Ռութ Կլյուգեր
Ռութ Կլյուգեր (հոկտեմբերի 30, 1931[2][3][4][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[5] և Vídeň[6] - հոկտեմբերի 5, 2020[1], Իրվայն, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), Իրվայնում Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Հոլոքոստի վերապրածներից[8]։ Նա նաև հեղինակ է բեսթսելլերի՝ «weiter leben: Eine Jugend»-ի, որը ներկայացնում է իր մանկությունը Նացիստական Գերմանիայում[9]։
1938 թվականին Հիտլերը շարժվեց դեպի Վիեննա։ Ավստրիայի անեքսիան խորապես ազդեց Կլյուգերի կյանքի վրա․ Կլյուգերը, որն այն ժամանակ ընդամենը վեց տարեկան էր, ստիպված էր հաճախակի փոխել դպրոցները և մեծանալ ավելի ու ավելի թշնամական և հակասեմիտական միջավայրում։ Հայրը, որը հրեա գինեկոլոգ էր, կորցրեց իր բժշկի արտոնագիրը, իսկ ավելի ուշ բանտարկվեց՝ ապօրինի աբորտ կատարելու համար[10]։
Ծնվել է Վիեննայում։ Նացիզմից հետո Ավստրիայի նացիստական անաքսիայից հետո նա 11 տարեկանում մոր հետ միասին արտաքսվեց Թերեզիենսշտադ համակենտրոնացման ճամբար։ Հայրը փորձել էր փախչել արտերկրում, բայց նրան ձերբակալել և սպանել են։ Մեկ տարի անց նրան տեղափոխեցին Օսվենցիմ, այնուհետև՝ Քրիստիանսշտադտ՝ Գրոս-Ռոզեն։ 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա բնակություն հաստատեց Բավարիայի Շտրաուբինգ քաղաքում, իսկ հետագայում Ռեգենսբուրգի Philosophisch-theologische համալսարանում ուսումնասիրեց փիլիսոփայություն և պատմություն։
1947 թվականին արտագաղթեց Միացյալ Նահանգներ և սովորեց անգլերեն գրականություն Նյու Յորքում և գերմաներեն գրականություն՝ Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում։ Նա աշխատել է որպես գերմանական գրականության քոլեջի պրոֆեսոր Քլիվլենդում (Օհայո), Կանզասում և Վիրջինիայում, ինչպես նաև Փրինսթոնի համալսարանում և Կալիֆոռնիայի Իրվինում։
Կլյուգերը ճանաչված հեղնիակություն է գերմանական գրականության և հատկապես Լեսսինգի և Կլեյստի գործերում։
Նրա հուշը ՝Still Alive-ը, որը հիմնականում կենտրոնանում է համակենտրոնացման ճամբարներում նրա անցկացրած ժամանակների վրա, խստորեն քննադատում է Հոլոքոստը շրջապատող թանգարանային մշակույթը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակումները ներառում են
- weiter leben. Eine Jugend, Göttingen 1992
- Katastrophen. Über die deutsche Literatur, Göttingen 1993
- Von hoher und niederer Literatur, Göttingen 1995
- Knigges Umgang mit Menschen, "Eine Vorlesung", Göttingen 1996
- Frauen lesen anders, Munich 1996
- Landscapes of Memory, New York, The Feminist Press 2001
- Still Alive: A Holocaust Girlhood Remembered, The Feminist Press 2001
- unterwegs verloren. Erinnerungen, Wien, Paul Zsolnay 2008
Նա նաև հրատարակվել է Ruth Angress անվան տակ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլյուգերին շնորհվել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում․
- Rauriser Literaturpreis (1993)
- Johann-Jacob-Christoph-von Grimmelshausen-Preis (1993)
- Niedersachsenpreis (1993)
- Marie-Luise-Kaschnitz-Preis (1995)
- Anerkennungspreis zum Andreas-Gryphius-Preis (1996)
- Heinrich-Heine-Medaille (1997)
- Osterreichischer Staatspreis fur Literaturkruk (1998)
- Prix de la Shoah (1998)
- Thomas-Mann-Preis (1999)
- Preis der Frankfurter Anthologie (1999)
- Goethe Medal (2005)
- Roswitha Prize (2006)
- Lessing-Preis des Freistaates Sachsen (2007)
- Hermann-Cohen-Medaille (2008)
- Ehrenmedaille der Stadt Göttingen (2010)
- Theodor-Kramer-Preis (2011)
- Austrian Danubius prize (2011)[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.munzinger.de/search/portrait/ruth+klueger/0/20728.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #119071738 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 https://www.nzz.ch/feuilleton/autorin-und-kz-ueberlebende-ruth-klueger-gestorben-ld.1314127 (գերմ.)
- ↑ «Department of German: People». UCI. UC Irvine School of Humanities. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Klüger, Ruth (2006 թ․ նոյեմբերի 27). «Holocaust Survivor Ruth Klüger: "Vienna Reeks of Anti-Semitism"». SPIEGEL ONLINE (Interview). Interviewed by Martin Doerry. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ [1](չաշխատող հղում)