Jump to content

Ռումեն Պենին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումեն Պենին
բուլղար․՝ Румен Пенин
Ծնվել էմայիսի 27, 1958(1958-05-27) (66 տարեկան)
Սեպտեմվրի, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունաշխարհագրագետ, ճանապարհորդ հետազոտող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական աշխարհագրություն
ԱնդամակցությունԲուլղարիայի աշխարհագրական ընկերություն
Ալմա մատերՍոֆիայի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանդոկտորի աստիճան, դոցենտ և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն, ռուսերեն և անգլերեն
 Rumen Penin Վիքիպահեստում

Ռումեն Պենին (բուլղար․՝ Румен Любенов Пенин, մայիսի 27, 1958(1958-05-27), Սեպտեմվրի, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի աշխարհագրագետ, պրոֆեսոր, Սոֆիայի համալսարանի աշխարհագրական և երկրաբանական ֆակուլտետի լանդշաֆտային և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ (2006-2014)[1], Մոսկվայի պետական համալսարանի դոկտոր, մի շարք գրքերի, դասագրքերի, մենագրությունների և գիտական հոդվածների[2], «Աշխարհագրությունը որպես արկած, աշխարհագրությունը որպես ճամփորդություն» և «Աշխարհագրությունը և՛ ճանապարհորդություն, և՛ արկած» ֆոտոցուցահանդեսի հեղինակ, որը տեղի է ունեցել Բուլղարիայի ավելի քան 100 վայրերում, Բուլղարիայի աշխարհագրական փառատոնի կազմկոմիտեի նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումեն Պենինը ծնվել է 1958 թվականին Բուլղարիայի Սեպտեմվրի քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1978-1983 թվականներին սովորել է Սոֆիայի համալսարանի լանդշաֆտային և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնում։ 1983-1985 թվականներին աշխարհագրություն է դասավանդել դպրոցում, եղել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկական աշխարհագրության դասախոսի ասիստենտ[3]։ 1985 թվականին եղել է Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի լանդշաֆտային երկրաքիմիայի և հողի աշխարհագրության ասպիրանտ, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1989 թվականին «Հարավարևմտյան Բուլղարիայի պահպանվող տարածքների լանդշաֆտային-երկրաքիմիական գնահատումը» թեմայով[4]` նվիրված Ստրումա գետի գեոէկոլոգիական հիմնախնդիրներին։

1989 թվականին նշանակվել է լանդշաֆտային և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի ասիստենտ, 1997 թվականից` դոցենտ, 2003 թվականից՝ պրոֆեսոր։ 2003-2006 թվականներին եղել է Սոֆիայի համալսարանի «Ֆիզիկական աշխարհագրության և լանդշաֆտային էկոլոգիայի» ֆակուլտետի մագիստրատուրայի ղեկավար։ Ղեկավարել է գիտա-կրթական պրակտիկներ, կազմակերպել վերապատրաստման, կրթական էքսկուրսիաներ Բուլղարիայում և արտերկրում աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների համար[3]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենինը մասնակցել է մի շարք միջազգային և տեղական համագումարների, գիտաժողովների և համաժողովների, հանդես է եկել ելույթներով։ 1992 թվականին Վաշինգտոնում (ԱՄՆ) մասնակցել է XVII միջազգային աշխարհագրական համաժողովին, 1994 թվականին՝ Ակապուլկոյի (Մեքսիկա) XV միջազգային հողագիտական համաժողովին։ Մասնակցել է միջազգային աշխարհագրական գիտարշավների Կովկասում (1987), Գոբի անապատում (1990), Լադոգա լճում (1991, 1992, 2005, 2007), բուլղարական Ռիլա լեռան գիտարշավին (1994), հունական Ֆալակրո և Աթոս լեռների գիտարշավներին[3]։ Այցելել է ավելի քան 100 երկիր[5]։

Գիտական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Научные интересы Румена Пенина - ландшафтоведение, мониторинг и охрана окружающей среды, региональные экологические проблемы. Он является автором 80 популярных статей и 130 научных трудов, книг, 70 учебников и учебных пособий по географии для учащихся средних школ[2]. Одни из наиболее известных трудов:

  • «Природна география на България»[6]
  • «Physical Geography of Bulgaria»[7]
  • «Терминологичен речник по физическа география и ландшафтна екология»[8]
  • «Ръководство за практически занятия по геохимия на ландшафтите»[9]
  • «Ландшафтна география на България» (съавтор с Ангел Велчев, Никола Тодоров и Мимоза Контева)[10]
  • «Ръководство по Природна география на света» (съавтор с Мимоза Контева)[11]
  • «Многоезичен терминологичен речник по физическа география»[12]
  • «Физикогеографски и ландщафтни изследвания в района на Земенския стационар» (съавтор с Ангел Велчев и др.)[13].
  • Юбилеен сборник «40 години Катедра Ландшафтознание и опазване на природната среда» (съставител и научен редактор)[14]
  • «География на континентите и океаните» (съставител и автор)[15]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ландшафтознание и опазване на природната среда». Софийский университет. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  2. 2,0 2,1 Научни приноси
  3. 3,0 3,1 3,2 «Румен Пенин – географията като приключение и пътешествие» (բուլղարերեն). Български географски портал. 10 декабря 2013. Վերցված է 2015=07-12-ին.
  4. Сведения о Румене Пенине на сайте интеллектуальной системы МГУ «ИСТИНА» (ռուս.)
  5. «Република Доминика – 100-ната държава, която посетих» (բուլղարերեն). Български географски портал. 15 июня 2015. Վերցված է 2015=07-12-ին.
  6. Пенин, Р. Природна география на България, София, Булвест 2000, 2007. ISBN 978-954-18-0546-6
  7. Penin, R. Physical Geography of Bulgaria. Sofia, Bulvest 2000, 2012. ISBN 9789541807541
  8. Пенин, Р. Терминологичен речник по физическа география и ландшафтна екология. София, Булвест 2000, 2007. ISBN 978-954-18-0547-3
  9. Пенин, Р. Ръководство за практически занятия по геохимия на ландшафтите. София, УИ «Св. Кл. Охридски», 1997. ISBN 954-07-0358-1
  10. Велчев, А., Р. Пенин, Н. Тодоров, М. Контева. Ландшафтна география на България. София, Булвест 2000, 2011. ISBN 978-954-18-0782-8.
  11. Контева, М., Р. Пенин. Ръководство по Природна география на света. София, УИ «Св. Кл. Охридски», АИ «Проф. М. Дринов», 1999. ISBN 954-430-641-2
  12. Пенин. Р. Многоезичен терминологичен речник по физическа география. София, Булвест 2000, 2003. ISBN 954-18-0286-9
  13. Велчев А. и др. Физикогеографски и ландщафтни изследвания в района на Земенския стационар. София, Булвест 2000, 1993. ISBN 954-07-0124-4
  14. 40 години Катедра Ландшафтознание и опазване на природната среда. София, Булвест 2000, 2013. ISBN 978-954-18-0902-0
  15. Пенин, Р. География на континентите и океаните. София, Булвест 2000, 2001. ISBN 954-18-0184-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռումեն Պենին» հոդվածին։