Սեպտեմվրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սեպտեմվրի
բուլղար․՝ Септември
Զինանշան
BUL Септември COA.gif

Septemvri-PZ-new-church.jpg
Սեպտեմվրի եկեղեցի
Կոորդինատներ: 42°12′39″ հս․ լ. 24°7′49″ ավ. ե. / 42.21083° հս․. լ. 24.13028° ավ. ե. / 42.21083; 24.13028
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՄարզՊազարջիկի մարզ
Մակերես22,454 կմ²
ԲԾՄ239 մետր
Խոսվող լեզուներԲուլղարերեն
Բնակչություն8,422 մարդ (2009)
Ազգային կազմԲուլղարներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ03561
Փոստային ինդեքսներ4490
Պաշտոնական կայքseptemvri.org
##Սեպտեմվրի (Բուլղարիա)
Red pog.png

Սեպտեմվրի (բուլղար․՝ Септември), քաղաք Բուլղարիայի հարավային հատվածում՝ Պազարջիկի մարզում:

Քաղաքի անվանումը բառացիորեն բուլղարերենից թարգմանաբար նշանակում է սեպտեմբերին: Քաղաքը գտնվում է Վերին Թրակիայի դաշտավայրի արևմուտքում՝ մարզկենտրոն Պազարջիկից 19 կմ (կամ 12 մղոն) հեռավորության վրա:

Հանդիսանում է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը: 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքը ունի 8,422 մարդ բնակչություն[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում քաղաքը պատկանել է նախ և առաջ հին հույներին և ապա՝ հռոմեացիներին: Հռոմեական կայսրության թուլացումից հետո այն անցել է վերջինիս իրավահաջորդ հանդիսացող Բյուզանդական կայսրությանը:

14-րդ դարում քաղաքը և ամբողջ Բուլղարիան հայտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակահատվածում 15-րդ դարում քաղաքը վերակառուցվել է և վերանվանվել ի պատիվ Սառա խայն բեյի:

Դրան հաջորդած ժամանակաշրջաններում Սեպտեմվրին վերածվեց տիպիկ երկաթուղային քաղաքի: Այն կարևոր նշանակություն ուներ ոչ միայն Բուլղարիայում, այլ նաև ամբողջ Բալկանյան տարածաշրջանում:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուլղարիայի ազգային վիճակագրական ընկերություն, 2009 թվականի մարդահամարի տվյալներ