Ռոյա Հակակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոյա Հակակյան
Roya Hakakian.jpg
Ծնվել է1966[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող, գրող, լրագրող, իրավապաշտպան և կենսագիր
Լեզուպարսկերեն
Ազգությունհրեա
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրթությունԲրուքլինի քոլեջ և Հանթեր քոլեջ
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ[2] և Ասիա-ամերիկյան գրական մրցանակներ
Կայքroyahakakian.com/new

Ռոյա Հակակյան (պարսկերեն՝ رویا حکاکیان), born 1966, Թեհրան, Իրան), ԱՄՆ-ում բնակվող իրանցի գրող, լրագրող։ Հայտնի է դարձել 2004 թվականին գրված «Journey from the Land of No» հուշագրությամբ։ Իրանական հարցերին առնչվող նրա հոդվածները տպագրվում են Նյու Յորք Թայմս, Վաշինգտոն Փոստ, «Wall Street Journal» և NPR օրաթերթերում։ 2008 թվականին արժանացել է Գուգենհայմ կրթաթոշակի[3], 2011 թվականին հրատարակել է «Assassins of the Turquoise Palace» վավերագրական պատմությունը Բեռլինում իրանական ընդդիմադիր առաջնորդների Mykonos ռեստորանում սպանության մասին։

Հակակյանը Իրանի մարդու իրավունքների փաստաթղթավորման կենտրոնի հիմնադիր-անդամ է[4], ինչպես նաև հանդես է գալիս միջազգային փախստականների խորհրդի կազմում[5]։ Հարի Քրեյզլերը իր «Political Awakenings: Conversations with History'» հարցազրույցների ժողովածուում Հակակյանին ներկայացնում է որպես «Մեր սերնդի 20 ամենակարևոր ակտիվիստներից, ակադեմիկներից ու լրագրողներից մեկը»[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյա Հակակյանը ծնվել և մեծացել է Թեհրանում պարսկական-հրեական ընտանիքում։ Այլ լիբերալների հետ միասին սատարել է Իրանական հեղափոխությանը։ Իրան-իրաքյան պատերազմն սկսվելու և սահմանափակող օրենքների տարածման պատճառով Ռոյան գաղթել է Միացյալ Նահանգներ 1985 թվականի մայիսին՝ հայցելով քաղաքական ապաստան։ Հաստատվել է Նյու Յորքում, հոգեբանություն է ուսանել Բրուքլինի քոլեջում[7], սոցիալական աշխատանքի մագիստրոսի կոչում է ստացել Հանթեր քոլեջից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակյանի «Journey from the Land of No: A Girlhood Caught in Revolutionary Iran» հուշագրությունն արժանացել է տարբեր մրցանակների[8]։

Հակակյանի վերջին գիրքը՝ «Մարդասպաններ փիրուզե պալատում», լույս է տեսել 2011 թվականի սեպտեմբերի 6-ին։ Այն պատմում է 1992 թվականի սեպտեմբերի 17-ին Բեռլինի Mykonos ռեստորանում սպանությունների մասին, որի ժամանակ սպանվել են 4 քուրդ և իրանցի ակտիվիստներ։ Հակակյանի գիրքը հետազոտում է Իրանում սպանություններն ու դրանց հետևանքները։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակյանը պարսկերեն լեզվով ունի բանաստեղծությունների երկու ժողովածու. առաջինը՝ «Հանուն ջրի», 1993 թվականին իրանական լուրերի կողմից արժանացել է տարվա գիրք անվանակարգին։ «Ժամանակակից իսլամական աշխարհի Օքսֆորդ հանրագիտարանում» նա ընդգրկվել է պարսկական պոեզիայի առաջատար նոր ձայների շարքում։ Նրա պոեզիան հայտնվել է աշխարհի բազմաթիվ ժողովածուներում, այդ թվում՝ La Regle Du Jeu, Strange Times My Dear: The Pen Anthology of Contemporary Iranian Literature[9]:

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակակյանը համագործակցել է առաջատար լրագրողական ցանցային հեռուստատեսությունների հետ, այդ թվում, «60 րոպե», «Ճամփորդություն Հարրի հետ», ABC հատուկ վավերագրական Պետեր Ջենինգսի հետ, Discovery և ուսման ալիքների հետ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնարարությամբ ստեղծվել է Հակակյանի «Զինված և անմեղ» ֆիլմը[10], որը պատմում է ամբողջ աշխարհում անչափահաս երեխաների պատերազմներում ներգրավվածության մասին, աշխարհի տարբեր փառատոներում առաջադրվել է որպես լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ։

Ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա սյունակները, էսսեներն ու գրախոսականները հայտնվում են անգլերեն հրապարակումներում, «New York Times», «Վաշինգտոն Փոստ»-ում, «Wall Street Journal»-ում։

Խակերության զոհ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարին[11] խակերները հարձակվել են Հակակյանի Gmail և Ֆեյսբուք հաշիվների վրա, ինչպես նաև նրա անձնական հեռախոսային հաշիվների։ Կարծիքներ կան, որ դրա հետևում կանգնած է Իրանական կառավարությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Journey from the Land of No: A girlhood caught in revolutionary Iran
  • Assassins of the Turquoise Palace (Փիրուզագույն պալատի մարդասպանները)
  • بخاطر آب‎‎ (Հանուն ջրի)
  • نامی سزاوار نیایش‎‎ (Անուն, որը պետք է երկրպագել)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #134083164 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. https://www.gf.org/fellows/all-fellows/roya-hakakian/
  3. «Roya Hakakian 2008 Guggenheim Fellowship page»։ www.gf.org։ Վերցված է 2011-08-02 
  4. «New York Times article on the founding of the Iran Human Rights Documentation Center»։ The New York Times։ January 9, 2005։ Վերցված է 2011-08-01 
  5. «Board of Directors for Refugees International»։ Refugees International։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-01-ին։ Վերցված է 2011-08-01 
  6. Kreisler Harry (2010)։ Political Awakenings: Conversations with History։ New York: New Press։ ISBN 978-1-59558-340-6։ Վերցված է 2011-08-03 
  7. «Invitation to see alum Roya Hakakian speak to CUNY students»։ lacuny.wordpress.com։ Վերցված է 2011-08-02 
  8. «Mention of Elle Award in Farsi»։ Վերցված է 2011-08-03 (չաշխատող հղում)
  9. «Multicultural and World Literature Anthologies, comp. Alok Yadav»։ mason.gmu.edu։ Վերցված է 2011-08-02 
  10. «Documentaries Armed & Innocent»։ United Nations։ Վերցված է 2011-08-03 
  11. An Iranian Speaks Out—and Gets Hacked. The Daily Beast

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]