Ռոն Ռևալդ
Ռոն Ռևալդ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1942 |
Ծննդավայր | Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբեր 2017 (75 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Milwaukee Area Technical College? |
Մասնագիտություն | Ամերիկյան ֆուտբոլիստ |
Ռոնալդ Ռևալդ (սեպտեմբերի 24, 1942, Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ - դեկտեմբեր 2017, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Հավայիում՝ ներդրումների խորհրդատու, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ինչպես նաև ԿՀՎ-ի ինքնահռչակ գործակալ, որը դատապարտվել է 1985 թվականին էլեկտրոնային և փոստային եղանակով կատարած խարդախությունների համար[1]։
Ֆուտբոլային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ռևալդի նա հաճախել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, այնուհետև ավելի քան մեկ տարի աշխատել է ԿՀՎ-ի համար հետևելով ընդհատակյա հակակառավարական ակտիվությանը Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանում, հետո լքել է ԿՀՎ-ն և հաճախել Մարքետի համալսարան որտեղ և զբաղվել է ֆուտբոլով։ Ապացուցված է, որ վերջինս հորինվածք է և նա այցելել է միայն Միլվաուկիի շրջանի տեխնիկական քոլեջը[2]։
Ռևալդի ֆուտբոլային հմտությունները առաջացրել են հետաքրքություն Ազգային և Ամերիկյան ֆուտբոլային լիգաների պրոֆեսիոնալ թիմերի մոտ։ 1965-ին նա ստորագրում է պայմանագիր «Քլիվլենդ Բրաունս» թիմի հետ, և մարզվել է «Կանզաս քաղաքի ավագներ» թիմի հետ 1966-ին[3][4]։ 1965-ին Ռևալդը մասնակցում է Կենտրոնական Նահանգների Ֆուտբոլային Լիգային «Վեսթ Ալիս Ռեյսերս» թիմի կազմում որպես կիսապաշտպան[5]
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Ռևալդը դառնում է «Քոլեջի Աթլետներ» սպորտային պարագաների խանութի տնօրեն Վիսկոնսինում, տարածում իր բիզնեսը Իլինոյսում, Մինեսոտայում և Օհայոում այնուհետև վաճառում ֆրանչայզինգը և տեղափոխվում Հավայի իր կնոջ և 5 երեխաների հետ։
Բիշոփ, Բելդվին, Ռևալդ, Դիլինգհամ և Վոնգ
[խմբագրել | խմբագրել կոդը]1978-ին Ռևալդը հիմնադրում է «Բիշոփ, Բելդվին, Ռևալդ, Դիլինգհամ և Վոն» ներդրումային կազմակերպությունը[6]։ Կազմակերպության անվանումը ներառում էր Ռևալդի և իր գործընկերոջ՝ Սունլին Վոնդի անունները և երեք նշանավոր «կամաաինաների»՝ Չարլզ Ռեդ Բիշոփի, Հենրի Ալեքսանդր Բելդվին և Բենջամին Դիլինգհամ (այսպես են անվանվում Հավայի բնակիչները անկախ իրենց ռասայական պատկանելիությունից), որոնք կապ չեն ունենում բիզնեսի հետ[6]։
Ռոնի ֆիրման այնուհետև նշում է, որ իրենց ֆինանսական միջոցները ապահովագրված են Դաշնային Ներդրումային Ապահովագրական Կորպորացիայի կողմից մինչև 150,000 ԱՄՆ դոլար չափով, որից մինիմում 20% ամենամյա վերադարձը երաշխավորված է եղել (քանի որ ֆիրման չի եղել բանկ, այն չեր կարող լինել իրավասու Դաշնային Ներդրումային Ապահովագրական Կորպորացիայի կողմից երաշխավորված լինելու)[7]։
1983-ին ներքին եկամուտների ծառայությունը սկսում է հետաքննել Ռևալդի ֆիրմայի գործունեությունը, երբ բացահայտվում է նրա ֆիրմայի կեղծ դիմումները ապահովագրական հիմնադրամից եկամուտների վերադարձի մասին[8]։ 1983-ի Հուլիսի 29-ին Ռևալդը ինքնասպանության փորձի է դիմում Շերատոն Վայկիկի հյուրանոցում, երբ լրատվական մեդիան գտնվում էր իր նախկին գործունեության բացահայտման շեմին[8]։ 6 օր անց կազմակերպությունը ստիպված հայտարարում է սնանկության մասին[1]։
Ռևալդը ձերբակալվում է 1983-ի օգոստոսի 8-ին հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո և մեղադրվում խարդախությամբ գողություններ կատարելու համար։ Ձերբակալումից հետո նշանակվում է 10 մլն ԱՄՆ դոլար գրավ[8]։ Ռևալդի մեղադրանքը նշում է այսպիսի 98 խարդախության դեպք, որի համար մաքսիմում պատիժ է սահմանվում ազատազրկումը 400 տարով[1]։
Իրականում Ռևալդի ներդրումային կազմակերպությունը օգտագործում էր Պոնցիի սխեման[9], որտեղ Ռևալդը օգատգործում էր նոր ներդրողների գումարները հների շահույթը վճարելու համար, իսկ մնացած գումարները ծախսում իր շքեղ կյանքի համար[8]։
