Ռոյա Հակակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոյա Հակակյան
պարս.՝ رویا حکاکیان
Ծնվել է1966[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող, գրող, լրագրող, իրավապաշտպան, կենսագիր և կինոռեժիսոր
Լեզուպարսկերեն
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԲրուքլինի քոլեջ և Հանթեր քոլեջ
Պարգևներ
Կայքroyahakakian.com/new
 Roya Hakakian Վիքիպահեստում

Ռոյա Հակակյան (պարս.՝ رویا حکاکیان), born 1966, Թեհրան, Իրան), ԱՄՆ-ում բնակվող իրանցի գրող, լրագրող։ Հայտնի է դարձել 2004 թվականին գրված «Journey from the Land of No» հուշագրությամբ։ Իրանական հարցերին առնչվող նրա հոդվածները տպագրվում են Նյու Յորք Թայմս, Վաշինգտոն Փոստ, «Wall Street Journal» և NPR օրաթերթերում։ 2008 թվականին արժանացել է Գուգենհայմ կրթաթոշակի[3], 2011 թվականին հրատարակել է «Assassins of the Turquoise Palace» վավերագրական պատմությունը Բեռլինում իրանական ընդդիմադիր առաջնորդների Mykonos ռեստորանում սպանության մասին։

Հակակյանը Իրանի մարդու իրավունքների փաստաթղթավորման կենտրոնի հիմնադիր-անդամ է[4], ինչպես նաև հանդես է գալիս միջազգային փախստականների խորհրդի կազմում[5]։ Հարի Քրեյզլերը իր «Political Awakenings: Conversations with History'» հարցազրույցների ժողովածուում Հակակյանին ներկայացնում է որպես «Մեր սերնդի 20 ամենակարևոր ակտիվիստներից, ակադեմիկներից ու լրագրողներից մեկը»[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյա Հակակյանը ծնվել և մեծացել է Թեհրանում պարսկական-հրեական ընտանիքում։ Այլ լիբերալների հետ միասին սատարել է Իրանական հեղափոխությանը։ Իրան-իրաքյան պատերազմն սկսվելու և սահմանափակող օրենքների տարածման պատճառով Ռոյան գաղթել է Միացյալ Նահանգներ 1985 թվականի մայիսին՝ հայցելով քաղաքական ապաստան։ Հաստատվել է Նյու Յորքում, հոգեբանություն է ուսանել Բրուքլինի քոլեջում[7], սոցիալական աշխատանքի մագիստրոսի կոչում է ստացել Հանթեր քոլեջից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակյանի «Journey from the Land of No: A Girlhood Caught in Revolutionary Iran» հուշագրությունն արժանացել է տարբեր մրցանակների[8]։

Հակակյանի վերջին գիրքը՝ «Մարդասպաններ փիրուզե պալատում», լույս է տեսել 2011 թվականի սեպտեմբերի 6-ին։ Այն պատմում է 1992 թվականի սեպտեմբերի 17-ին Բեռլինի Mykonos ռեստորանում սպանությունների մասին, որի ժամանակ սպանվել են 4 քուրդ և իրանցի ակտիվիստներ։ Հակակյանի գիրքը հետազոտում է Իրանում սպանություններն ու դրանց հետևանքները։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակյանը պարսկերեն լեզվով ունի բանաստեղծությունների երկու ժողովածու. առաջինը՝ «Հանուն ջրի», 1993 թվականին իրանական լուրերի կողմից արժանացել է տարվա գիրք անվանակարգին։ «Ժամանակակից իսլամական աշխարհի Օքսֆորդ հանրագիտարանում» նա ընդգրկվել է պարսկական պոեզիայի առաջատար նոր ձայների շարքում։ Նրա պոեզիան հայտնվել է աշխարհի բազմաթիվ ժողովածուներում, այդ թվում՝ La Regle Du Jeu, Strange Times My Dear: The Pen Anthology of Contemporary Iranian Literature[9]:

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակյանը համագործակցել է առաջատար լրագրողական ցանցային հեռուստատեսությունների հետ, այդ թվում, «60 րոպե», «Ճամփորդություն Հարրի հետ», ABC հատուկ վավերագրական Պետեր Ջենինգսի հետ, Discovery և ուսման ալիքների հետ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնարարությամբ ստեղծվել է Հակակյանի «Զինված և անմեղ» ֆիլմը[10], որը պատմում է ամբողջ աշխարհում անչափահաս երեխաների պատերազմներում ներգրավվածության մասին, աշխարհի տարբեր փառատոներում առաջադրվել է որպես լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ։

Ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա սյունակները, էսսեներն ու գրախոսականները հայտնվում են անգլերեն հրապարակումներում, «New York Times», «Վաշինգտոն Փոստ»-ում, «Wall Street Journal»-ում։

Խակերության զոհ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարին[11] խակերները հարձակվել են Հակակյանի Gmail և Ֆեյսբուք հաշիվների վրա, ինչպես նաև նրա անձնական հեռախոսային հաշիվների։ Կարծիքներ կան, որ դրա հետևում կանգնած է Իրանական կառավարությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Journey from the Land of No: A girlhood caught in revolutionary Iran
  • Assassins of the Turquoise Palace (Փիրուզագույն պալատի մարդասպանները)
  • بخاطر آب‎‎ (Հանուն ջրի)
  • نامی سزاوار نیایش‎‎ (Անուն, որը պետք է երկրպագել)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deutsche Nationalbibliothek Record #134083164 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://www.gf.org/fellows/all-fellows/roya-hakakian/
  3. «Roya Hakakian 2008 Guggenheim Fellowship page». www.gf.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «New York Times article on the founding of the Iran Human Rights Documentation Center». The New York Times. 2005 թ․ հունվարի 9. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Board of Directors for Refugees International». Refugees International. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  6. Kreisler, Harry (2010). Political Awakenings: Conversations with History. New York: New Press. ISBN 978-1-59558-340-6. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Invitation to see alum Roya Hakakian speak to CUNY students». lacuny.wordpress.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  8. «Mention of Elle Award in Farsi». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
  9. «Multicultural and World Literature Anthologies, comp. Alok Yadav». mason.gmu.edu. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  10. «Documentaries Armed & Innocent». United Nations. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
  11. An Iranian Speaks Out—and Gets Hacked. The Daily Beast

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյա Հակակյան» հոդվածին։