Ռուբեն Բեդրոսով
Ռուբեն Բեդրոսով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1905 |
Ծննդավայր | Արմավիր |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1974[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ռուբեն Սերգեյի Բեդրոսով (Բեդրոսյան, սեպտեմբերի 28, 1905, Արմավիր - սեպտեմբերի 20, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1929 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1936 թվականին՝ Համառուսական գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1940 թվականից բնակվել է Երևանում, ստեղծագործել գրաֆիկայի մարզում (փայտագրություն, օֆորտ, լինաիորագրություն, էքսլիբրիս, գրքի ձևավորում)։ 1948-1856 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1952-1970 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր նկարիչը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լավագույն աշխատանքներից են՝ «Արարատ» (1957), «Հաղթանակի կամուրջը Երևանում» (1960), «Սանահինի կամուրջը» (1967), «Լենինի հրապարակը Երևանում» (1969) փայտագրությունները, գրքի ձևավորումներից՝ Վ․ Գյոթեի «Բանաստեղծություններ» (1946), Հովհաննես Շիրազի «Երկեր»-ը (1957)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 351)։ ![]() |