Ի հավելումն Հավայի գործունեության, կազմակերպությունը մասնաճյուղ է բացում Օքլենդում 1980-ականներին։ Նոր Զելանդական հեռուստաընկերության հաղորդումները ցուցադրում են Ռևալդի կազմակերպության ներգրավածությունը 1986-1987 Մաորի գործում[10]։
Դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռևալդը դատավարության է ներկայանում անակնկալ պաշտպանական ռազմավարությամբ, պնդելով որ իր բիզնեսը եղել է ԿՀՎ-ի անմիջական դիտակետում[1]։ Ռևալդի դատավարությունը սկսվում է 1985-ին և տևում 11 շաբաթ[1]։ Դատավարությանը մասնակցում է 140 վկա։ Նա մեղավոր է ճանաչվում խարդախության, սուտ վկայության և հարկերից խուսափման 94 դեպքով և դատապարտվում 80 տարվա ազատազրկման[1]։
Համաներում
[խմբագրել | խմբագրել կոդը]1995-ին Ռևալդը դուրս է գալիս Կալիֆորնիայում գտնվող Դաշնային Ուղղիչ Բանտից պայմանական վաղաժամկետ ազատմամբ[9]։ Պայամանական ազատման մեջ նա գտնվում է մինչև 2001 թվականը[11]։ 2010-ին Ռևալդը ապրում և աշխատում է Լոս Անջելեսում, զբաղեցնելով Բեվերլի Հիլսի APA աշխատանքային գործակալության գործադիր տնօրենի պաշտոնը[9]։ 2018-ի Մարտին կազմակերպությունը պաշտոնապես հաստատում է նրա մահը Honolulu Star-Advertiser Հավայան թերթում[12]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- In the Matter of Bishop, Baldwin, Rewald, Dillingham & Wong,inc., a Hawaii Corporation, Debtor.reynaldo D. Graulty, Trustee of Bishop, Baldwin, Rewald,dillingham & Wong, Inc., and Not Individually,plaintiff-appellant, v. Bank of Hawaii, Defendant-appellee - 856 F.2d 78
- United States of America, Plaintiff-appellee, v. Ronald Rewald, Defendant-appellant - 835 F.2d 215
- Riches v. Rewald et al
- RONALD R. REWALD, PETITIONER V. UNITED STATES OF AMERICA
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Rewald Convicted in Hawaiian Trial». Spokane Chronicle. Associated Press. 1985 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Rewald got on alumni list for $10, witness says» (PDF). Milwaukee Journal. 1985 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Chiefs Start Work with 39 Rookies». Lawrence Journal-World. Associated Press. 1966 թ․ հուլիսի 16. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Former South Gridder Signs with Browns». Milwaukee Journal. 1965 թ․ հունվարի 26. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ John Stover (1965 թ․ սեպտեմբերի 24). «Rifles Draw Bead on Racer Defense». Milwaukee Journal. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 Ragnar Carlson (2009 թ․ ապրիլի 1). «Don't get fooled again». Honolulu Weekly. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «779 F. 2d 471 - Bishop Baldwin Rewald Dillingham Wong Inc Hayes v. Rewald». United States Court of Appeals, Ninth Circuit. 1984 թ․ դեկտեմբերի 13. էջ 471. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Fantasy Island, Aloha-Style». Time. 1983 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Rob Shikina (2010 թ․ նոյեմբերի 25). «Con man Rewald directs a Los Angeles talent agency». Honolulu Star-Advertiser. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Hensley, Gerald Final Approaches: A Memoir p. 293 (2006, Auckland University Press, NZ) 1 86940 378 9
- ↑ Michael Keany, Jenny de Jesús and A. Kam Napier (2008 թ․ ապրիլ). «Rogues, Rascals and Villains». Honolulu Magazine. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ Gomes, Andrew (2018 թ․ մարտի 18). «Hawaii Ponzi schemer and professed secret agent dies at 76». Honolulu Star-Advertiser. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.