Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Սերգեյի Բեդրոսով (Բեդրոսյան , սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 11 ), 1905 [ 1] [ 2] , Արմավիր , Կուբանի մարզ , Ռուսական կայսրություն [ 1] [ 2] - սեպտեմբերի 20 , 1974 (1974-09-20 ) [ 1] [ 2] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ [ 1] [ 2] ), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960 )։
1929 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը , 1936 թվականին՝ Համառուսական գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը ։ 1940 թվականից բնակվել է Երևանում , ստեղծագործել գրաֆիկայի մարզում (փայտագրություն , օֆորտ , լինաիորագրություն, էքսլիբրիս , գրքի ձևավորում)։ 1948 -1856 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում , 1952 -1970 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր նկարիչը։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Լավագույն աշխատանքներից են՝ «Արարատ» (1957 ), «Հաղթանակի կամուրջը Երևանում» (1960 ), «Սանահինի կամուրջը» (1967 ), «Լենինի հրապարակը Երևանում» (1969 ) փայտագրությունները, գրքի ձևավորումներից՝ Վ․ Գյոթեի «Բանաստեղծություններ» (1946 ), Հովհաննես Շիրազի «Երկեր»-ը (1957 )։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան : Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 2005. — հատոր 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 351 )։