպես պրոդյուսեր հանդես է եկել Պաուլո Բրանկոն իր Alfama Films կազմակերպությունով և պորտուգալական Leopardo Filmes կազմակերպության հետ համագործակցությամբ։ Նկարահանումները սկսվել են նոյեմբերի կեսերին և ավարտվել 2014 թվականի դեկտեմբերի վերջին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://filmspot.pt/filme/cosmos-315868/
  2. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=233934.html
  3. 3,0 3,1 Lemercier, Fabien (2014 թ․ սեպտեմբերի 1). «Andrzej Zulawski's Cosmos in post-production». Cineuropa. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Palmarès 2015». Locarno. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Locarno Film Festival Announces Lineup for Its 68th Year, Awards Edward Norton on Opening Night». Indiewire. 2015 թ․ հուլիսի 15.