Ռուտա Վանագայտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուտա Վանագայտե
լիտ.՝ Rūta Vanagaitė
Ծնվել էհունվարի 25, 1955(1955-01-25) (69 տարեկան) կամ 1955[1]
ԾննդավայրՇյաուլյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
Մայրենի լեզուլիտվերեն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1978)
Մասնագիտությունթատերագետ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ և թատերական քննադատ
ԱմուսինՎլադաս Բագդոնաս
ԿուսակցությունLiberal Union of Lithuania?

Ռուտա Վանագայտե (լիտ.՝ Rūta Vanagaitė, հունվարի 25, 1955(1955-01-25) կամ 1955[1], Շյաուլյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի թատերաքննադատ, գրող, լրագրող, Վիլնյուս քաղաքի հասարակական գործիչ[2]։ Տիրապետում է լիտվերեն, ռուսերեն, անգլերեն, ֆիններեն, լեհերեն և ֆրանսերեն լեզուներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուտա Վանագայտեն ծնվել է 1955 թվականի հունվարի 25-ին, Շյաուլյայ քաղաքում։ 1961-1972 թվականներին սովորել է Վիլյնուսի համար 22 միջնակարգ դպրոցում։

1978 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը, որտեղ սովորել է թատերական արվեստ։ Մինչև ուսումն ավարտելն սկսել է հանդես գալ որպես թատրոնին նվիրված հոդվածների հեղինակ։ 1978 թվականին դարձել է „Kultūros barai“ ամսագրի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բաժնի ղեկավարը. այնուհետև աշխատել է „Literatūra ir menas“ շաբաթաթերթում։

1985-1989 թվականներին ապրել է Հելսինկիում, որտեղ աշխատել է Հելսինկիի համալսարանի գրադարանում և սոցիալ-մշակութային թեմաներով հոդվածներ է գրել «Helsingin Sanomat» թերթի համար։

1989 թվականին վերադարձել է Լիտվա և դարձել Երիտասարդական ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը[3]։ 1991 թվականից Լիտվայում կազմակերպել է LIFE միջազգային թատերական փառատոնը։ 1999-2001 թվականներին եղել է վարչապետ Ռոլանդաս Պակսասի` մշակույթի և հաղորդակցության հարցերով խորհրդականը։ 2001 թվականին հիմնել է հանրային կապերի «Acta Publica» գործակալությունը։ 2006 թվականից ղեկավարում է «Vilko valia» գործակալությունը։

2015 թվականին Էֆրաիմ Զուրոֆի հետ շփվելուց հետո իմացել է Հոլոքոստի ընթացքում Լիտվայում ապրող հրեաների տանջանքների մասին և սկսել է աշխատել «Մերոնք։ Ճանապարհորդություն թշնամու հետ» գրքի վրա[4], որը լույս է տեսել մեկ տարի անց։ Գրքում նա ներկայացրել է հասարակ լիտվացիների` հրեաներին սպանելու և թալանելու գործում ունեցած մասնակցությունը։ Գրքի լույսընծայումից հետո Վանագայտեից երես են թեքել շատ հարազատներ և ընկերներ[5]։

2017 թվականի մարտին Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի հրավերով Ռուտա Վանագահտեն այցելել է Բելառուս[6]` դասախոսություն կարդալու մարտի 2-ի հիշատակի օրը[6]։ 2018 թվականին Վանագայտեն ելույթ է ունեցել Իսրայելում[7]. «Մերոնք։ Ճանապարհորդություն թշնամու հետ» գիրքը լույս է տեսել նաև եբրայերենով («מסע עם האויב»)[8]:

Ռուտա Վանագայտեն գերմանացի պատմաբան Քրիստոֆ Դիկմանի հետ աշխատում է Հոլոքոստի մասին պատմող «Ինչպե՞ս է դա պատահել» գրքի վրա, որը նախատեսվում է լույս ընծայել 2020 թվականին[9]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Pareigos metas». Vilnius : Alma littera, 2014. — 300 էջ
  • «Ne bobų vasara». Vilnius : Alma littera, 2015. — 166 էջ
  • «Ne bobų reikalai». Vilnius : Alma littera. — 107 էջ
  • «Jis». Vilnius : Alma littera, 2016. — 240 էջ
  • «Ne bobų vasara», Vilnius : Alma littera, 2013 (առաջին հրատ.), 168 էջ։ Առաջին բեսթսելլեր. գեղարվեստական արձակ` ժամանակակից Լիտվայի, «50-ն անց» կանանց մասին[10]
  • «Mūsiškiai». Vilnius : Alma littera, 2016. — 296 էջ։ «Մերոնք» գիրքը հիմնված է արխիվային փաստաթղթերի վրա, որը պատմում է հասարակ լիտվացիների` Հոլոքստին ունեցած մասնակցության մասին։ Գրքի ստեղծման հիմնական պատճառներից մեկը հասարակ լիտվացիների շրջանում չափացանց բարձր հակասեմիթականությունն էր[11]։ Հրատարակիչն ի սկզբանե վախեցել է տպագրել գիրքը[12]։ Ի վերջո գիրքը 2006 թվականին լիտվերենով լույս է ընծայվել Alma littera (Վիլնյուս) հրատարակչատան կողմից[13]։ Լիտվայի իշխանություններն, ըստ հեղինակի, գիրքն ազգային անվտանգության սպառնալիք են համարում[6]։ Գիրքը բեսթսելլեր է դարձել[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Рута Ванагайте: если бы Путина не было, то в Литве придумали бы другого
  3. Рута Ванагайте | Издательство Corpus
  4. «Свои. Путешествие с врагом». Издательство Corpus. 2019 թ․ օգոստոսի 20.
  5. «Из-за книги о геноциде евреев в Литве от автора отвернулись родные и друзья». Inosmi.ru, перевод с портала Delfi.lt. 2016 թ․ հունվարի 27.
  6. 6,0 6,1 6,2 «Писательница Рута Ванагайте: «Каждый литовец может доехать до места расстрела евреев за полчаса»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  7. «Рута Ванагайте – в Израиле в феврале 2018 года». 2019 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  8. «מסע עם האויב». Yediot Sfarim. 2019 թ․ օգոստոսի 20.
  9. «Нет пророка в своём Отечестве. Интервью с Рутой Ванагайте». Сноб. 2019 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  10. «ISBN 9786090117101». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  11. Рута Ванагайте: «В Литве многие еврея живьем не видели, а нетерпимость осталась»
  12. Рута Ванагайте: один еврей, другой убийца, а правда в том, что оба — наши
  13. «Историк Валерий Иванов о книге Руты Ванагайте о геноциде евреев в Литве в 1941 году». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  14. ««Когда убивали евреев, вся Литва разбогатела»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]